Add to favourites

The project has not been accepted

«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը

    

ՀՀ տարածքից ապրանքների արտահանման ժամանակ, որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տրամադրել ծագման երկրի հավաստագրին փոխարինող փաստաթուղթ/ հավաստագիր այն ապրանքների համար, որոնք ներմուծվել են ՀՀ և ՀՀ տարածքում չեն ենթարկվել մշակման/վերամշակման։

Ներկայումս այս գործընթացը կարգավորվում է միայն 2009 թվականի նոյեմբերի 20-ի «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» Համաձայնագրով հաստատված կանոններով, որոնք գործում են նաև ԵԱՏՄ երկրների միջև վարվող փոխադարձ առևտրի դեպքում։ ՀՀ ներմուծվող և հետագայում ՀՀ-ից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների ծագումը հավաստող ՀՀ լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման համար ՀՀ օրենսդրությամբ կարգավորում սահմանված չէ և այդ գործընթացը կարգավորվում է միայն նշյալ Համաձայնագրի դրույթներով։  

 

2  Առաջարկվող կարգավորման բնույթը

     Առաջարկվում է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշումը լրացնել նոր կետով, համաձայն որի ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ բացառապես ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթղթերի առկայության պարագայում (ծագման հավաստագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր), որոնք տրվել /ձևակերպվել/ են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտնորը և անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:   

 

4․  Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդումումը կկանոնակարգի ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների ծագման հավաստագրի տրամադրման գործընթացը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա արտահանման գործընթացի վրա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

    

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

  • Discussed

    12.09.2022 - 30.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2140

Print