Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N529-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 _________ 2017 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N529-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի <<Մի շարք կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին>> N529-Ն որոշման`
  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝

<<6.1.  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

1) «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքը փոխանցման ակտին համապատասխան ամբողջությամբ փոխանցել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:>>

     2) 7-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:>> բառերով.

     3) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝

<<8.1. Սահմանել, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գույքը փոխանցման ակտին համաձայն փոխանցվում է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը>>.

4) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 1-ին ենթակետը.

5) 14-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում <<վեցամսյա>> բառը փոխարինել <<ութամսյա>> բառով, 5-րդ ենթակետում <<իննամսյա>> բառը փոխարինել <<տասնմեկամսյա>> բառով.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.10.2017 - 03.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8054

Print