Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք).

1. 154-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 154. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների ու քաղաքաշինական նորմերի էական խախտումներով կառուցապատում-շինարարություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի)՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքեր և շինություններ ինքնակամ (ապօրինի) կառուցելը, վերակառուցելը, վերականգնելը, ուժեղացնելը, արդիականացնելը, վերազինելը, ընդլայնելը, հիմնանորոգելը, տեղադրելը, քանդելը կամ ապամոնտաժելը՝ կասեցման դեպքում դրանք  շարունակելը»,

2. 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով կառուցապատում-շինարարություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի)՝ հողամասում, ինչպես նաև բնակելի (այդ թվում անհատական բնակելի տներում), հասարակական և արտադրական շենքերում կամ շենքերին կից՝ շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը, վերականգնելը, ուժեղացնելը, արդիականացնելը, վերազինելը, ընդլայնելը, հիմնանորոգելը կամ տեղադրելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»

3. 154-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել 1.1-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ՝ <Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով (բացառությամբ քանդման կամ ապամոնտաժման թույլտվություն չպահանջող դեպքերի)՝ հողամասում, ինչպես նաև բնակելի (այդ թվում անհատական բնակելի տներում), հասարակական և արտադրական շենքերում կամ շենքերին կից՝ շենք, շինություն կամ այլ կառույց քանդելը կամ ապամոնտաժելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 1541 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝                                      

      «Հոդված 1541. Կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

 Կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով  հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկի) արժեքի մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի  23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի խախտմամբ՝ չիրականացված աշխատանքների համար կառուցապատման-շինարարության տևողության նորմերով հաշվարկված (երկարաձգված) նոր ժամկետում, կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկի) արժեքի տասը տոկոսի չափով:»:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին»  1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

1. «ա)» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«ա) աշխատանքներ իրականացնողներ (կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում խորհրդատվական ծառայություն մատուցողներ)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննություն, նախագծում, փորձաքննություն) և կառուցապատում-շինարարություն (ներառյալ՝ կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, հիմնական նորոգում, քանդում կամ ապամոնտաժում) իրականացնող, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.»:

2. «բ)» ենթակետի «նախագծային և շինարարական աշխատանքների» բառերը փոխարինել «նախագծման և կառուցապատման-շինարարական աշխատանքների» բառերով,

3. «գ)» ենթակետի «սահմանված կարգով շինարարության նկատմամբ» բառերը փոխարինել «սահմանված կարգով կառուցապատման-շինարարության նկատմամբ» բառերով

3. «դ)» ենթակետի «կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային» բառերը փոխարինել «օբյեկտների կառուցապատման-շինարարական» բառերով, «պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ» բառերը փոխարինել «պայմանագրային հիմունքներով կառուցապատման-շինարարության նկատմամբ» բառերով:

4. «ը)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «նախագծման տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ՝ ինժեներական ենթակառուցվածքի համակարգերին միանալու նախագծման պայմաններ, որոնք տրվում են մատակարար կազմակերպությունների կողմից իրավասու մարմնին` վերջինիս հարցման հիման վրա: Ընդ որում՝ ինժեներական ենթակառուցվածքներին միացման համար ոչ իրավաչափ ու անբարենպաստ տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներն են՝ սահմանված ժամկետների երկարաձգման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին չհամապատասխանող, ոչ ճշգրիտ հաշվարկային հզորություններով, անորոշ բնութագրային նկարագրություններով, առանց սխեմատիկ հետագծերի (կոորդինատների), քաղաքաշինության, առողջապահության, շրջակա միջավայրի, հանրային ծառայությունների ոլորտներում գործող իրավակարգավորումներին չհամապատասխանող, սպառողների և մատակարար կազմակերպությունների շահերի հավասարակշռումը չհաշվառող, քաղաքաշինական բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորմանը չնպաստող պայմաններով տրամադրված տվյալները):»

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի   «մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում» բառերը փոխարինել «մինչև կառուցապատումը-շինարարությունը և կառուցապատման-շինարարության ընթացքում» բառերով, «օբյեկտի շինարարության ավարտական ակտի» բառերը փոխարինել «օբյեկտի կառուցապատման-շինարարության ավարտական ակտի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի   3-րդ մասի «որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում» բառերը փոխարինել «որը պատճառ է դարձել կառուցապատման-շինարարության ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ, 12-րդ, 121-րդ, 122-րդ  հոդվածների.

1.վերնագրերում և տեքստում «Շինարարության ընթացքում» բառերը փոխարինել «Կառուցապատման-շինարարության ընթացքում» բառերով,

Հոդված 5. Օրենքի 12-րդ  հոդվածի.

1. 1-ին և 2-րդ մասերի «տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները» բառերը փոխարինել «տվյալ տարածքում (տեղամասում) կառուցապատման-շինարարական աշխատանքները» բառերով,

Հոդված 6. Օրենքի 13-րդ  հոդվածի.

