Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի  N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականից պալիատիվ (ամոքիչ) օգնությունը ճանաչվել է որպես բժշկական ծառայության տեսակ: ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի թիվ 4 արձանագրային որոշմամբ հաստատվել է պալիատիվ բժշկական օգնության ու սպասարկման զարգացման ռազմավարություն և պալիատիվ բժշկական օգնության ու սպասարկման ներդրման ռազմավարության 2017-2019 թվականների միջոցառումների ծրագիր: Պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության և սպասարկման ծառայության գործառույթների արդյունավետ կազմակերպելու համար ԱՀԿ–ն ընգրկել է «Օքսիկոդոնը» երկրներին առաջարկվող ամոքիչ բժշկության մեջ օգտագործվող հիմնական դեղերի ցանկում: Սակայն Հայաստանի Հանրապետությունում այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում «Օքսիկոդոնը» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որը համապատասխանում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի» (1961 թվական) հսկման ենթակա նյութերի ցանկի «դեղին ցուցակին»:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  ընդգրկված «Օքսիկոդոնի» տեղափոխումը նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որի արդյունքում հնարավոր կլինի «օքսիկոդոն» պարունակող դեղեր գրանցել և կիրառել հանրապետությունում:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Օքսիկոդոնի» տեղափոխումը ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ից (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է)  նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է» հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում գրանցել «օքսիկոդոն» պարունակող դեղեր և կիրառել ըստ անհրաժեշտություն:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի  N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի օգոստոսի 21-ի  N1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի  N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ  ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի օգոստոսի 21-ի  N1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    09.10.2017 - 24.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8008

Print