Add to favourites

The draft has been accepted

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Շաքե Ղազարյան 12.10.2017 12:09:59 Տնտեսության «առողջության» չափանիշներից մեկը պարտավորությունների կատարման աստիճանն է։ Այն պետությունը, որը պարտքերի արագ և անվերապահ գանձման արդյունավետ մեխանիզմներ է կիրառում, վստահություն է ներշնչում տնտեսվարող սուբյեկտներին։ Ակտիվների վերադարձի հիմնական ճանապարհներից է սնանկացման ինստիտուտի կիրառումը։ Մեր երկրում ճգնաժամի յուրահատկությունն այն է, որ բացի արտադրության վրա ունեցած կործանարար ազդեցությունից, այն ընդգրկել է նաև երկրի ֆինանսա-բյուջետային համակարգը: Օրենքով սնանկության կառավարչի կողմից իրականացվող մի շարք առանցքային գործողությունների կատարման համար միասնական ժամկետներ նախատեսված չեն, և այս նախագծով փորձ է արվել օրենքում որոշակիություն և միատեսակություն կիրառել: Սակայն, այնուամենայնիվ, այն դեռ չի լրացնում օրենքի բոլոր բացերն ու հակասությունները: Ավելին, ըստ իս, նման փոփոխությունները հանգեցնում են առանց այն էլ աշխատատար և ծախսատար աշխատանքի բարդացմանը: Նախագծում որքան էլ փորձ է արվել սնանկության բնագավառում մտցնել որոշակիություն, ամեն դեպքում բաց են մնացել մի շարք հարցերի կարգավորումներ, նման փոփոխություններն ավելի են բարդացնում և աղավաղում քիչ թե շատ կայացած սնանկության ոլորտը: Օրինակ՝ նախագծում փորձել է արվել վարույթի տևողությունը կապել կառավարչի աշխատավարձի չափի հետ, որն, ըստ իս, չի բխում ո'չ վարույթով անցնող պարտատերերի, և ո'չ էլ պարտապանի շահերից: Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր կլինի կատարել միջանկյալ բաշխման ծրագիր այն դեպքում, երբ պարզ չէ՝ գործն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում, թե ավելի երկար ժամանակ է պահանջվելու սնանկության գործով ավարտի վճիռ ունենալու համար: Իսկ պահանջների շուտափույթ բավարարումը բխում է ինչպես պարտատերերի այնպես էլ պարտապանի շահերից, որոնք տվյալ դեպքում խախտվում են: Բացի այդ՝ պետք է նշեմ, որ ակնհայտորեն կառավարչի կողմից տարվում են լայնածավալ աշխատանքներ սնանկության գործն ավարտին հասցնելու համար /թե' պարտապանի առողջացմամբ, թե' պարտապանի լուծարմամբ/, ուստի նման աշխատանքների կատարումը 6 ամսվա ընթացքում իրատեսական մոտեցում չէ նախագիծը մշակողների կողմից: Այստեղ պետք է հստակ տարբերություն մտցնել տեսական մոտեցումների և պրակտիկայում կիրառելիության արդյունավետության մեջ: Նախագծով առաջադրված փոփոխությունները առաջին հայացքից կարծես թե ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում թե' կառավարչի և թե' սնանկության վարույթի անցկացման համար, սակայն իրականում վերջինս, ինչպես արդեն ասվեց վերևում,էլ ավելի կխճճի և կորոկազրկի փոքրիշատե կայացած սնանկության ոլորտը: Ընդունվել է Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ:
2 Յունիբանկ ԲԲԸ 12.10.2017 13:00:08 Ձեզ ենք ներկայացնում <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ <<Յունիբանկ>> ԲԲԸ առաջարկություններն ու դիտողությունները: 1. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասը անիրատեսական է և ենթակա է փոփոխման, քանի որ դատական նիստ հրավիրելու համար կողմերը պետք է պատշաճ կարգով ծանուցվեն, իսկ ծանուցումները ստանալու վերաբերյալ հետադարձ ապացույցները դատարանը կարող է ստանալ 15-20 օրվա ընթացքում: Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչու է այս դրույթը նախատեսվում 15.3 հոդվածի 1-ին մասում, քանի որ լրացումը, ենթադրվում է, որ պետք է նախորդի այս մասով կարգավորվող դատավարական ընթացքին: 2. Նախագծի 13րդ հոդվածը ենթակա է լրամշակման, քանի որ պարտապան ֆիզիկական անձը չի լուծարվում: 3. Անտրամաբանական և չհիմնավորված է նախագծի 15-րդ հոդվածը: 4. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ենթակա է փոփոխման, քանի որ կազմակերպությունը մեր կարծիքով չի կարող հանդիսանալ սնանկության գործով կառավարիչ, չի կարող ունենալ սնանկության կառավարչի որակավորում և լիցենզիա և ստանձնել պարտավորություններ, արդյունքում ստացվում է, որ կազմակերպությունը պետք է ունենա կառավարչի որակավորում ունեցող աշխատակիցներ, ինչը և անտրամաբանական է դարձնում կառավարչի նկատմամբ ևս մեկ վերահսկող մարմին սահմանելը: Փոխարենը, կարող է նախատեսվել դրույթ` սնանկության գործով կառավարչի կողմից անկախ աուդիտորական կազմակերպություն ներգրավելու վերաբերյալ: 5. Նախագծի 22-րդ հոդվածի 9-րդ մասը անհիմն է, քանի որ տվյալ փուլում կառավարչի փոփոխությունը կհանգեցնի գործի վատթարացման և անհարկի ձգձգման: 6. Նախագծի 22-րդ հոդվածը ընդհանուր առմամբ պետք է լրամշակվի, քանի որ մեր կարծիքով սնանկության կառավարիչը պետք է լինի անկախ և արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի կառավարչի գործունեությանը, և վերջինս գործ դատարանի հսկողությամբ, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: 7. Նախագծ 28-րդ հոդվածի 2.1 կետը ենթակա է փոփոխման, քանի որ կազմակերպության որոշումը արդարադատության նախարարության հետ համաձայնեցները կխախտի կազմակերպության ընդհանուր ժողովի անկախությունը: 8. Նախագծի 29րդ հոդվածի 2-րդ մասը պետք է հանել, քանի որ սնանկության կառավարիչը ՀՀ արդարադատության նախարարությանը հաշվետու լինելու պարագայում կխախտվի դատարանի անկախությունը, քանի որ ենթադրվում է, որ հաշվետվությունը պետք է ներառի դատական գործի ընթացքը: 9. Նախագի 35-րդ հոդվածի թ ենթակետում << առավել բարձր տոկոսներ վճարող>> բառերը անհիմն են, քանի որ կառավարչի կողմից հավաքագրված գումարները չեն ներդրվում բանկերում որպես ավանդ և դրանց նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվում, միաժամանակ տվյալ տոկոսադրույքները հաճախակի ենթարկվում են փոփոխության և կայուն չեն: 10. Գտնում ենք, որ Նախագծի 38-րդ հոդվածը չպետք է փոփոխել, քանի որ տվյալ փոփոխությունը, առավել ևս գործի ընթացքի կարճ տևելու համար տոկոսային կարգով աշխատավարձը նվազեցնելը, իսկ երկար տևելու համար տոկոսային կարգով կառավարչի աշխատավարձից ավելի քիչ նվազեցումներ կատարելը կհանգեցնի գործի անհարկի ձգձգման, կոպտորեն խախտելով պարտատերերի շահերը: Միաժամանակ, մեծ արժեք ունեցող գույքի իրացումից նվազ աշխատավարձ սահմանելը, կհանգեցնի այն փաստին, որ կառավարչը կկորցի իր շահագրգռվածությունը մեծ արժեք ունեցող գույքը բարձր արժեքով իրացնելուց, քանի որ պրակտիկայում, բացի մամուլով հայտարարություններ հրապարակելուց, կառավարիչները բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում գույքերը իրացնելու համար, իսկ ինչպես հայտնի է, պրակտիկայում աճուրդով գույքերը իրացվում են միայն իրական արժեքից մի քանի անգամ ցածր լինելու դեպքում: Արդյունքում, պարտապանի պարտավորությունների մարման համար աճուրդով վաճառվող գույքերը կվաճառվեն իրական արժեքից մի քանի անգամ ցածր արժեքով, կխախտվեն պարտատիրոջ և պարտապանի շահերը: 11. Նախագծի 44-րդ հոդվածի 9-րդ կետը ենթակա է փոփոխման , քանի որ այն հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, մասնավորապես գրավի ինստիտուտին, քանի որ գռավառուն գրավից առաջնային բավարարման իրավունք ունի, իսկ առաջնային կարգով անուղղակի հարկի գումար հաշվարկելը, սահմանելը կհակասի քաղաքացիական օրենսգրքի դրույթներին և կխախտի գրավառուի շահերը: Միաժամանակ կառավարչի համար սահմանված տոկոսադրույքը նվազեցնելը կառաջացնի բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր: 12. Նախագծի 51-րդ հոդվածով պարտապանի նկատմամբ պարտավորություն սահմանելը անիրատեսական է, քանի որ դրա չկատարման համար որևէ պատասխանատվություն չի կարող սահմանվել օրինակ կազմակերպություն հանդիսացող պարտապանի կամ բացակայող պարտապանի դեպքում: 13. Նախագծի 52-րդ հոդվածի 1-ին մասը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: 14. Միաժամանակ, գտնում ենք, որ սնանկության կառավարիչը ՀՀ արդարադատության նախարարությանը հաշվետու լինելու պարագայում կխախտվի դատարանի անկախությունը, քանի որ ինքնստինքյան, հաշվետվությունը ենթադրում է դատական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: Ընդհանուր առմամբ, գտնում ենք, որ նախագիծը չի անրադառնում սնանկության վարույթում առկա կարևորագույն խնդիրներին, դրանով ավելի է խախտվում պարտատերերի շահերը, մասնավորապես օրենքում առկա են ավելի առաջնային խնդիրներ., մասնավորապես. 1. Օրենքում պետք է նախատեսել դրույթ, քաղաքացի-պարտապանի մահվան դեպքերում սնանկության գործի ընթացքի կանոնակարգման վերաբերյալ, մասնավորապես` ներկա պահին օրենքը չի կարգավորում տվյալ իրավիճակը և անհասկանալի է մնում այն հարցը, թե առկա գույքերը ենթակա են իրացման` դրանից առաջացած գումարը ուղղելով պարտավորությունների մարմանը, թե սնանկության գործը ենթակա է կարճման: 2. Կարևորագույն խնդիր է իրացվող գույքի համար վճարվելիք կադաստրային արժեքը, մասնավորապես արտադրական տարածքների դեպքում, որի առկայության պայմաններում գույքերը անհնար է աճուրդով իրացնել, արդյունքում խախտելով պարտատերերի շահերը, քանի որ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ օրինակ աճուրդում գտնվող` 30.000.000 ՀՀ դրամ մեկնարկային արժեք ունեցող գույքի ձեռք բերման համար ձեռք բերողը պարտավոր է վճարել 150.000.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք: Տվյալ պարագայում անիրատեսական է դառնում նմանատիպ գույքերի իրացումը: Անհրաժեշտ է օրենքում նախատեսել դրույթ, միաժամանակ համապատասխան փոփոխություն կատարելով <<Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքում, որ գույքի` աճուրդոմ իրացվելու դեպքում կադատրային արժեքը ենթակա չէ վճարման և դրա պարտականությունը անցնում է հետագա ձեռքբերողին: Արդյունքում, արտադրական տարածքները վաճառվելու դեպքում, ձեռքբերողը համապատասխան ներդրում կատարելու փոխարեն ստիպված է լինում վճարել կադաստրային արժեքը, և հետևաբար կատարվելիք ներդրումները նվազում են, համապատասխանաբար նվազում են բիզնես հետաքրքրությունները: 3. Անհրաժեշտ է նախատեսել դրույթ սնանկության վարույթով իրացվող գույքի ԱԱՀ –ից ազատելու վերաբերյալ , համապատասխան փոփոխություն կատարելով նաև << Ավելացված արժեքի մասին>> ՀՀ օրենքում, քանի որ, գույքերը իրացվելու դեպքում, սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ են առաջանում: Վարչության նախագահի տեղակալ Օ.Առաքելյան 1,2.Ընդունվել է ի գիտություն 3.Ընդունվել է ի գիտություն 4.Ընդունվել է 5.Ընդունվել է 6.Չի ընդունվել 7.Չի ընդունվել 8.Չի ընդունվել 9.Չի ընդունվել 10.Ընդունվել է ի գիտություն 11.Ընդունվել է 12.Չի ընդունվել 13.Չի ընդունվել 14.Չի ընդունվել 1, 2. Սնանկության վտանգի վարույթին վերաբերող դրույթները հանվել են Նախագծից։ 3. Նախագծի 15-րդ հոդվածով լուծվել է կամավոր և հարկադրված սնանկության դիմումների քննության վերաբերյալ դրույթների անհստակությունը։ 4. Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: 5. Նախագծից հանվել է 22-րդ հոդվածի 9-րդ մասը։ 6. Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա և այն հետապնդում է սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ: 7.Նշված դրույթի ամրագրումը նպատակ ունի բացառելու այնպիսի պրակտիկան, ինչպիսին է, օրինակ, որպես ԻԿԿ մուտքի վճար 5 մլն դրամ սահմանելը, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը: 8. Արդարադատության նախարարությանը տարեկան հաշվետվություն ներկայացնելը չի բացառում դատարաններին տրվող ամենամսյա հաշվետվությունների ներկայացումը, բացի այդ՝ տարբեր են լինելու նաև դատարանին և Արդադատության նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունը. Վերջինիս բովանդակությունը հստակեցնելու առումով Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9. Սնանկության հաշվին փոխանցված գումարները որպես ավանդ ներդնելու խնդրին, պետք է նշել, որ հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 920-րդ հոդվածի վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, ընդ որում՝ տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով,որը, կախված բանկից, կարող է տարբերվել։ Բացի այդ նման իրավակարգավորումը կխթանի այս մասով բանկերի մրցակցությունը, որոնք կսահմանեն նոր պրոդուկտներ՝ սնանկության հաշվին մուտքագրված գումարները շահավետ պայմաններով ներդնելու ուղղությամբ: 10.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 11.Նախագծից հանվել է 44-րդ հոդվածի 9-րդ մասը։ 12. Պարտապանի կողմից գույքի հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը կատարելու նկատմամբ հսկողություն պետք է իրականացնի կառավարիչը և վերջինս է կրում պարտապանի կողմից նշված պարտականությունը չկատարելու ռիսկերը։ 13.Նախագծի 52-րդ հոդվածի իմաստով կառավարիչը ոչ թե իրականացնում է գնահատումը, այլ կազմակերպում է գույքի գնահատման համար անհրաժեշտ միջոցառումները։ 14. Գույքի իրացման ժամանակ կադաստրային արժեքի վճարման և հարկային պարտավորություններից ազատելու վերաբերյալ առաջարկությունը դուրս է գտնվում Նախագծի կարգավորման առարկայից:
3 Levon Petrosyan 12.10.2017 17:23:51 <Սնանկության մասին> ՀՀ օրենքում իրատեսական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել և ներկայումս նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները ողջունելի է: Իմ կարծիքով յուրաքանչյուր օրենսդրական փոփոխություն պետք է մի քայլ առաջ լինի նախորդից, հաշվի առնելով պրակտիկ աշխատանքի ընթացքում ի հայտ եկած բացթողումները և թերությունները: Մինչև 2006թ. <Սնանկության մասին> ՀՀ օրենքների ընդունումը կազմակերպվում էին օրենքի փոփոխությունների քննարկումներ, կազմակերպվում էին սեմինարներ՝եվրոպական կառույցների,արդարադատության նախարարության ներկայացուցիչների, սնանկության գործեր վարող դատավորների և սնանկության գործով կառավարիչների մասնակցությամբ: Արդյունքում ամեն մի փոփոխություն մեկ քայլ առաջ էր նախկինից: Այնուհետև, ինչպես նաև այս նախագծով առաջարկվող <Սնանկության մասին> ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների նախագծերը կազմվում են տեսաբանների կողմից, շատ հոդվածներ հեռու են իրական, պրակտիկ գործունեությունից և սնանկության գործով կառավարիչներին և սնանկության գործով դատավորներին հրամցնում են փոփոխված օրենքը՝ ի կատարումն: Օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնց մասին նշվել են ինչպես Համաշխարհային բանկի փորձագետների կողմից 2014թ.տրված եզրակացության մեջ, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 27.01.2015թ. ՍԴՈ-1189 որոշման մեջ: Ներկա փոփոխությունների նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ նպատակ ունենալով առողջացնել բիզնեսները, սնանկության վարույթներում ավելացնել ֆինանսական առողջացման ծրագրերը և սնանկության վարույթները հնարավորինս կրճատել: Օրենքի ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ փոփոխությունները հինականում վերաբերվում են սնանկության գործով կառավարիչներին, նրանց վարձատրություններին, նրանց նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու և կիռարելու, աշխատավարձերը փոքրացնելու, կրճատելու, պարտավուրությունները և պատասխանատվությունը ավելացնելու, ժամկետները կրճատելու և այլն: <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե պրտապանը չունի գույք կամ գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո կառավարչին վճարվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի երեսնապատի- կի չափով: Այս չափը ընդունվել է 2002թ., երբ նվազագույն աշխատավարձը կազմում էր 20.000 ՀՀ դրամ, այն ժամանակվա համար 30.000 ՀՀ դրամը ինչ որ արժեք ուներ: Հետագայում նվազագույն աշխատավարձերը փոփոխվում էր, բայց կառավարչին տրվող փոխհատուցումը մնում էր նույնը: Ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 55,000 ՀՀ դրամ,բայց փոխհատուցումը էլի նույն է: Առաջարկում եմ կառավարչի փոխհատուցման վճարվելիք գումարը կապել նվազագույն աշխատավար- ձի ինդեքսավորման հետ կամ էլ իրավաբանական անձի սնանկության դեպքում վճարել պետ.տուրքի 20 տոկոսը, ֆիզիկական անձանց դեպքում պետ.