Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերով նախատեսվում է լուծել ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առա­ջացող մի շարք գործնական խնդիրներ, բարձրացնել կադրային քաղաքականության արդյունա­վետությունը, ինչպես նաև օրենքներում օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող օրենս­դրու­թյանը:

  • Discussed

    18.07.2022 - 02.08.2022

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3708

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

18.07.2022

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ հաշմանդամություն ունեցող երեխա ունեցողներին), 2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:»: Առաջարկության նպատակն է նախագիծը համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև շտկել օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ միայն տղամարդ ծառայողներին վերաբերելու վրիպակը։

See more