Add to favourites

Under development

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դեմ եմ նոր օրենքի նախագծին 02.09.2022 22:05:38 եվրոպական միության աշխատավարձերի չափ աշխատավարձ վճարեք հհ ամեն աշխատող մարդու, ինչ եք ուզում որ գերմանիայի նման էներգիայի կրիզիս լինի? Նշված դիտարկումները սույն օրենքի նախագծի հետ առնչություն չունեն։
2 Հարություն Ուստակատարան 05.09.2022 01:52:16 «3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»: Հարց։ Նախորդ սերտիֆիկատները ուղղակի փոխարինվելու են նորերով, առա՞նց լրացուցիչ քննության կամ մրցույթի, թե՞ սա առիթ է հանդիսանալու ազատվելու համար ոչ համախոհ կամ անվերապահ չենթարկվող սյուբեկտներից։ Սույն օրենքի նախագիծը նման նպատակ չի հետապնդում։ Նախկինում տրված սերտիֆիկատները գործում են օրենքով սահմանված ժամկետներում։ Սերտիֆիկատների փոխարինում, նոր կամ լրացուցիչ քննություններ, մրցույթներ և այլն չեն նախատեսվում։
3 Հայկ Ակարմազյան 07.09.2022 09:53:14 Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է, ըստ էության փորձաքննություն կամ չի իրականացվում կամ կրում է ձևական բնույթ: Նոր արտադրությունները, շենքերն ու կառուցվածքները չեն ստեղծվում հաշվի առնելով էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցման կարևորությունը: Առաջարկվում է օրենքում կատարել ևս մի փոփոխություն՝ Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների պահպանությունը վերահսկելու նպատակով նշված օբյեկտներում էներգետիկ աուդիտը և էներգետիկական անձնագրի լրացումը դարձնել պարտադիր։ Իսկ փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզիա տրամադրվի էներգետիկական բնագավառի մասնագիտական կրթության առկայության պարագայում։ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները» Հոդված 5-ի 3-րդ կետի համաձայն․ 3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2018 թվականի N 426-Ն «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեվ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» Որոշումը։ Նշված հարցերը և առաջարկները նախատեսվում է դիտարկել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ հրահանգներին և կանոնակարգերին ՀՀ օրենսդրության մոտարկման շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարություն «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն որոշման 7 և 7.1 կետերի համաձայն․ 7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները` ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով. բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով: 7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից: 1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ. 2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով: