Add to favourites

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ  պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացման արաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք  Հայաստանում բացակայում են, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար:

Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ կատարվել են առաջին փուլի փոփոխությունները «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքում (այսուհետ՝ Օրենք), որն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից (04.03.2021թ., N ՀՕ-85-Ն օրենքով)։

Նախորդ փոոխությունների իրականացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր փոփոխությունները կատարել փուլային եղանակով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացնի որոշակի հարկային բեռ պետբյուջեի վրա:  

Այդ իսկ նպատակով ներկայիս նախագծով առաջարկվում է կատարել երկրորդ փուլի փոփոխությունները՝ իրականացնելով որոշակի լրացումներ և փոփոխություններ Օրենքում՝ ընդգրկելով ցանկում արտադրության համար որոշակի հումք ու նյութեր, ինչպես նաև այն հումք ու նյութերը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ ստանալով հարկային արտանություն հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիմքով, որը ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել (10.12.2021թ. N ՀՕ-383-Ն օրենքով)։

Նախագծոում ներառված մի շարք ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արտադրանք ստեղծելու համար։

Հիմք ընդունելով տեղական արտադողներին աջակցելու Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունը՝ նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ իսկ նպատակով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում:

Այն ապրանքները, որոնց վերաբերյալ նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ հանելով ԱԱՀ-ի գանձումը սահմանին, 2021 թվականին ներմուծվել են շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Սակայն ակնկալվում է, որ նախագծով առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում՝ կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները։

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանք­ների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարը, համարվելով ԱԱՀ-ի հաշ­վանց­վող գումար, կամ նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի պար­տա­վորու­թյուն­­ներից, կամ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար՝ ամսական պարբերականությամբ մուտքագրվում միասնական հաշվին այսինքն, ըստ էության, վերա­դարձ­վում է հարկ վճարո­ղին՝ նախագծի ընդունումը միայն ժամանակային ազդեցություն կարող է ունենալ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, իսկ գումարային ազդեցությունը կլինի չեզոք:

Միևնույն ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի առաջարկով (ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային խմբում ներառված ապրանքների ներմուծման մասով օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ցանկի և նույն հոդվածի 4-րդ պարբերության կիրառման հետ կապված հարցերի և հստակեցման տարընթերցման բացառման նպատակով) քննարկվել և Օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված ցանկից հանվել են ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային խմբում ներառված ապրանքատեսակներին վերաբերող բոլոր տողերը, իսկ Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերությունից հանվել է «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը, ինչպես նաև՝ «8447 90 000 1» ծածկագիրը։

Նախագծում ճշգրտվել են որոշ ծածկագրերի անվանումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՀ խորհրդի 14.09.2021թ. «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ N80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, և ուժի մեջ է 01.01.2022թ.-ից։

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխում դեպի ներքին տնտեսություն:

 Մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Սույն օրենքը կարգավորվում է սարքավորումների, հումք ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների, առանձին կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունները:

  1. Ակնկալվող արդյունքը

Տեղական արտադրողի համար գոծունեություն ծավալելու բարենպաստ և հավասար պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում ևտեսականու ընդլայնում։

  1. Կապը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ բաժնով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ «ԱԱՀ վճարողների համար աստիճանաբար չեղարկվելու է ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին, որի շնորհիվ տնտեսավարողների մոտ հավելյալ ազատ լիկվիդայնություն կառաջանա»:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագիծը տրամադրվել է նաև Հայաստանի գործարար շրջանակներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության 30.05.2022. N 04/8479-2022 գրությամբ (ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՀՀ գործատուների միություն, ՀՀ ապրանքարտադրողների միություն, Առևտրաարդյունաբերական պալատ)։ Դիտողություններ և առաջարկություններ չեն ստացվել։

Հանրային քննարկման նպատակով նախագիծը տեղադրվել է նաև իրավական ակտերի հրապարակման միասնական (e-draft) կայքում:

 

  • Discussed

    19.08.2022 - 03.09.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2939

Print