Add to favourites

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի Արտակարգ իրավիճակների նախարարության բաժնի 6.3 կետով: Միջոցառման նպատակն է ունենալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցանված, ուժեղ երկրաշարժերի դեպքում վարվելակերպի կանոններին տիրապետող բնակչություն։

Հայաստանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը գտնվում են բարձր սեյսմաակտիվության գոտում: Աշխարհի ավերիչ երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարևորությունը, քանի որ ուսուցանված բնակչությունը ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով զգալիորեն նվազեցնել ուժեղ երկրաշարժից հնարավոր կորուստները: Բնակչության ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարևոր տարրերից մեկն է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, հաշվի առնելով նաև խոցելի խմբերին։

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավմամբ ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջոցով կկազմակերպվի բնակչության ուսուցում:

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմամբ բնակչության իրազեկության բարձրացում:

  • Discussed

    08.06.2022 - 23.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3055

Print