Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ <<ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

Ախուրյան համայնքի ավագանու

2022 թվականի սեպտեմբերի ---- ի

 N _____-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
  2.      Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ դիմումատու) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
  3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով` N 2 ձևին համապատասխան դիմում, որին կից ներկայացվում են.

      1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

      2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը.

      3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

      4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հանդեպ դիմումատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի պատճենը.

      5) օբյեկտի ճակատային մասի գունավոր լուսանկարը:

  1. Բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև՝

      1) քնարկվող տարածքի լուսանկարը.

      2) էսքիզային առաջարկ (միայն՝ ծաղիկների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

  1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև․

      1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճենը.

 2) բժիշկ աշխատակցի անձնագրի պատճենը.

 3) բժիշկ աշխատակցի բժշկական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.

 4) կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք:

  1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն ստանալու համար դիմումին կից ներկայացվում է նաև 100 մետր շառավղի մեջ գտնվող հարակից գույքերի նպատակային և գործառնական նշանակությունների պարզաբանմամբ տեղեկանք։
  2. Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է:
  3. Դիմումը մերժվում է, եթե՝

      1) սույն կարգի 3-6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել.

      2) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում գործող օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն.

      3) դիմումատուն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հանդեպ ունի չկատրված ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

  1. Դիմումը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։
  2. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
  3. Թույլտվությունն ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

                                                                                                   ——————————————

(թույտվությունը  տրամադրողի անվանումը)

 

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ__________________

 N ՇՄ-ԱՀ-000000

 

Տրված ____ _____________202  թ.


Թույլատրված գործունեության անվանումը


—————————————————————————————————

Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը և գտնվելու վայրը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

Գործունեության տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

 

 

Թույլտվության գործողության ժամկետը ____  ______ 202 թ-ից մինչև ____  ______ 202 թ-ը:

 

 

_______________                                        
(ստորագրություն)

 

     _______________                                        
       (անուն, ազգանուն)

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

                                                                  Ախուրյան համայնքի ղեկավար ---------------------------------- ին

                                                                                                                                                       /անուն, ազգանունը/

 

   

ԴԻՄՈՒՄ              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ____________________________ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

 

  1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը

 

———————————————————————————————————————————----

 

  1. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը

————————————————————————————————————————————

 

  1. Գործունեությսն տեսակի իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցե, կապի այլ միջոցներ

 

————————————————————————————————————————————--

 

  1. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

————————————————————————————————————————————---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

  1. Գործունեության անվանումը

 

 

 

  1. Թույլտվության ժամկետը

 

/նշել թույլտվության պահանջվելիք ժամկետը/

 

 Ներկայացված տեղեկատվությունների իսկությունը հաստատում եմ

____________________________________________________________________________________________

 

/կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը,

ազգանունը/

 

 

————————— 20      թ․

     Կ. Տ․

  • Discussed

    09.09.2022 - 25.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Licensing and permission

  • Ministry

    Akhuryan Municipality of of Shirak Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2656

Print