Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի 88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

          Գործող իրավակարգավորումների համաձայն արևային էլեկտրակայաններից  առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված են սակագնային կարգավորումներ համապատասխանաբար մինչև 2018թ. նոյեմբերի 1-ը արտադրության լիցենզիա ստացած՝ մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների համար (գումարային 10 ՄՎտ  հզորության շրջանակում),  2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում արտադրության լիցենզիա ստացած՝ մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների համար (գումարային 200 ՄՎտ հզորության շրջանակում) և ապա 2021 թվականից սկսած մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կառուցվող արևային էլեկտրակայանների համար (գումարային 15 ՄՎտ հզորության սահմանաչափի շրջանակում)։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության  լիցենզիաների նշված սահմանաչափերի և համապատասխան սակագնային կարգավորումների ամրագրումը պայմանավորված էր ներդրողների շրջանում մեծ հետաքրքրությամբ և էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց ազդեցությամբ։ Համապատասխան սակագնային կարգավորումներ են նախատեսված նաև հողմային և կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար։

          Միաժամանակ, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խթանելու նպատակով կայանների կառուցման և սակագինը սահմանելու համար ամրագրվել են ժամկետներ։ Մասնավորապես, փոքր հզորությամբ արևային էլեկտրակայանների համար ամրագրվել էր, որ գործող սակագնային կարգավորումները կգործեն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում, իսկ սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն: Հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ևս ամրագրված է, որ գործող սակագնային կարգավորումները կգործեն սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը ուժի մեջ մտնելու դեպքում, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 2022 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորումների համաձայն։ Այդպիսով, 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնող կարգավորումները դեռևս հստակ նկարագրված և սահմանված չեն։ Ընդ որում, հետագա սակագնային կարգավորման նպատակով հիմք կարող է հանդիսանալ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ձևավորված «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի բազիսային սակագինը։

          Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնող սակագնային կարգավորումներ 2021 թվականի հունվարի 1-ից հետո արևային կայաններում և 2022 թվականի հունվարի 1-ից հետո հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող, ինչպես նաև արևային էլեկտրակայաններում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած, սակայն կայանի կառուցումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը չավարտած  անձանց համար՝ տնտեսվարողների համար ապահովելով գործունեության կանխատեսելի միջավայր։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նպատակ ունենալով խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, չեզոքացնել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վրա վերը նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների ազդեցությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի համար սահմանված սակագինն իր դրական ազդեցությունն ունեցավ արևային, հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող էլեկտրակայանների համար իրականացվող հետագա սակագնային քաղաքականության վրա՝ որոշման նախագծով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններում և 2022 թվականի հունվարի 1-ից հետո հողմային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող անձանց համար, ինչպես նաև մինչև նշված ժամկետները էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած, սակայն կայանի կառուցումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը չավարտած նշված էլեկտրակայանների համար սակագինն ընդունել 30 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էներգիայի վերականգնվող ռեսուրսների (բացառությամբ ջրային էներգիայի աղբյուրի) կիրառմամբ էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած էլեկտրակայանի բազիսային սակագնին հավասար՝ հաշվարկված տվյալ ժամանակահատվածի համար մինչև 30 ՄՎտ հզորությամբ էներգիայի վերականգնվող ռեսուրսների այդ ժամանակաշրջանում գործող սակագների հաշվարկներում ներառված ԱՄՆ դոլարի փոխարժեքով)։ Վերջինս կգործի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում, իսկ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում փոքր հզորությամբ արևային, հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար կհստակեցվեն 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո գործող սակագնային կարգավորումները՝ ապահովելով գործունեության կանխատեսելի միջավայր։

  • Discussed

    22.06.2022 - 08.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2706

Print