Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդուն­­ման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցու­նա­կու­թյան մակարդակը և ներդրումային գրավ­չությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահան­մանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։

          Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝

  • գների իջեցում շուրջ 4–4.5%–ով,
  • արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով,
  • հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով,
  • իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ,
  • արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
  • Discussed

    29.06.2022 - 15.07.2022

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2892

Print