Add to favourites

ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

Ներկայում Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգով։

 «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

  • Discussed

    13.06.2022 - 28.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 998

Print

Suggestions

Տիգրան Գեորգի

24.06.2022

Առաջարկություններ և դիտողություններ << ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի վերաբերյալ. Դիտողություն-1 Բացակայում է << Կանոնների>> բովանդակության վերաբերյալ ցանկը Դիտողություն-2 Բացակայում է շահագործող, տեխ. սպասարկող անզնակազմի յուրաքանչյուր անձի պաշտոնական մասնագիտական պարտականությունների կոնկրետ կատարման հաստատված ծավալի վերաբերյալ / ղեկավարության կողմից հաստատված/ հրահանգի մշակման, հաստատման և այն կոնկրետ շահագործող անձին առձեռն մեկ օրնակ տրման վերաբերյալ պահանջը Առաջարկություն -1 <<Ճնշասեղմված բնական այրվող գազ>> արտահայտության բացատրության մեջ, առավել արտահայտիչ լինելու համար ցանկալի կլիներ հետևյալ բացատրությունը՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի, որպես շարժիչային վառելիք օգտագործման համար ճնշակի միջոցով սեղմված և ճնշումը բարձրացված մինչև 19,6 ՄՊա բնական այրվող գազ>> արտահայտությունը Դիտողություն-3 << Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության մասին>> որոշման նախագծի Գլուխ-7, կետ 46 –ում <<Ավտոգազալցակայանում չեն աշխատում մինչև 18 տարին լրացած անձիք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կանայք>> չեն աշխատում արտահայտությունը փոխարինել չի թույլատրվում աշխատել արտահայտությամբ Առաջարկություն -2 Առաջարկվում է սեղմված բնական գազի կուտակիչների վերաբերյալ ավելացնել հետևյալ ցուցումը՝ Քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ ( P= 2.5 ՄՊա և ավելի) բարձր ճնշման տակ գտնվող սեղմված բնական գազերի համար, որպես ԱԳԼՃԿ-ների սեղմված գազի կոտակիչներ առավել հարմար է կիրառել ՀԱՏ 279-2007 համապատասխան սեղմված գազի 50-ից 500լ տարողությամբ մինչև 31,4 Մպա –ից 39,2ՄՊա ճնշմամաբ անկարան պողպատյա բալոնների համախումբ, իսկ այդ բալոնների համախումբը իրենց միացման խողովակագծերով և արմատուրայով հանդերձ հարմար է տեղակայել շրջակա տարածքի պլանիրովկայի նիշից ցածր երկաթբետոնե բունկերներում, որը հնարավորություն կտա սեղմված գազի այդ կուտակիչներն ու նրանց միացման հանգույցները արմատուրայով հանդերձ իրականացնել պատշճ զննում և սպասարկում, որը հնարավորություն չի տալիս իրականցնել կուտակիչ բալոնները ստորգետնյա ավազով , գրունտով ծածկված թաղված վիճակի դեպքում

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

See more