տուրքի 50 տոկոսը, քանի որ 105 –րդ հոդվածով ավարտված գործերը տևում են լավագույնը 5-6 ամիս և ավել, հետևաբար կառավարիչը պետք է ստանա գոնե երկու ամսվա նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում: Օրինակի համար կատարենք մի փոքր հաշվարկ՝ սնանկության վարույթն իրականացնելիս 105-րդ հոդվածով ավարտված սնանկության կառավարիչը կատարում է հետևյալ ծախսերը՝ սնանկության գործով կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին դատարանի որոշման հրապարակման համար 9.000-10.000 ՀՀ դրամ, անշարժ գույքի կադաստրին հարցման համար 1.000 ՀՀ դրամ, <Ճանապարհային Ոստիկանություն> ծառայություն հարցման համար 3.000 ՀՀ դրամ, դեպոզիտարիային 18.000 ՀՀ դրամ, պետ. ռեգիստրում լուծարման համար 10.000 ՀՀ դրամ: Արդյունքում կառավարիչը իր հաշվին կատարում է մոտ 42.000 ՀՀ դրամի ծախսեր, որպեսզի մեկ տարի հետո ստանա 30.000 ՀՀ դրամ: Իսկ 105-րդ հոդվածով ավարտվող գործերը կազմում են մոտ 30-40 տոկոս, իսկ հարկային տեսչության կողմից հարուցված սնանկության գործերը կազմում են մոտ 60 տոկոս: <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ կառավարիչները իր լիազորությունների շրջանակներում ազատվում են պետական տուրքի վճարումներից՝ առաջարկում եմ կառավարչին ազատել մյուս տուրքերից և հարցումների վճարումներից կամ տարաժամկետել վճարումները և դրանց անդրադառնալ սնանկության գործի վարույթի վերջում՝ գույքի առկայության դեպքում վճարել, գույքի բացակայության դեպքում գրանցել գրանցամատյանում և սնանկության գործն ավարտել: Շատ դեպքերում գումարի բացակայության պատճառով կառավարիչները ուշացնում են լուծարումները գրանցել ժամանակին: Ֆինանսական ծրագրի վերաբերյալ՝ որպես կանոն հարկային տեսչությունը սնանկության հայցադիմում է ներկայացնում դատարան սնանկության հատկանիշները ի հայտ գալուց 3-5 տարի հետո կամ էլ, եթե պարտապանի նկատմամբ դատարանում կա սնանկության վարույթ պահանջ է ներկայացնում պարտա- տեր գրանցվելու համար: Այդ ուշացման հետևանքով հիմնականում պարտապաններին, նրանց գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթեր գտնելը դժվարանում է, ինչպես նաև եղած գույքը հիմնականում լինում է բարոյապես մաշված, ոչ արժեքավոր և ֆինանսական առողջացման մասին մտածելն էլ անիրական է և անհնարին: Բացի այդ եթե կառավարիչը դեբիտորական պարտքերի բռնագանձման համար դիմում է դատարաններ, ապա կողմի միջնորդությամբ կիրառվում է վաղեմության ժամկետ: Առաջարկում եմ՝ <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը՝ պարտատիրոջ կամ այլ անձանց դատարան դիմելու պարտականությունը՝ Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով /այդ թվում՝ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով/համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան ա/ենթակետի համաձայն լիազորված պետական համապատասխան մարմինը՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագաց տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, դարձնել ավելի կիռարելի, կոշտ և դինամիկ: Ինչ վերբերվում է գրավով ապահովված սնանկության վարույթներին,վարկառուն օրենքով սահմանված կարգով չի մասնակցում ֆինանսական առողջացման ծրագրին, բայց առանց նրա համաձայնության ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող ընդունվել: <<ՍԳԿԿ>> ԻԿԿ Դիտորդ խորհրդի անդամ Լևոն Պետրոսյան Ընդունվել է ի գիտություն Սնանկության վարույթի ընթացքում վճարվող պետական տուրքերից ազատման կամ զեղչման դեպքում անհնար է սահմանել այնպիսի արդյունավետ մեխանիզմներ, որով հնարավոր կլինի վերահսկել այդ արտոնությունները միայն սնանկության գործի վարման նպատակներով օգտագործելու նկատմամբ: Միաժամանակ նախագծում կատարվել են փոփոխություններ՝ ուղղված ֆինանսական առողջացման ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը:
4 Levon Petrosyan 18.10.2017 17:49:06 <<ՍԳԿԿ>> ԻԿԿ Դիտորդ խորհրդի անդամ Լևոն Պետրոսյան Նախագծի 22-րդ հոդվածը պետք է ընդրանապես չքննարկել, հանել նախագծից: Սնանկության գործով կառավարիչը պետք է գործի անկախ և ՀՀ արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի կառավարչի գործունեությանը և վերջինս գործի միայն դատարանի հսկողության տակ, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Պետական մարմինը 0,5 տոկոսի անուղակի հարկ է սահմանում կառավարչի նկատմամբ առանց հիմնավորմամբ, թե ինչ նպատակով է այն գանձվելու: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը շուրջ 6 տարի հատուկ համակարգծային ծրագրի միջոցով իրականացնում է կառավարիչների վիճականությունը, իմ իմանալով /5 տարի է հանդիսանում եմ դիտորդ խորհրդի անդամ/չկա որևէ բողոք կամ առաջարկություն՝պարտապանների, պարտատերերի,կառավարիչների և դատարանների կողմից /սնանկության վարույթ իմ մասնակիցներ/: Ինչու փոփոխել այն: Սովորաբար ինչ որ բան փոխում են եթե այն լավ չի աշխատում և կան բազմաթիվ թերություններ և բողոքներ/ գոնե մի քիչ/: Տվյալ ծրագրի մասին դրվատանքով են արտհայտվել նաև համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ կետը ենթակա է փոփոխման, քանի որ ՀՀ որ ՀՀ Արդարադատության հետ համաձայնեցումը կխաթարի հասարակական կազմակերպության ընդհանուր /բարձրագույն օրգան/ ժողովի անկախությունը: Նախագծի 35-րդ հոդվածի թ/ ենթակետում՝ առավել բարձր տոկոսներ վճարող բառերը անհիմն են, քանի որ սնանկության վարույթում հավաքագրված գումարները չեն ներդրվում որպես ավանդ և դրանց նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվում: 52 հոդվածի 1-ին կետը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտական կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: