Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները և ծրագրերը (հարցաշարերը) հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության Պետական խորհուրդը: Նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան 2022թ.-ի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) հաստատումը:

  • Discussed

    28.06.2022 - 13.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare, Economical, Public management

  • Ministry

    Statistical Committee of RA

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3999

Print