Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 743-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով `

 

Հրամայում եմ

 1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հուլիսի 27-ի N 753-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 743-Ն հրամանի`

1)  վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ» բառերը.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով նոր խմբագրությամբ հաստատված կարգի 45-րդ կետի կարգավորումը գործում է միայն 2022/2023 ուստարվա ընդունելության ընթացքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

  • Discussed

    06.07.2022 - 22.07.2022

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3257

Print

Suggestions

Mariam Movsisyan

20.07.2022

3.-րդ կետը "Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից" անթույլատրելի է, քանի որ փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ ուսումնական տարվանից, նման մոտեցում ընդունելությունից 2-3 ամիս առաջ մոտեցումների փոփոխության, որը որդեգրել է նախարարությունը անթույլատրելի է կրթության ոլորտում։ Պետք է խաղի կանոները փոխելուց առաջ, խաղացողները տեղեկանան ընտրություն կատարելուց առաջ։

Կարեն Մարտիրոսյան

18.07.2022

Առաջարկում եմ հրաման ուժի մեջ մտնի 2023֊2024ուս տարում ավելորդ խնդիրներից ու կազմակերպական խնդիրներից խուսափելեւ համար։

See more