Սնանկության գործով կառավարիչների մեծ մ-իասը շահագռգռված են սնանկության վարույթները շուտ ավարտելու և շատ աշխատավարձ ստանալու և չպետք է պատասխանատվության ենթարկվեն մի բանի համար, որ իրենցից կախված չէ: Կառավարիչները հարցումներ են անում տարեր նախարարություններ և գերատեսչություններ, որի պատասխանները կառավարիչները ոչ միշտ է ժամանակին ստանում: ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողությունների համար նախատեսվում է երկամսյա ժամկետ, պատահում է նաև որ այդ ժամկետները ավելի երկար են ձգվում թող նախագծի հ եղանակները ճշտեն: Հնարավոր տարբերակներից մեկը՝ վարույթ սկսում է մի հարկադիր կատարողը, անցնում է 1-1,5 ամիս և վարույթ անցնում է ուրիշ հարկադիր կատարողի, դրանից բխող հետևանքներով: Այս նախագիծը սահմանում է միայն պատասխանատվություն կառավարիչների համար և փոխարեն ոչ մի լրացուցիչ լծակ չի նախատեսվում կառավարիչների աշխատանքը ավելի արդյունավետ, որակյալ և ճկուն դարձնելու համար, անհրաժեշտ է ուժեղացնել սնանկության մասին օրենքի որոշ հոդվածներ, ինչպես ԴԱՀԿ-ի օրենքը: Բանկերին գրություններ ենք ուղարկում՝ խնդրելով տրամադրել պարտապանների վերաբերյալ վերջին հինգ տարվա շարժը և մնացորդի վերաբերյալ տեղեկություններ:Լավագույն դեպքում տրամադրում են վերջին մեկ տարվա քաղվածքը և պահանջում են վճարել: Տեղեկանալով,որ պարտամանի հաշվին գումար կա, կրկին դիմում ենք բանկին խնդրելով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին:Մեծ մասամբ պատասխանում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կիրառված է արգելանք, չնայած որ <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 6 կետի համաձայն վերանում են պարտապանի գույքի վրա կիրառված բոլորարգելանքները: Նորից միջնորդություն դատարան,նորից կատ.թերթ ԴԱՀԿ ծառայություն,նորից երկամսյա կատարման ժամկետ և այլ/ժամկետները ոնց կրճատի կառավարիչը/: Ինչ նպատակ է հետապնդում առաջարկվում է՝ պահանջների վերջնական ցուցակի հաստատումից պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանը նշանակում է նոր կառավարիչ և ինչու ??? կոռուպցիոն ռիսկեր/: Այսինքն մտցվում է երեք կառավարչի գաղափարը/երկուսը քիչ էր՝կրկին փորձիր/: Աուդիտորական կազմակերպությունը որպես սնանկության գործով կառավարիչ հաշվառման համար ընդամենը ներկայացնում են դիմում ՀՀ արդադատատության նախարարություն և վերջ, գրչի մի հարվածով դառնում է սնանկության գործով կառավարիչ, առանց քննության, մասնագիտական որակավորմամբ, փորձի և վճարում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ ինչու ոչ 100-ի կամ հազարապատիկի չափով ???/ չէ որ նախատեսվում առայժմ խոշոր հարկատունների սնանկությունների գործերի վարումը, հետո էլ կավելացնեն խոշոր, գույքային գործերի վարումը /կոռուպցիոն ռիսկեր/: 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է ի գիտություն 1. Նշված դրույթի ամրագրումը նպատակ ունի բացառելու այնպիսի պրակտիկան, երբ, օրինակ, որպես ԻԿԿ մուտքի վճար 5 մլն դրամ է սահմանվել, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը: 2. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 920-րդ հոդվածի վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, ընդ որում՝ տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով,որը, կախված բանկից, կարող է տարբերվել։ Բացի այդ նման իրավակարգավորումը կխթանի այս մասով բանկերի մրցակցությունը, որոնք կսահմանեն նոր պրոդուկտներ՝ սնանկության հաշվին մուտքագրված գումարները շահավետ պայմաններով ներդնելու ուղղությամբ: 3. Նախագծի 52-րդ հոդվածի մասով պետք է նշել, որ այստեղ նկատի է ունեցվում կառավարչի կողմից գույքագրման գործընթացը կազմակերպելը, ըստ էության՝ գնահատման գործընթացի սկիզբը, որը պետք է կատարվի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում: 4. Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու և պարտատերերի 2/3-ի պահանջով նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից, փոփոխություններ են կատարվել կառավարիչների վարձատրությանը վերաբերող դրույթներում:
5 Խաչատուր Ղահրամանյան 13.10.2017 20:32:25 Անկախ պետականության հաստատումից ի վեր ՀՀ-ում ընդունվել են բազմաթիվ օրենքներ: Ընդունված բազմաթիվ օրենքների շարքում առանձնանում են այն օրենքները, որոնք կոչված են կանոնակարգելու քաղաքակիրթ շուկային համապատասխան այն հարաբերությունները, որոնք նպաստում են բնականոն գույքային շրջանառության կայացմանն ու զարգացմանը: Տնտեսության զարգացման համար այդպիսի կաևորագույն նշանակություն ունեցող օրենքներից է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքը, որն անընդհատ ենթարկվել և ենթարկվում է բարեփոխումների՝ կապված բնագավառի հարաբերությունների արագ զարգացմամբ: Պետք է նկատի ունենալ, որ սնանկության վարույթը դատավարական վարույթի առանձնահատուկ տեսակ է, նշված օրենքի կարգավորման առարկան այն հարաբերությունների ամբողջությունն է, որն առաջանում է գույքային շրջանառության մասնակիցների սնանկության կապակցությամբ, այսինքն պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացումն ու լուծարումը, այդ գործընթացների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, սնանկության հետ կապված գործի քննության առանձնահատկությունները։ Նշված օրենքը ահավասիկ մանրամասն պետք է կարգավորի սնանկության հետ կապված իրավահարաբերությունները այդ թվում սնանկության վարույթի մասնակիցների