Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1 Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ներկայացված բողոքներով, որոնք առնչվում են հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշմամբ ամրագրված «5 լ»  ծավալով տուգաչափված տարաներին ներկայացվող պահանջների կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտներին։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին բողոքներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված ստուգաչափված տարաների ծավալի սահմանափակման մասով։

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։ 

4Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն Նախագծի կարգավորման նպատակը հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում առաջացած խոչընդոտների վերացումն է։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը։

7 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Discussed

    17.08.2022 - 08.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2190

Print