Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գույքը և սարքավորումները ունեն արդիականացման կարիք։ Սույն որոշման նախագիծը բխում է Մարզահամերգային համալիրի տեխնիկական վերազինման և արդիականացման անհրաժեշտությունից:

ՀՀ կառավարության 2020թ. փետրվարի 13-ի թիվ 170-Ն որոշման համաձայն՝ դրամաշնորհի շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել Adamson ֆիրմայի ձայնային  սարքավորումներ:

Նշված սարքավորումները ձեռք են բերվել Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի համար, իսկ սպորտային դահլիճում դեռևս օգտագործվում են 2006թ.-ին ձեռք բերված mayer saund ֆիրմայի ձայնային սարքավորումներ, որոնք    տեխնիկապես անմխիթար վիճակում են և հետագա շահագործման համար խնդրահարույց։

Ավելին, ունենալով նշված սարքավորումների ամբողջական հավաքածուն՝ Մարզահամերգային համալիրը կարող է սեփական միջոցներով և աշխատուժով սպասարկել նաև պետական բնույթի միջոցառումներ` այդ սարքավորումները կազմակերպիչների կողմից վարձակալելու և հարևան երկրներից ներմուծելու փոխարեն:

Adamson ֆիրմայի միակ ներկայացուցիչը Հայաստանում՝ «Բրիդջ» ՍՊԸ-ն նախնական բանակցությունների արդյունքում ներկայացրել է սարքավորումների ձեռքբերման գնային առաջարկ, որը կազմում է ընդհանուր 649,555.5 հազ.դրամ՝ 15 տոկոս զեղչով։ Արժութային շուկայի անկայունության հետևանքով գնային առաջարկը ուժի մեջ է մինչև 01.08.2022թ.։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից նախատեսվում է հարցում իրականացնել «Բրիդջ» ՍՊԸ-ից՝ 01.08.2022թ.-ից հետո սարքավորումների գնային առաջարկի վերաբերյալ։    

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է 649,555.5 հազ.դրամ գումար հատկացմնել՝ Adamson ֆիրմայի ձայնային  սարքավորումները համանուն ֆիրմայի սարքավորումներով համալրելու նպատակով, որը նպատակահարմար է օգտագործել հանրապետության բոլոր կարևորագույն միջոցառումները (այդ թվում նաև՝ բացօթյա) սպասարկելու համար:

ՀՀ վարչապետի 25.07.2022թ. թիվ 02/16.11/24114-2022 հանձնարարականով հանձնարարվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից համապատասխան Adamson ֆիրմայի ձայնային  սարքավորումներ ձեռք բերելու նպատակով՝ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել  գումար հատկացնելու վերաբերյալ իրավական ակտի նախագիծ:    

  • Discussed

    27.07.2022 - 14.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Use and maintenance of state property

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2308

Print