իրավունքները և պարտավորությունները: ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակը իմ կարծիքով պետք է ուղղված լինի նրան, որպեսզի կատարելագործվեն և ներմուծվեն այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կտան սնանկության վարույթի մասնակիցներին իրենց իրավունքներն և պարտականությունները իրականացնել բարեխղճորեն, սնանկության վարույթի մասնակիցները զերծ պետք է լինեն որևէ կամայական դրսևորումներից, այսինքն օրենքով պետք է հստակ կանոնակարգվեն սնանկության վարույթի մասնակիցների իրավունքները և պարտավորությունները՝ տեղիք չտալով այս կամ այլ կերպ մեկնաբանելու սնանկության վարույթի յուրաքանչյուր առանձնահատկություն, ինչպես նաև ներմուծված նորմերը լինեն ողջամիտ կիրառման տեսանկյունից, իսկ դատական ակտերը միատեսակ և որոշակի: Այսպիսով պետք է ներմուծի անհրաժեշտ գործիքակազմ՝ նշված նպատակին հասնելու համար: Փորձեմ անդրադառնալ առաջարկվող նախագծի որոշ դրույթների, որոնք մտահոգության առիթ են տալիս, որի վերաբերյալ ներկայացնում եմ իմ առարկությունները, մասնավորապես՝ Նախագծի՝ 22 հոդված Նախագծի առաջարկվող 22 հոդվածի տարբերակով առաջարկվում է կառավարչի թեկնածուի վերաբերյալ առարկության առկայության պայմաններում այլ կառավարիչ նշանակելու տարբերակ, սակայն բացառում աուդիտորական կազմակերպությանը, որպես կառավարչի փոփոխելու տարբերակը, ստացվում է, որ ՀՀ-ում աուդիտորական կազմակերպության կողմից որևէ սնանկության վարույթի փորձ չունեցող կազմակերպությունը հայտնվում է գերակա վիճակում, քան շուրջ 20 տարվա փորձ ունեցող կառավարիչները, որոնք իրականացրել և իրականացնում են իրենց գործունեությունը սնանկության վարույթի շրջանակներում, որն իր մեջ ներառում է նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների լայն շրջանակ: Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ կառավարիչները, որոնք օրենքով սահմանված կարգով ժամանակին հանձնել են համապատասխան քննություն, ստացել են սնանկության կառավարչի լիցենզիա որակավորում, ստանում են վերապատրաստման դասընթացներ, վճարում են որպես կառավարիչ /վարձատրությունից բխող/ հարկեր և ամենակարևորը ունեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ տարիների փորձ և պրակտիկ ունակություններ առաջարկվող փոփոխությամբ ստորադասվում են որևէ սնանկության վարույթի փորձ չունեցող աուդիտորական կազմակերպությանը: Ինչ վերաբերվում է խոշոր հարկ վճարողի համար սնանկության գործի վարման առանձնահատկության տարանջատմանը, հարց է առաջանում, թե նույն օրենքների պայմանաներում ինչու պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի խոշոր հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին և մյուս հարկ վճարող սուբյեկտներին: Ի դեպ անհասկանալի է նաև <խոշոր հարկ վճարող> չափորոշիչի ծագումը և դրա ներմուծումը սույն օրենք: Նշված չափորորշիչի ծագումը ևս ուսումնասիրության առարկա պետք է դարձնել: Ներմուծվող փոփոխությամբ ստացվում է, որ <խոշոր հարկ վճարող>սուբյեկտների համար անհրաժեշտ են այլ <որակավորված> <և կամ որակավորում ունեցող> կառավարիչներ՝ աուդիտորական կազմակերպություններ, որոնց նմանատիպ գործունեության ունակությունները և առանձնահատկությունները սահմանված չեն սույն նախագծով և սնանկության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով: Ավելին, եթե ընդունենք, որ աուդիտորական կազմակերպությունը պետք է վարի ավելի <կարևոր> սնանկության գործեր, ապա հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունն էլ պետք է լինի համաչափ, սակայն առաջարկվող նախագծում բացակայում է աուդիտորական կազմակերպության պատասխանատվության որևէ նորմ: Հայտնի չէ, թե աուդիտորական կազմակերպության փորձը սնանկության վարույթ իրականացնելու համար որևիցէ կերպ ուսումնասիրվել է թե ոչ, առաջարկվող նախագծի հիմնավորումները մասում որևիցէ հղում կատարված չէ: Չկա որևէ ուսումնասիրություն աուդիտորական կազմակերպության գործունեության ոլորտի արդյունավետության կապակցությամբ՝ կապված սնանկության գործերի վարման հետ, ինչպես նաև առկա չէ որևիցե գնահատական կամ եզրահանգում <Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին> Համաշխարհային բանկի կողմից, ուստի համարում եմ նշված ինստիտուտի ներմումուծումը անընդունելի: Չնայած ինչ պատասխանատվության մասին է խոսքը, եթե ի սկզբանե բացակայում է աուդիտորական կազմակերպությանը սնանկության վարույթում ներգրավվելու որևէ չափորոշիչ: Ստացվում է, որ առաջարկվող նախածի իմաստով միայն աուդիտորական կազմակերպություն լինելը ինքնին բավարար հիմք է սնանկության գործ վարելու համար: Մինչդեռ <Աուդիտորական գործունեության մասին> ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքի գործողության ոլորտը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության վրա: Համաձայն նշված օրենքի 4-րդ հոդվածի աուդիտորական կազմակերպությունը՝ աուդիտ իրականացնող անձն է, իսկ աուդիտորական գործունեության հասկացութան սահմանումը հետևյալն է՝ աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է: Համաձայն օրենքի 8-րդ հոդվածի՝ Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Նույն հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից և սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ զբաղվելը: Բացի այղ աուդիտորական կազմակերպությանը, որպես սնանկության գործով կառավարիչ ներգրավելիս ով և ինչ կարգով պետք է պարզի աուդիտորական