Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ____________  հոկտեմբերի 2017 թվականի N ____-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ    ՄԱՐՏԻ 25-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

         1) որոշման հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

         2)  որոշման հավելված N 2-ի`

         ա. 2-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «և զարգացման» բառերով.

         բ. 7-րդ կետի 1-ին ենթակետից «հայրանունը», 2-րդ ենթակետից «վայրը,» բառերը հանել, իսկ 6-րդ ենթակետում «վայրը» բառը փոխարինել «հասցեն» բառով.

         գ. 7-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    03.10.2017 - 19.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8205

Print

Related documents / links