Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2022 թվականի մարտի 29-ին ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի NԿԱ/84-2022 արձանագրության 3-րդ կետի կատարման նպատակով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կազմակերպված հանդիպման շրջանակներում, «Թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին», «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետա¬ղներ պարունակող հումքային ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տա¬րածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի քննարկման ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված առաջարկության մասով ՀՀ շահագրգիռ պետական մարմինների կողմից ներկայացված կարծիքները հաշվի առնելով, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարության /30.01.2015թ./ N83-Ն և /05.11.2015թ./ N1331-Ն որոշումներով սահմանված կարգավորումները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 21.04.2015թ. N30 որոշման N13 և N14 հավելվածներով սահմանված դրույթների համադրման արդյունքում, որոշում է կայացվել շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-ն և 2015 թվականի նոյեմբերի 5-ի N1331-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում)։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 25-րդ հոդվածի՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում կիրառվում են երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցներ և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթների՝ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1349-Ն որոշմամբ սահմանված կարգով թարգմանվել և նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում /arlis.am/ հրապարակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N30 որոշման N13 և N14 հավելվածները և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշումը։

Արդյունքում, վերոնշյալ Որոշմամբ սահմանվում է, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N30 որոշման N13 և N14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների և թանկարժեք քարերը ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասով լիազոր մարմին։

 3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոչ սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    07.09.2022 - 22.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2190

Print