կազմակերպության մասնակիցների և կամ նրա աշխատակիցների փոխկապակցված լինելու հանգամանքը՝ պարտատերերի կամ պարտապանի հետ: Միաժամանակ վտանգավոր եմ համարում նախագծով սահմանված այն դրույթը, որ սնանկության կառավարչին հնարավոր է <փոխել> պարտատերերի 2/3 ձայների կամ այլ եղանակով, որն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել: Կառավարչին փոխարինելը /որը մեկ սնանկության վարույթում նախատեսվում է առնվազն 3 անգամ/ անտրամաբանական է, քանի որ վարույթի հենց սկզբից վարույթի իրականացման հետ կապված գործողությունների կատարման արդյունքում 1/ առաջանում են ծախսեր, որն իրականացնում է կառավարիչը, իսկ հետագայում, 2/ գույքի վաճառք և դրանից բխող կառավարիչ վարձատրություն /ստացում է, որ առաջին դեպքում կատարվում է լուրջ աշխատանք, ինչպես նաև բազմաթիվ ծախսեր, որի դեպքում կառավարչի աշխատավարձը մինիմալ է, իսկ երկրորդ դեպքում մի գուցե նվազ աշխաանք և նորմալ /օրենքով սահմանված/ վարձատրություն: Առաջարկվող կառավարչի վարձատրության մեխանիզմները ևս քննարկման և ուսումնասիրության կարիք ունեն: Ընդունվել է Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Միաժամանակ Նախագծից հանվել է պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու մասին դրույթը։ Ինչ վերաբերում է աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթների վերաբերյալ առարկություններին և առաջարկություններին, նշված դրույթները հանվել են նախագծից:
6 Խաչատուր Ղահրամանյան 13.10.2017 20:32:25 Նախագծի՝ 25 հոդված Սույն նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձ կառավարչի գույքային պատասխանատվություն, այդ թվում ապահովագրություն, սակայն աուդիտորական կազմակերպության համար որևէ գույքային պատասխանատվության դրույթ սահմանված չէ, այդ թվում ապահովագրություն: Ստացվում է, որ խոշոր հարկ վճարողների գործերով կառավարչի համար որևէ գույքային պատասխանատվություն նախատեսված չէ: Անհասկանալի է մնում, թե աուդիտորական կազմակերպությունը ինչ տեսակի պատասխանատվություն պետք է կրի որպես սնանկության գործով նշանակված կառավարիչ վարքագծի կանոնների խախտման տեսանկյունից, որը նախատեսված է օրենքի 23.1 հոդվածով: Նույնը վերաբերում է նաև կառավարիչների վերապատրաստման հարցին: Նշվածի վերաբերյալ ևս առկա չէ որևէ ուսումնասիրություն, գնահատական կամ եզրահանգում, Համաշխարհային բանկի կողմից՝ <Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին>: Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին Համաշխարհային բանկի նախկին զեկույցներում կարևորվել, այնուհետև օրենքով ամրագրվել է սնանկության կառավարչի գործունեության անկախությունը. որը կայացել է ինքնակարգավորվող կազմակերպության գաղափարի ներմուծմամբ օրենքում: Գործող օրենքով սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն է իրականացնում էլեկտրոնային եղանակով վիճակահանությամբ կառավարչի թեկնածուի ընտրությունը, որն նույն օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է ՀՀ Արդարադատության նախարարության հետ, որն իր հերթին բարձր գնահատականի է արժանացել Համաշխարհային բանկի կողմից : Ավելորդ չեմ համարում նշել, որ Համաշխարհային բանկի զեկույցներում մշտապես կարևորվել է սնանկության կառավարչի անկախ գործունեության իրականացման գաղափարը, նշվածը կայանում է անկախություն դատարաններից, պարտապանից և պարտատերերից, ինչպես նաև պետական մարմինների միջամտություններից: Մինչ այս սնանկության օրենքում կատարվող փոփոխություններով ներմուծվել են այնպիսի նորմեր, գործիքակազմեր, որոնցով կառավարչի գործունեությունը դարձրել է էլ ավելի թափանցիկ, կանխատեսելի և անկախ, սակայն առաջարկվող նախագիծը ամբողջությամբ խարխլում է Սնանկության մասին ՀՀ օրենքի վերը նշված սկզբունքերը: Կարծում եմ, որ Սնանկության մասին ՀՀ օրենքում պետք է ներմուծվեն այնպիսի նորմեր, դրույթներ, որոնք էլ ավելի կնպաստեն սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությանը, անկախությանը, կներմուծվեն այնպիսի գործիքակազմ, որոնք կառավարչի գործողությունները կդարձնեն էլ ավելի կանխատեսելի և թափանցիկ: Ներմուծվող գործիքներից կարող են լինել օրինակ կառավարիչների կողմից հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը կանոնակարգող նորմերի ամրագրումը, օրինակ՝ ժամանակային առումով, ինչ պարբերականությամբ պետք է իրականացվեն աճուրդները /կրկնաճուրդները/, աճուրդում հայտ ներկայացրած անձանց նվազագույն քայլերի սանդղակի ամրագրումը և կամ եթե կա անհրաժեշտություն, ապա նաև կրկնաճուրդների ժամանակ գույքի արժեքի իջեցման մինիմալ չափի սահմանում: Որպես օրինակ նշեմ, որ հրապարակային սակարկությունները սնանկության գործով կառավարիչների կողմից ներկայումս իրականացվում են <Սնանկության մասին> և <Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքներով սահմանված կարգով, որոնցում առկա չեն կարգավորումներ վերը նշված հարցերով, ի տարբերություն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կողմից անցկացվող սակարկությունների, որը <Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքով ամրագրված է առանձին գլխով և պարունակում է անհրաժեշտ կանոնակարգող նորմեր և առանձնահատկություններ: Ամփոփելով վերոգրյալը, առաջարկում եմ որևիցէ կամայականություն բացառելու, այդ թվում կառավարչի անկախությունը ապահովելու համար ներմուծել այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն այդ գործողությունների