Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  • «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները,
  • «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերովտրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդհոդվածով սահմանված է պատասխանատվություն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար:

Վերոգրյալ գործերի քննությունը վերապահված է Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Միաժամանակ, ներկայում Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները  մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին:

Միաժամանակ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները:

  1. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում կներառվեն Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները, որի արդյունքում կապահովվի համապատասխան ոլորտում վերահսկողական աշխատանքների պատշաճ իրականացումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։    

  • Discussed

    12.08.2022 - 28.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2519

Print