Add to favourites

Under development

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում և  57-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  24-րդ հոդվածի 1-րդ մասի՝

1)  1-ին և 5-րդ կետերում ««առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող»  բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում)» բառերով.

2) 1-ին կետի «բ․» ենթակետում և 5-րդ կետում «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել «հաշմանդամություն» բառով։

Հոդված 2  Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում)» բառերը փոխարինել   «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում)» բառերով․

         Հոդված 3 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով։

      Հոդված 4 Օրենքի 64-րդ հոդվածի՝

1) 2-րդ և 3-րդ մասերից հանել «կամ խեղում» բառերը, իսկ «ստացած» բառը փոխարինել «ձեռք բերած» բառերով․

2) 3-րդ մասից հանել «կամ խեղումը» բառերը․

3) 5-րդ մասից հանել «խեղման կամ» բառերը․

 4) 6-րդ մասի 4-րդ կետում  «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

         Հոդված 5  Օրենքի 65-րդ հոդվածի՝

1)  3-րդ մասում  «Առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով և «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով, իսկ «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող,» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետում «ունեցող են» բառերը փոխարինել «ունեցող անձ են» բառերով․

 

3) 4-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

         Հոդված 6  Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով։

         Հոդված 7  Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը,» բառերը փոխարինել «ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը» բառերով։     

         Հոդված 8  Օրենքի 70-րդ հոդվածի՝

   1)  2-րդ մասի 1-ին կետի «ա.» ենթակետում «մարտական գործողություններին» բառերից հետո լրացնել «(խաղաղապահ առաքելություններին, զորավարժություններին)» բառերը, իսկ «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով․

   2) 2-րդ մասի 1-ին կետի «բ.» ենթակետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած» բառերով,

   3) 6-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ » բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

       Հոդված 9 Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ առաջացած» բառերը փոխարինել  «կամ ձեռք բերած» բառերով։

      Հոդված 10 Օրենքի 73-րդ հոդվածը լրացնել 11-րդ և 12-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․

«11․ Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը  խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։

  1. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը՝

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են առաջին խմբի հաշմանդամություն կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) անձանց համար․

5) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) անձանց համար։»։

       Հոդված 11 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող» բառերով․

2) 2-րդ մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

3) 4-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

Հոդված 2. Օրենքի  13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը փոխարինել «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․

2) 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․

3) 8-րդ մասում «Հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով։

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով և հանել «խեղման,» բառը․

2) 4-րդ մասում «անձը հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ»  բառերով։

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․

2) 1-ին մասի 2-րդ կետում «երկրորդ խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․

3) 1-ին մասի 3-րդ կետում «երրորդ խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․

4) 2-րդ մասում «խմբերի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերը։

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ ծագած»  բառերը փոխարինել «կամ ձեռք բերած» բառերով։

 Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, իսկ «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

2) 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 2․1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով։

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1․ 2-րդ մասի 1-ին կետի  «ե» ենթակետում «վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերած կամ վնասվածք» բառերով․

2․ 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետում «վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն» բառերը փոխարինել «հիվանդություն ձեռք բերելու կամ վնասվածք» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «առաջին խմբի հաշմանդամին» բառը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով։

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառը փախարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

2) 7-րդ մասում «Հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերը։

Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 4․1-ին մասում  «կամ խեղման» բառը հանել, իսկ  «հաշմանդամ ճանաչված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։

Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «հաշմանդամության խումբը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը» բառերով, իսկ «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել  «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» բառերով։

Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածում «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու» և «բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու»  բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին» բառերը փոխարինել «անձի հաշմանդամությունը գնահատող հանձնաժողովին» բառերով։

 Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ պարբերությունում «հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամություն ունեցող» բառերով․

2) 3-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով․

3) 3-րդ մասի 7-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․

4) 3․1-ին մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամության նոր խմբի» բառերից հետո լրացնել «կամ    ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով․

5) 4-րդ մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից» բառերը փոխարինել  «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից» բառերով։ 

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

« 1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձի` հաշմանդամության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու, սակայն մինչև անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:» 

2)  2-րդ մասում «Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամը» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձը» բառերով․

3) 3-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել  «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 1-ին կետում «առաջին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման» բառերը.

