Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկմամբ ապահովմամբ և մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի N 23.20/[388022]-17 արձանագրության 5-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

  • Կարգավորման ենթակա  հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների, միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով:  

  Միջմարզյաին և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց:

Համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հնարավոր չէ ձևավորել ներհամայնքային երթուղիներ, քանի որ գործող օրենսդրությամբ <<ներհամայնքային փոխադրում>> հասկացություն սահմանված չէ, ինչպես նաև չկան ներհամայնքային փոխադրման կազմակերպման մեխանիզմները:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և օրենսդրական կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:   

Հաշվի առնելով, որ միասնական երթուղային ցանցի ձևավորումը նպատակահարմար է վերապահել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, ուստի միջմարզային երթուղային ցանցի հետ միաժամանակ ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպմումը նույնպես պետք է իրականացնի լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, մրցութային հանձնաժողովում ներգրավելով տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

2.Կարգավորման առարկան  

   -Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան:

     -Հաշվի առնելով համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>> ՀՀ օրենքի պահանջները, <<ներքաղաքային փոխադրումներ>> հասկացությունը փոխարինվել է <<ներհամայնքային փոխադրումներ>> հասկացությամբ:

-Նախատեսվել է երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման մեջ:
  2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
  3. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

 

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  www.mtcit.am կայքում և e-draft.am կայքում:

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում ոլորտում տնտեսվարող կազմակերպությունների հետ իրականացվել են քննարկումներ:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկ-ների մանրամասն ներկայացում (անհրա-ժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

 

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    08.10.2017 - 24.10.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7640

Print