Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2022 թվականի N       - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12 ԹԻՎ 1301-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  2. Հավելված1-ի 6-րդ կետի «ստանալու համար» բառերից հետո լրացնել «թղթային առձեռն) կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերը։
  3. Հավելված 1-ի 14-րդ կետում «իսկ նախկինում տրված եզրակացությունը վերադարձվում է լիազոր մարմին» բառերը հանել։
  4. Հավելված 1-ի 15-ին կետը ճանաչել ուժը կորցրած։
  5. Հավելված 1-ը լրացնել նոր 16-րդ կետով․

«16․ Լիազոր մարմնի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց եզրակացությունը տրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։։

      6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

                                    

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

«      » ________  2022 թ.                                                                                                                      ք.Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    18.08.2022 - 02.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Security, Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2905

Print