Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը: Այս դրույթի հիման վրա գործում է Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշումը, որով սահմանված է հանրային տվյալների բազաների ցանկը, որոնցից տվյալներ են տրամադրվում վարկային բյուրոյին, այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները:

Միևնույն ժամանակ, 2020 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյին: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»:

Նշված դրույթի ուժով անհրաժեշտությունն է առաջացել մշակել «Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

2.Առկա իրավիճակը.

Թեև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 979-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող իրավակարգավորումների համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից վարկային բյուրոյին ենթակա են տրամադրման անձի մահվան պետական գրանցման մասին և անձի անվան փոփոխման մասին տեղեկությունները, նշված տեղեկությունների տրամադրման դիմաց որևէ վճարի տրամադրման պարտականություն չի սահմանվում: Սակայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությունից ելնելով՝ ստացվում է, որ նման տեղեկությունների տրամադրումն արդեն ենթադրում է վճարի գանձում, որպիսի պայմաններում այս նախագծով լուծում է տրվում համապատասխան տվյալների տրամադրման դիմաց վճարի սահմանման հարցին: Մասնավորապես, սույն նախագծով սահմանվում է, որ «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց ՀՀ պետական բյուջե մուտքագրվող վճարը կազմում է տարեկան 12.000.000 ՀՀ դրամ՝ անկախ նրանից թե տվյալները փոխանցվել են ինքնաշխատ եղանակով, թե հարցման միջոցով»:

Միևնույն ժամանակ, նախագծով սահմանվում է նաև տվյալների տրամադրման նոր եղանակ, մասնավորապես, նախատեսվում է, որ Որոշմամբ նշված տեղեկատվություն տրամադրող բոլոր մարմինները համապատասխան տվյալները վարկային բյուրոյին տրամադրելու են ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով: Տվյալների ինքնաշխատ եղանակով ստացման դեպքում տվյալների տրամադրման հետ կապված փոխհատուցման կարգը սահմանվելու է վարկային բյուրոյի, համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման պատասխանատու մարմնի և «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով, իսկ ինքնաշխատ եղանակի անհնարինության դեպքում՝ վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման նպատակն է լուծել հանրային տվյալների բազաներից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց ՔԿԱԳ մարմնի կողմից գանձվող վճարների, ինչպես նաև Որոշմամբ նշված տեղեկատվություն տրամադրող բոլոր մարմինների կողմից համապատասխան տվյալները վարկային բյուրոյին ինքնաշխատ եղանակով տրամադրելու հարցերը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում: Նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում՝ տարեկան 12.000.000 ՀՀ դրամ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, այլ բխում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումից:

  • Discussed

    19.08.2022 - 03.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Civil acts registration

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2376

Print