Add to favourites

Under development

ԱՎԵՆՏԻՍ ԹԱԿՎՈՐ ՎՐԵԺԻ ԱՎԵՆՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵՆՏԻՍ ԹԱԿՎՈՐ ՎՐԵԺԻ ԱՎԵՆՏԻՍՅԱՆԻՆ   ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  «Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանին, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի  2020 թվականի սեպտեմբերի 2-ի  N  207-Ա հրամանագրով Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանին  շնորհվել է  քաղաքացիություն:  Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանը  այս պահին հանդես է գալիս  ֆուտբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  Ֆուտբոլի   ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցաշարերին:

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել  Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

«Ավենտիս Թակվոր Վրեժի  Ավենտիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    10.06.2022 - 30.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2407

Print