2) 4-րդ մասի 2-րդ կետում «երկրորդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակման» բառերը.

Հոդված 17 Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել 14-րդ և 15-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․

«14․ Սույն օրենքի՝ վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը  խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա։

  1. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար։ Այս դեպքում՝

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ։»։ 

Հոդված 18 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 61-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետում «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում  «իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում» բառերը փոխարինել «հաստատում» բառով, իսկ «գործընթացը» բառը փոխարինել «կարգն ու պայմանները»։

        Հոդված 2 Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման և իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում և հաստատում է ուղեցույց:»։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Հոդված 1 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում հանել «կամ խեղման» բառերը․

2) 3-րդ մասի 4-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող»  բառերով, իսկ «եթե հաշմանդամ» բառերը փոխարինել «եթե հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․

3) 5-րդ մասի 1-ին կետում հանել «կամ խեղման» բառերը․

4) 5-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամություն» բառից հետո լրացնել  «կամ ճանաչվել է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «կամ խեղման» բառերը հանել․

5) 6-րդ մասում «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել  «հաշմանդամություն ձեռք բերելը» բառերով։

   Հոդված 2 Օրենքի 4-րդ հոդվածի՝

1․  1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով ․

  1. 2. 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով ․

3․ 3-րդ մասում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նրանք հաշմանդամ» բառերը փոխարինել «նրանք հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․

4․ 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ կետում «խմբի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերը։

   Հոդված 3 Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հաշմադնամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի  կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում» բառերով։

   Հոդված 4  Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

«2․ Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը  խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։»։

   Հոդված 5  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  28-րդ հոդվածի 8-րդ մասում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 2 Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին», «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 3 Օրենքի 32-րդ հոդվածի 8.2-րդ մասում «Առաջին խմբի հաշմանդամի» բառը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով: Նույն հոդվածի 8.3-րդ մասում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 4․ Օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 5 Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝

  • 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից  ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա.»:

2) 3.1-ին կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 6 Օրենքի 33-րդ հոդվածի

1) 6-րդ մասում  «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել  «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով:

        2) 8-րդ մասում  «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 7 Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 1-ին  և 2-րդ մասերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ. 

«1. Նպաստառուի մահվան կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի հաշմանդամության կրկնակի գնահատման, ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և նրա մահանալու կամ կրկնակի գնահատման ներկայանալու, սակայն մինչև անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

  1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:»:

Օրենքի 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14-րդ մասով․

  1. Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար։ Այս դեպքում՝

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ։»։ 

Հոդված 9 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում հանել «կամ խեղման» բառերը, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

       Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ խեղման» բառերը։

       Հոդված 3 Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նա հաշմանդամ» բառերը փոխարինել «նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

       Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

      Հոդված 5 Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․
«17․ Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 13-րդ կետում նշված պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա, եթե այդ պաշտոնատար անձինք խեղում ստացել են մինչև 2023 թվականի փետրվարի 1‑ը։»։

Հոդված 6 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի
7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք)  12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

        Հոդված 2 Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 3 Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)» բառերով։

Հոդված 2․ Օրենքի   6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կազմակերպում» բառը փոխարինել «հաստատում» բառով, իսկ «վերապատրաստումը» բառը փոխարինել «վերապատրաստման կարգն ու պայմանները» բառերով։

Հոդված 3․ Օրենքի   8-րդ հոդվածի 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գնահատող հանձնաժողովների համար վերադաս մարմին է հանդիսանում  անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը։»։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

  • Discussed

    02.09.2022 - 19.09.2022

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2507

Print