Add to favourites

ԳԵՂԱՄ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    ԳԵՂԱՄ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Գեղամ Արծրունու Պետրոսյանը (ծնվ.՝ 06.05.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Գյուլբենկյան փող. 24, 80) 2013թ․ անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ երկրորդ կուրսում փոխադրվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Մշտապես ցուցաբերել է գերազանց առաջադիմություն և բակալավրը ավարտել  կարմիր դիպլոմով։ Մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համատեղ անցկացվող դասընթացներին և չորրորդ կուրսի վերջում անցել է աշխատանքի որպես անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծող։ Բակալավրիատը ավարտելուց հետո 2017թ․ կրկին անվճար հիմունքներով ընդունվել է նույն ամբիոնի մագիստրատուրան, որը նույնպես սովորել է գերազանց առաջադիմությամբ: Մասնակցել է թվով 4 գիտական հոդվածների մշակմանը, որոնք տպագրվել և ինդեքսավորվել են ոլորտի առաջատար ամսագրերում և էլեկտրոնային գրադարաններում։ Հոդվածներից մի քանիսը անձամբ ներկայացրել է արտերկրում անցկացվող գիտաժողովների ընթացքում։ Գ. Պետրոսյանը  ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։  2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով (մասնագիտությամբ)։   

Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։

Ակնկալվող արդյունքը.

«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Պետրոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Գեղամ Արծրունու Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

 

  • Discussed

    28.06.2022 - 14.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2641

Print