Add to favourites

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Եղիա Ղազարյան 06.09.2022 01:34:09 Անթույլատրելի է գումարի դիմաց ծառայությունից ազատման ցանկացած օրինագիծ Հայաստանի Հանրապետությունում։ Հեղինակներն ակնհայտորեն մտադրություն ունեն արժեզրկելու բանակում ծառայությունը, ինչը հանգեցնելու է ազգային անվտանգության մակարդակի նմազման։ Ֆինանսապես ավելի վատ վիճակում գտնվող ոչ մի զինվոր պարտավոր չէ իր կյանքը վտանգելով փողով բանակից ազատված ինչ-որ մարդկանց անվտանգությունն ապահովել։ Այս նախագծի հեղինակը պետական դավաճան է, որը հենց միայն նախագիծը ներկայացնելու համար պետք է պատասխան տա՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալ լինելու համար։ Նման մարդիկ իրավունք չունեն Հայաստանում զբաղեցնել հարկատուների կողմից վճարվող պետական պաշտոններ, քանի որ գործում են պետական շահին հակառակ։ Նախագիծը պետք է անմիջապես հետ կանչվի շրջանառությունից, իսկ հեղինակը զրկվի մանդատից։ Հայկական բանակում ծառայելը բարձրագույն արժեք և պատիվ է, իսկ դրանից խուսափողները կամ խուսափելուն նպաստողները՝ պետական դավաճաններ։ Այս նախագիծն ամբողջությամբ խախտում է սոցիալական արդարության սկզբունքը։ Ընդունվել է Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է:
2 Անի Վարդանյան 06.09.2022 15:22:08 Անթույլատրելի է գումարի դիմաց բանակում չծառայելը: Սա խիստ բացադաբար է անդրադառնալու բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Եվ գալու է պահ, որ առհասարակ ծառայողների թիվը խիստ նվազելու է: Ընդունվել է Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է:
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.09.2022 13:30:34 Օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն (միջինը՝ չորսուկես ամիս)՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով: Որպես հիմնավորում է բերվում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ գումարի չափը կարող է նախատեսվել պայմանագրային զինծառայողի համար 5 տարի ժամկետով 400.000 դրամ ամսական վարձատրություն ապահովելով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը՝ ելնելով մի շարք հանգամանքներից. վերոնշյալ նախագիծը, նախեւառաջ, չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ մինչ շրջանառվելը, նախագիծը կոպտորեն խախտում է խտրականության արգելքի սկզբունքը՝ ստեղծելով զինծառայողների համար ոչ հավասար պայմաններ, տարբերակված մոտեցում՝ գույքային դրությամբ պայմանավորված, նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ պարտականություններն անձանց վրա դրված են անարդար կերպով. հասարակության միայն հարուստ խավը կարող է հնարավորություն ստանալ խուսափելու իր պարտականությունից եւ օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Նախագիծը խորացնելու է սոցիալական շերտերի միջև բեևռացվածությունը։ նախագիծը որեւէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից, անահասկանալի է՝ ինչ հաշվարկների եւ գնահատումների հիման վրա է սահմանվել վճարվող գումարի չափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ գտնում ենք, որ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից: : Բացի այդ, անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ցուցաբերել համակարգային մոտեցում, որն ուղղված կլինի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին, բարոյահոգեբանական վիճակի բարեալվմանը, կանոնադրային հարաբերությունների հետեւանքով խախտումների բացառմանը, զորակոչի եւ զինծառայության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների առողջության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, զինված ուժերում ենթասպայական եւ սպայական կազմի անդամների կրթական մակարդակի եւ մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ընդունվել Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է:
4 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 09.09.2022 18:53:02 Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։ Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։ Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։ Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։ Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։ Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Ընդունվել Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: