Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի 1391-Ն ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 1.Անհրաժեշտությունը և նպատակը

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 14.3-րդ ենթակետերով, ինչպես նաև 12-րդ հոդվածով սահմանվել են  դրույթներ, համաձայն որոնց՝ անհրաժեշտ է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ամբողջությամբ վերանայել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը՝ համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհում կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

   Մանկավարժների ոչ միայն  մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը՝ հաստատություններում կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձևավորելու համար։

    Գործող կարգով սահմանված են ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ լավագույն դեպքում իրագործելի են մասնակի դեպքերում՝ փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի կամ այլ պաշտոնների նկարագիրը համապարփակ և իրատեսական նկարագրեր են և ուսումնառության կազմակերպման անհրաժեշտ պահանջ, սակայն գրեթե բոլոր հաստատություններում դրանք չեն դրսևորվում իբրև պարտադիր կիրարկման գործառույթ, այլ հայեցողական բնույթ են կրում: Բացի այդ, մանկավարժական աշխատողների ցանկի անվանանումների վերանայման անհրաժեշտություն առաջացավ՝ ըստ գործառույթների իրականացման բնույթի:

   Անվանացանկում առկա չեն «Հանրակրթության մասին» օրենքի 17.1 հոդվածի դրույթներով սահմանված գործընթացի ամբողջական կիրարկումն ապահովող մանկավարժական աշխատողների, ինչպես նաև դպրոցի օպերատորի պաշտոնների նկարագրերը, որի արդյունքում համապատասխան մասնագետների գործառույթներն  իրականացնելու  ընթացքում պարտականությունների կատարման շրջանակը հստակեցնելու անհրաժեշտություն էր առաջանում:

   Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաև վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչը առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, և բնականաբար, տնօրենի լիազորությունների  շրջանակը անհրաժեշտ է վերանայել, հստակեցնել:

3. Ակնկալվող արդյունք

   «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ հատկապես ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների ապահովման կարևոր ուղղորդիչ կարգավորում է անհրաժեշտ՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ պատկերացնելու համար, որը կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց, թափանցիկ, կառավարումն է, ինչպես նաև կրթութան որակի շեշտադրումը:

     Կրթության արդյունավետ կազմակերպման համար կարևոր է տնօրենի համագործակցային աշխատանքը վարչատնտեսական համակարգողի հետ՝ համատեղ նախատեսված գործընթացի կազմակերպման առումով՝ կրելով պատասխանատվություն դրանք ժամանակին իրագործելու առումով:

   Տնօրենի իրավասությունների շրջանակը, որը սահմանված է պաշտոնի նկարագրում, ներառում է կրթական ողջ գործընթացը՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության, մանկավարժական հաստիքների համալրման, կանոնադրական պարտավորությունների կատարման, ներքին կարգապահական կանոնների սահմանման գործառույթից մինչև կրթության որակի ապահովում:

   Վերոգրյալ փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է տնօրենի տեղակալի գործառույթների նկարագրի վերանայումը:

     Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ է ուսուցչին ներկայացվող պահանջները՝ կրթության բարեփոխումներին համահունչ՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որոկավորման չափանիշներ:

   Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է ուսուցիչը կարողունակ չափորոշչին համապատասխան գործընթացի պլանավորման,  կազմակերպման, գիտելիքների փոխանցման հարցերում: Կարևոր բաղադրիչ է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը, դրա հիման վրա կրթության կազմակերպումը: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  անընդհատ զարգացում:  Հատկապես այդ խնդրի լուծմանն է ուղղված ուսուցիչների պաշտոնի նկարագիրը, որը, որպես ուղղորդիչ կարգավորում, կոչված է նպաստելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած կրթական քաղաքականության իրականացմանը` դպրոցի բարեփոխման շրջանակներում: 

Հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի փոփոխությամբ պայմանավորված՝ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջ է իրազեկվածությունը օրենսդրական  ոլորտի փոփոխություններին, որով ենթադրվում է ավելի ճկուն և օրինաչափ գործելաոճ: Արդյունքում բարձրանա ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավարժական պատրաստվածության մակարդակը, կզարգանա ուսուցիչների ակադեմիական և մանկավարժական կարողունակությունը:

     Ուսուցչին ներկայացվող պահանջ է ծանոթանալը ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդների հիմնադրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին, որի կիրառության ուսուցումը ապահովում է պետությունը՝ կազմակերպելով անվճար վերապատրաստման դասընթացներ: Տնօրենի գործառույթների պատշաճ կիրարկման արդյունքում ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները, կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը՝ ներդնելով իրենց գործունեության մեջ:

