Add to favourites

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Անհրաժեշտությունը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների համաձայն Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից: Միևնույն ժամանակ, օրենքով չի ամրագրվում, թե ում կողմից է սահմանվում աուդիտորական ծառայությունների ներգրավման կարգը և դրան ներկայացվող պահանջները, որից ելնելով ծագել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում՝ լիազորությունները պատվիրակելով Երևան քաղաքի ավագանուն, ինչպես նաև համապատասխան կարգավորումներն իրականացնել նաև մյուս համայնքներում՝ պայմանավորված  համայնքների խոշորացմամբ՝ բացառությամբ մեծամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանի ունեցող համայնքների:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ավագանին պարտավոր է ներգրավել աուդիտորական ծառայություններ՝ սակայն օրենքով հստակ չեն այդ ծառայությունների ներգրավվման կարգը և դրան ներկայացվող պահանջները, ինչը ստեղծում է հավելյալ դժվարություններ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման պրոցեսում։ Առկա չեն աուդիտորական ծառայությունների ներգրավվման և անցկացման մասով պահանջներ, որը թույլ կտա սահմանելով որոշակի պահանջներ՝ ներգրավվել որակյալ աուդիտորական ծառայություններ՝ նոր մակարդակի բարձրացնելով Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների աուդիտի ենթարկելու գործընթացը, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով վերջինս կարգավորված չէ:

3.Կարգավորման նպատակը

Սույն նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն։

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում, Օրենքներում հստակ ամրագրված կլինի, որ աուդիտորական ծառայությունների ներգրավմանը և դրանց ներկայացվող պահանջներին վերաբերող հարաբերությունները կանոնակարգվում են համայնքի ավագանու որոշմամբ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.6/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, hամայնքային ծառայության ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ ուղղված համայնքային ծառայության ինստիտուտի դերի և տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

  • Discussed

    02.09.2022 - 18.09.2022

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2231

Print

Suggestions

Վահե Եղոյան

03.09.2022

Շատ կարևոր է ընդունել այս ծրագիրը։

See more