Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) կիրառելիս ծագել է  փոփոխություններ կատարելու և Որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն:

Որոշման գործող տարբերակի վերնագրում գրված է, որ նպաստ հատկացվում է «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ», իսկ նոր նախագծով առաջարկվում է վերնագրում մարզիչներին ներկայացնել բացվածքով՝ «օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական մարզիչներին»:

Որոշման 1-ին կետում գրված է, որ նպաստ հատկացվում է «օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին», իսկ նախագծով առաջարկվում է մարզիչներին ներկայացնել  բացվածքով՝ «օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին»:

Որոշման հավելվածի վերնագրում գրված է, որ որ նպաստ հատկացվում է «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ», իսկ նախագծով առաջարկվում է մարզիչներին ներկայացնել  բացվածքով՝ «օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին»:

Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում ավելացնել այն տարեթվերը, երբ մարզիկները օլիմպիական խաղերում կամ աշխարհի մեծահասակների առաջնություններում պետք է գրաված լինեն 4-8-րդ տեղերը, գործող կարգավորումով տարեթվերը բացակայում են:

Նախագծով առաջարկվում է ավելացնել Որոշման հավելվածի 1-ին կետում 5-րդ ենթակետ, որը կսահմանի, թե որ դեպքում 2021 թվականից նպաստի շահառու հանդիսացող մարզիկները 2023 թվականին չեն ստանա նպաստ «5) 2021 թվականից շահառու հանդիսացող մարզիկները՝ ովքեր աշխարհի  և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների  առաջնություններում  զբաղեցրել են մրցանակային տեղերը, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի մեծահասակների առաջնություներում 4-8-րդ տեղեր, սակայն սույն կետում նշված արդյունքները 2022 թվականին չգրանցելու  պարագայում՝ 2023 թվականին չեն ընդգրկվի շահառուների ցանկում:  »:

Նախագծով հստակեցվում է Որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի կարգավորումը, համաձայն որի նպաստի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքականների մարզիչները: Նախագծով սահմանվում է, որ «1) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքականներին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստող այդ հավաքականների գլխավոր, երկրորդ  և անձնական մարզիչները, եթե նրանց սաները 2021 կամ 2022  կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ինչպես նաև հավաքականի  բժիշկը և մերսողը,»: Գործող կարգավորումով սաների գրաված տեղերի պահանջը բացակայում է:

Նախագծով Որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ  ենթակետի կարգավորման մեջ կատարվում է լրացում և որպես նպաստի շահառու ավելացվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի 2021 կամ 2022 կամ 2023 թվականների երիտասարդների և պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկների անձնական մարզիչները: Անձնական մարզիչները գործող կարգավորման մեջ  գումարների բաշխման ցանկում ընդգրկված են:

  1. Որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվում է մարզիկներին նպաստ տրամադրելու համար անհրաժեշտ պայմանը (մեկ լավագույն արդյունքի համար): Նախագծով առաջարկվում է նպաստ ստանալու համար սահմանել պայման նաև մարզիչների համար «մարզիչներին (գլխավոր, ավագ և երկրորդ) ֆեդերացիաներում իրենց զբաղեցրած մեկ պաշտոնի համար, իսկ անձնական մարզչին՝ մարզիկի կատարած մեկ լավագույն նվաճման համար:»:

Առաջարկվող փոփոխությունների բազմաքանակ լինելու պատճառով առաջարկվում է Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

     Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    22.08.2022 - 10.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2305

Print