Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերը հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հետ կապված աշխատանքները շահագործող անձինք ներկա փուլում իրականացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշմամբ սահմանված կարգով: Բացի այդ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես իրականացվում է ղեկավարվելով նշված որոշմամբ: Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են միայն արտադրանքին վերաբերվող կանոններ և նորմեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Ստորերկյա եղանակով մշակվող օգտակար հանածոների տեխնիկական անվտանգության կանոնները, որոնք կկարգավորեն անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները:

  • Discussed

    10.06.2022 - 25.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6007

Print

Suggestions

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

Առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել և լրամշակել նախագիծը՝ 1. բացառելով՝ 1) այլ իրավական ակտերից և ստանդարտներից մեջբերումները, բանաձևարի ու այլ դրույթների կրկնությունը՝ անհրաժեշտ հղումներ տալով համապատասխան ստանդարտներին ու այլ ակտերին, 2) «կադրերի ուսուցման և որակավորման» մասով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին չհիմնավորված մենաշնորհի տրամադրումը, 3) բազմաթիվ մասնագիտական և իրավական թերություններն ու արդի պահանջներին անհամապատասխանությունները. 2. համապատասխանեցնել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: