Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»   Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշմամբ նախատեսել միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների շինարարության թույլտվության, ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման պարզեցված կարգ։ Մասնավորապես, ներկայումս շինարարության թույլտվության ստացման նպատակով կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմնին ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ նաև` առաջադրանք) ստանալու և դրա հիման վրա նախագծային փաստաթղթեր մշակելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  կառուցապատողին սեփականության կամ այլ (կառուցապատման իրավասություն տվող) իրավունքով պատկանող հողամասի վրա 200 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության մինչև 50 քառ. մետր շինությունների կառուցման դեպքում առաջադրանք չի պահանջվում։ Փոխարենը, կառուցապատողը հնարավորություն կունենա լրացնել Նախագծի հավելվածով սահմանված նախագծային պայմանները և դրանք անմիջապես ներկայացնել կապալառուին` նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով։ Մշակված նախագծային փաստաթղթերի հաստատման և միաժամանակ շինարարության թույլտվության տրամադրման նպատակով կառուցապատողը հնարավորություն կստանա դիմել իրավասու մարմնին էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հարկ է նկատել, որ գործընթացի առավել արագ և դյուրին կազմակերպման նպատակով նախատեսվել է շինարարության թույլտվության տրամադրման էլեկտրոնային ընթացակարգ։ Կարևոր է նաև նշել, որ Նախագծով առաջարկվում է կարգավորում, ըստ որի` սահմանված ժամկետներում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում կառուցապատողը կարող է շինարարության թույլտվությունը ներբեռնել էլեկտրոնային համակարգից: Նշված դեպքում շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման մասին: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում են շինարարության թույլտվության ընթացակարգը առավել պարզեցնելուն ուղղված նաև այլ իրավակարգավորումներ։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ավարտական ակտի տրամադրման ժամանակ դիտարկվող ոչ էական շեղումների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչը թույլ կտա կանոնակարգել ավարտական ակտի ստացման ժամանակ ոչ էական շեղումների հստակեցումն ու հանձնաժողովի եզրակացության հիման վրա սահմանել շեղումների էական կամ ոչ էական լինելը` նվազագույնի հասցնելով հանձնաժողովի կողմից հայեցողական մոտեցման դրսևորման հնարավորությունը:

  • Discussed

    25.08.2022 - 09.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2745

Print