   Մանկավարժական աշխատողների, մասնավորապես տնօրենի, տեղակալի, ուսուցչի կարողունակություններում էական նշանակություն է տրվել ԴԿՏՀ-ում իրենց լիազորությունների շրջանակում աշխատանքների իրականացումը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացի կարգավորումները՝ ըստ պատասխանատվության աստիճանի:

     Օպերատորի պաշտոնի նկարագիրը սահմանվում է առաջին անգամ, որով ներկայացվում է աշխատողի կարևոր դերակատարումը ուսման գործընթացի պատշաճ կազմակերպման առումով՝  կրթության ժամանակակից պահանջներին համապատասխան իմացություն և գործառույթների որոշակի շրջանակ ներկայացնելով:

   Նախագծով սահմանվել են նաև «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների պաշտոնների նկարագրերը:

4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը  բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2-րդ, 3-րդ պարբերություններով   և 3-րդ պարբերության 5-րդ և 6-րդ կետով սահմանված նպատակներից:

Միջոցառման համար հիմք է հանդիսանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 14-րդ և 45-րդ կետերով, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  72-րդ, 73-րդ, 76-րդ կետերով, 4-րդ՝  «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրի  հիմքում դրվող սկզբունքները»  գլխի 77 կետով, 5-րդ՝ «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը և գործողությունների շրջանակը» բաժնի 80-րդ կետով, 6-րդ՝ «Կրթության արդյունավետության բարձրացում» բաժնի 80-րդ կետով  սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

 

«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունմամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում փոխկապակցված իրավական ակտերում:

 

  • Discussed

    22.06.2022 - 07.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12842

Print

Suggestions

Արփիկ Միքայելյան

01.07.2022

Հանրակրթական դպրոցներում՝ հաստատություններում սովորում են խոսքային բազմաթիվ խնդիրներով երեխաներ, հատկապես մեծ դպրոցներում և տարվա ընթացքում ավելանում են դիսլեքսիայով(ընթերցանության խանգարում) և դիսգրաֆիայով(գրավոր խոսքի խանգարում) երեխաներ։Այս երեխաները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն, վկայագրված չեն, բայց լոգեպեդական պարապմունքների կարիք ունեն։Եթե խոսքը չշտկվի, վաղը սխալ կգրեն, չեն կարողանա ճիշտ կարդալ, պատմել, կփակվեն իրենց մեջ, որովհետև խոսում են փոքր երեխաների նման և նրանց չեն հասկանում։Հաստատությունում խիստ անհրաժեշտ է լոգոպեդի հաստիքը պահպանել, եթե կար։Դպրոցներ կան, որ չունեն, իսկ այն դպրոցները, որտեղ կան 30֊40 50 խոսքի խնդրով երեխա, լոգոպեդ պիտի լինի։Չեմ ասում դեռ ԿԱՊԿՈւ երեխաներին դպրոցի թիմի օգնության անհրաժեշտությունը։Լոգոպեդի աշխատանքը շաբաթը 2֊3 օր է,իսկ ՏՄԱԿ֊ից շաբաթը 1 անգամ գալով ոչ մի արդյունք չենք ակնկալի։ Ամսվա մեջ 4֊5 պարապմունք ՏՄԱԿ֊ի կողմից շատ քիչ է։Խնդրում եմ վերանայեք, ստուգեք, հետազոտեք և ճիշտ որոշում կայացրեք՝ ի շահ երեխայի։Շնորհակալություն

Ալվարդ Խաչատրյան

30.06.2022

13. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ Կետ 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. Ճիշտ ե՞մ հասկանում՝ օպերատորը ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր։ Պատկերացնու՞մ եք բոլոր ուսուցիչներն ունենան այդ անհրաժեշտությունը։ Ուսուցիչն անցնում է ՏՀՏ վերապատրաստում։ Բարի լինի իր նյութերն ինքը պատրաստի։ Իսկ ինչ մնում է օգնելուն, օպերատորը միշտ էլ պատրաստ է օգնել։ Արդյո՞ք բոլոր դպրոցները կունենա՞ն գործավարներ։ Եթե ոչ, նրանց աշխատանքն էլ օպերատորն է իրականացնում։ Շնորհակալություն։

Բելլա Ղազարյան

30.06.2022

« օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, Հաստատության օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կրթության ոլորտի բարձրագույն կրթություն: » Չե՞ք գտնում արդյոք, որ օպերատորի համար շատ բարձր պահանջներ են դրված: Ըստ օպերատորի համար նախագծով նախատեսված պարտականությունների, նա առնվազը պետք է տիրապետի դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին:Որքանո՞վ է դա արդարացված:

See more