Add to favourites

Under development

«Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից գործարքների կնքման և դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ  ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1955-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը բխում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված՝ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու ու գրավադրման պայմանները սահմանելու անհրաժեշտությունից։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Տվյալ բնագավառում հարաբերությունների կարգավորման հիմնական խնդիրները կապված են պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներում մասնավորեցված, օտարված և օգտագործման տրամադրված գույքերի գծով պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության գործընթացի կանոնակարգման ապահովման, գրավադրման հստակ պայմանների սահմանման, ինչպես նաև կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպման և ժամկետների կրճատման հետ։

Կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության վերաբերյալ առավել օբյեկտիվ որոշումների կայացման և կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրված պարտավորությունների առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտեն) կարող է ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումն ընդունելու և գրավադրված գույքը գրավադրումից հանելու աշխատանքներն օպերատիվ իրականացնելու համար։ Ներդրումների կատարման հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նախատեսվում է, որ գնորդն առանց Կոմիտեի գրավոր համաձայնության չի կարող երրորդ անձի օտարել,  օգտագործման հանձնել պարտավորություններով ծանրաբեռնված գույքը։

Նախագծով սահմանվում են նաև գնորդի կամ վարձակալի կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի կազմը և ներկայացման ժամկետը, ինչպես նաև ներդրումային պարտավորությունների չկատարման դեպքումկիրառվող տույժերի և տուգանքների չափերը։

 Հարկ է նշել, որ նախագիծը մշակելիս Կոմիտեն հաշվի է առել նաև տվյալ ոլորտի հետ կապված ՀՀ հաշվեքննիչ պալատի և դատախազության առաջարկությունները  և ապահովել դրանց կատարումը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող նախագծով կհստակեցվեն պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրման  պայմանագրերի կնքման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կպարզեցվի պայմանագրերում պարտավորությունների ամրագրման կարգը և պահանջները։ Ինչպես նաև  կսահմանվի պայմանագրերով ստանձնված պարտավորությունների չկատարման դեպքերում տույժ ու տուգանքները։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել  պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ և իրավական հիմքեր պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից գործարքների կնքման և դրանցով  ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու  կարգը ու Հայաստանի Հանրապետության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1955-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 22-րդ կետերի պահանջից։

 

  • Discussed

    29.08.2022 - 15.09.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2342

Print