Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

 2017 թվականի---------------- N------ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին>> N 1008-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն>> բառերից հետո լրացնել <<Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Չարենցի 46 հասցեում գտնող վարչական շենք>> բառերով,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի ծախսերում նախատեսել Երևան քաղաքի Չարենցի 46 հասցեում գտնող վարչական շենքի պահպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ տարեկան  16522968    ՀՀ դրամ գումարը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  2018 թվականի հունվարի 1-ից: 

 

  • Discussed

    17.10.2017 - 22.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, State property management

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7993

Print