Add to favourites

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից «և ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասում «և ճզմիչ կնիքը» և «ու ճզմիչ կնիքն» բառերը, ինչպես նաև 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում՝ «ճզմիչ կնիքը» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«արձագանքման կոդը և հսկիչ համարը, որոնց միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի  իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքում»:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «,իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում՝ հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում և 54-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները»  բառերով: Օրենքի 54-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում «դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի «նրանց ղեկավարները» բառերը փոխարինել «հյուպատոսի և (կամ) փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձինք» բառերով:

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի «ուղղում է իր» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև այլ նոտարների» բառերը:

Նույն հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Նոտարն այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա ուղղումներ կատարելուց հետո ուղղված փաստաթղթի օրինակն ուղարկում է փաստաթուղթն ի սկզբանե վավերացրած կամ հաստատած նոտարին:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.06.2022 - 22.07.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Notarial

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3188

Print

Suggestions

Դանիել Մոսիկյան

12.07.2022

Հատկապես թարգմանության հետ կապված հարցերում` ի նկատի ունենալով հայկական այբուբենում առկա տառերի համապատասխանող այլ լեզուներում բացակայությունը`առաջարկում եմ միասնական պարտադիր կիրառման ուղեցույց ստեղծել, որտեղ հստակ կսահմանվի ասենք <<Ղ>>, <<Խ>>, <<Հ>>, <<Չ>>, <<Ճ>> և այլ տառերի դեպքում միշտ թարգմանելիս կիրառվի միասնական դրաց փոխարինիչ տառերը: Արդյունքում կլուծվի տարբե նոտարների կողմից այս կամ այն տառերի տարբեր փոխարինող տառերով թարգմանելու անհամապատասխանելիության հարցը:

See more