1. Վերնագրում և տեքստում «Շինարարությունում» բառը փոխարինել «Կառուցապատման-շինարարության ընթացքում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 4-րդ հոդվածի  առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել «(այդ թվում ճարտարապետաշինարարական  նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)»  բառերով:    

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին»  1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքը (այսուհետ՝ Օրենք)  լրացնել նոր 1.1 հոդվածով, հետևյալ բովանդակությամբ.                                      

 «Հոդված 1.1  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

1. կառուցապատում-շինարարություն՝ շենքերի և շինությունների և դրանց համալիրների կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, հիմնական, ընթացիկ և միջին նորոգում, քանդում կամ ապամոնտաժում, ինչպես նաև տարածքների համալիր բարեկարգում:

2. խորհդատվական ծառայություն մատուցողներ՝ կառուցապատողի կամ պատվիրատուի հետ քաղաքաշինության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած, ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ) ստեղծող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «բ)» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) շենքերի, շինությունների նախագծման, կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական, ընթացիկ և միջին նորոգման, քանդման կամ ապամոնտաժման), ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.»։

 Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ» բառերից հետո լրացնել՝ «,խորհդատվական ծառայություն մատուցողներ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ՝ «Կառուցապատողներն իրավունք ունեն» մասի.

1. «բ)» ենթակետի «որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն» բառերը փոխարինել «որոնք սույն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, չեն պահանջում կառուցապատման-շինարարության թույլտվություն»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ՝ «Կառուցապատողները պարտավոր են» մասի.

1. «ա)» ենթակետի «կառուցապատումն իրականացնել» բառերը փոխարինել «կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) իրականացնել» բառերով, «շինարարության թույլտվության» բառերը փոխարինել «կառուցապատման-շինարարության թույլտվության» բառերով:

2. «գ)» ենթակետի «սույն օրենքի 23 հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն» բառերը փոխարինել «սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կառուցապատման-շինարարության թույլտվություն» բառերով:

3. «ժ)» ենթակետի «կառուցապատումն ավարտել» բառերը փոխարինել «կառուցապատումը-շինարարությունը (ներառյալ՝ կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, հիմնական նորոգումը, քանդումը կամ ապամոնտաժումը) ավարտել» բառերով, «շինարարության թույլտվությամբ» բառերը փոխարինել «կառուցապատման-շինարարության թույլտվությամբ (թույլտվություն չպահանջող դեպքերում՝ կապալի պայմանագրով)» բառերով:

4. «ի)» ենթակետի «չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23 հոդվածի» բառերը փոխարինել «չի պահանջում կառուցապատման-շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերում կառուցապատումը-շինարարությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքով, կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման), ինչպես նաև քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններով քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումն իրականացվում է գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործմանը (կառուցապատմանը-շինարարությանը) համապատասխան:»:

Հոդված 7. Օրենքի 143-րդ հոդվածի.

1. 12-րդ մասի «շինարարության թույլտվություն չի տրվում» բառերը փոխարինել «կառուցապատման-շինարարության թույլտվություն չի տրվում» բառերով,

2. 17-րդ մասի «շինարարության թույլտվության համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կառուցապատման-շինարարության թույլտվության համար» բառերով:

3. 30-րդ մասի «նախագծման և շինարարության թույլտվությունները» բառերը փոխարինել «նախագծման և կառուցապատման-շինարարության թույլտվությունները» բառերով,

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի «բ)»  ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների, դրանց համար հատկացված հողամասերի կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական, ընթացիկ և միջին նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածքների բարեկարգման նախագծերը.»

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «տարածքների կառուցապատումը, հատակագծումը,» բառերը փոխարինել «տարածքներում կառուցապատումը-շինարարությունը, տարածքների հատակագծումը,» բառերով:

Հոդված  10. Օրենքի 23-րդ հոդվածի.

1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը»,

2. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կառուցապատման-շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը (այսուհետ՝ շինարարության թույլտվություն)» քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ կառուցապատողի իրավունքը հաստատող փաստաթուղթ է: Ընդ որում, շինարարության թույլտվությունը վերաբերում է շինարարական աշխատանքների համալիր գործընթացներին, որոնք կարող են ուղեկցվել կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման աշխատանքներով (բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ միայն քանդման կամ ապամոնտաժման միջոցառումներ պահանջող դեպքերի), ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքներում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:»

3. 6-րդ մասի ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը» բառերը փոխարինել ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը-շինարարությունը» բառերով:

4. 6-րդ մասի «և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու» բառերը փոխարինել «և այդ ժամկետում կառուցապատումը-շինարարությունն ավարտելու» բառերով:

5. 8-րդ մասի «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը» բառերը փոխարինել «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը-շինարարությունը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի.

1. վերնագրում «Քանդման» բառից հետո լրացնել «կամ ապամոնտաժման» բառերը,

2. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունը (այսուհետ՝ քանդման թույլտվություն) փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը` իրականացնել շենքերի և շինությունների քանդում կամ ապամոնտաժում, որը չի ուղեկցվում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվությամբ նախատեսվող կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման աշխատանքներով:

3. 2-րդ մասի «սահմանած կարգով:» բառերը փոխարինել «սահմանած կարգով, միայն քանդման կամ ապամոնտաժման աշխատանքներ կատարելու համար՝ համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի և հաստատված նախագծային փաստաթղթերի համաձայն:» բառերով:

4. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Եթե նոր կառուցվող օբյեկտի կառուցապատումը-շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման կամ ապամոնտաժման, ապա սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:»:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի.

1. Վերնագրում «Շինարարության» բառը փոխարինել «Կառուցապատման-շինարարության» բառերով,

2. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « Շենքերի, շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, հիմնական նորոգման, քանդման կամ ապամոնտաժման, ինչպես նաև դրանց համար հատկացված հողամասերի (տարածքների) կառուցապատման ավարտը փաստագրվում է կառուցապատման-շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:

Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով` Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:»:

 

 

    

  • Discussed

    01.07.2022 - 16.07.2022

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2828

Print