Add to favourites

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղաքային բնակավայր ընդգրկող Աբովյան համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջներով, որոնց համաձայն այդ մասով տեղական տուրքի դրույքաչափերը և թույլտվությունները սահմանվում և տրամադրվում են ավագանու կողմից նախապես սահմանված կարգի համաձայն:
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը թույլ կտա Աբովյան քաղաքում ապահովել տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

 Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է ապահովելու տնային կենդանիների հաշվառման և դրանց պահման թույլտվությունների տրամադրման հստակ ընթացակարգ, ինչով կապահովվի բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ապահովել բնակչության անվտանգությունը և պաշտպանվածությունն անասնաբուժական սպասարկում չանցած տնային կենդանիներից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                   Է. ԲԱԲԱՅԱՆ

 

  • Discussed

    19.07.2022 - 04.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2550

Print