Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

     Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«__» «______» 2022 թվականի N ___ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1038-Ն որոշման՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «երկամսյա ժամկետում» բառերով,

2) N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․

ա)  1-ին կետում «Վթարային բնակելի տների հասցեները» սյունակի «24» թիվը  փոխարինել «28» թվով,

բ) 4-րդ  կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Արամի» բառը փոխարինել «Միսակի» բառով, «Անձնագրային տվյալները» սյունակի «AM0559067»  տառերը և թվերը  փոխարինել «AV0387414»  տառերով և թվերով,

գ)  7-րդ  կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Զվարթ» բառը  փոխարինել «Զվարդ» բառով,

դ) 13-րդ կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Իսրայելյան Հայրիկ Սուրեն»  բառերը փոխարինել «Իսրաելյան Հայրիկ Սուրենի» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                Ն ՓԱՇԻՆՅԱՆ

 

           Երևան

  • Discussed

    31.08.2022 - 16.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2180

Print