իրականացումը և կսահմանեն գործողությունների իրականացման այնպիսի ժամկետներ, որոնք ողջամիտ են և գործնականում կիրառելի: Նախագծի՝ 50 հոդված Առաջարկվող նորմը նախատեսում է 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Կառավարիչը պարտատերերի վերջնական ցուցակի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ ստանում........: Այսպիսով գործող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՝ 1 տարվա ընթացքում դատարան դիմելու ժամկետը փոփոխվել է և սահմանվել առավել նվազ ժամկետ, ինչը պրակտիկ իրագործելի չէ տարբեր պատճառներից ելնելով: Նշված նորմը ժամկետային առումով դժվար իրականանալի է քանի, որ կառավարիչը իրենից անկախ պատճառներով երկամսյա ժամկետում հնարավորություն չի ունենա ձեռք բերելու և անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը /հիքերը/ և հասցնել դիմել դատարան: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ կառավարչի կողմից պետք է ուսումնասիրվեն նաև 54-րդ հոդվածով նախատեսված դիմելու համար բավարար հիմքերի և հատկանիշերի առկայությունը: Գործող < կարող է > բառի խմբագրությամբ նշված ուսումնասիրությունը հնարավոր էր, իսկ առաջարկվող նախագծով դրույթը դարձել է իմպերատիվ: Ստացվում է մի իրավիճակ, որ կառավարիչը բոլոր դեպքերում պետք է դիմի դատարան սահմանված երկամսյա ժամկետում, ինչը կարող է բերել տարբեր բացասական հետևանքներ, այդ թվում ակնհայտ անհիմն հայց ներկայացնելը, ակնհայտ անհիմն հայց ներկայացնելու հետևանքով պատճառած վնասները հատուցելը և այլն: Հատկանշական է նաև, որ 54-րդ հոդվածի դ/ կետում նախատեսված հիմքով դատարան դիմելու համար՝ մասնավորապես գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառած վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ է գույքի շուկայական արժեքի որոշում, ինչը նույնպես անիրատեսական է երկամսյա ժամկետի առումով: Նորմը իմպերատիվ դառնալու պարագայում /կարող է բառի վերացման պայմաններում/ կառավարիչը հայտնվում է մի իրավիճակում երբ ստիպված է դիմելու դատարան չնայած դատարան դիմելու համար բավարար հիմքերի և հատկանիշերի բացակայության պայմաններում, ծանրաբեռնելով դատարաններին, միգուցե նաև անհիմն հայցերով, հայցային վաղեմության բաց թողնված լինելու պայմաններում և այլն, որի համար կառավարիչի համար սահմանված են պատասխանատվության շրջանակներ /օրինակ ակնհայտ անհիմն հայց ներկայացնելու համար:/ Ընդունվել է մասնակի Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հանդես գալու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: Նախագծի 50-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը, որով նախատեսվում է Օրենքի 54-րդ հոդվածով սահմանված առավել սեղմ ժամկետ, ուղղված է սնանկության գործընթացի արագացմանը, որը բխում է պարտապանի և պարտատիրոջ շահերից։ Նախագծի 50-րդ հոդվածով նախատեսվող իմպերատիվ պահանջը նշանակում է, որ կառավարիչը սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտադիր կերպով դիմի դատարան, ինչը չի նշանակում դատարան դիմելու պարտականություն՝ սահմանված հիմքերի բացակայության դեպքում: Նախագծով միայն վերացվել է այս մասով կառավարչի հայեցողական լիազորությունը:
7 Խաչատուր Ղահրամանյան 13.10.2017 20:32:25 Նախագծի՝ 51 հոդված Առաջարկվող նորմը նախատեսում է պարտապանի կողմից որպես պարտավորություն սնանկության կառավարչին ներկայացնել հայտարարագիր, որը ներառում է տեղեկություններ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի... ինչը ողջունելի է, սակայն առկա չէ որևէ կարգավորում վերջինիս պարտավորության չկատարման վերաբերյալ, միաժամանակ չմոռանանք, որ գործող օրենքով սահմանված է բացակայող պարտապանի պայմաններում սնանկության վարույթի իրականացումը, որն ի սկզբանե ենթադրում է,որ չկա ոչ հայտարարագիր տվող անձ, և որպես հետևանք նաև հաշվապահական և այլ փաստաթղթեր տրամադրողը: Նույն հոդվածով առաջարկվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի հրապարակման պահից 20 օրվա ընթացքում կառավարչի կողմից գույքագրման իրականացումը, որն ոչ միշտ է հնարավոր իրականացնել նշված ժամկետի ընթացքում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ պարտապանի գույքը հնարավոր է լինում գույքագրել միայն դրա փաստացի առկայության դեպքում, խոսքը գնում է երբ գույքագրումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այն հայտնաբերելուց և կառավարչին հանձնելուց հետո, ուստի գույքագրման վերջնական ժամկետները շատ դեպքերում լինում են անկանխատեսելի և այն իրականացվում է օրենքով սահմանված կարգով ձեռնարկված միջոցառումների և միջոցների արդյունքում: Նախագծի՝ 52 հոդված Վերլուծելով նախագիծը և առաջարկվող 52 հոդվածը ուսումնասիրելիս ստացվում է, որ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելուց հետո 2 շաբաթյա ժամկետում, այսինքն մոտավորապես սնանկ ճանաչելուց հետո 45 օրում պետք է իրականացվի գնահատում, չնայած այն հանգամանքին, որ վերջնական ցուցակը հաստատելուց հետո հնարավոր է առարկություն ներկայացվի դրա վերաբերյալ: Այսպիսով, ստացվում է, որ ժամկետ սահմանելով պարտավորություն է դրվում կառավարչի վրա, սակայն առարկվելու դեպքում դառնում է անիմաստ և տեղիք է տալու սնանկության ոչ բարեխիղճ մասնակիցներին կամ ում այն ձեռնտու է պահանջելու կատավարչից կատարելու այն սահմանված ժամկետում և դիմել դրա չկատարելու համար կառավարչին պատասխանատվության ենթարկելու պահանջով, իսկ հակառակ շահագռգիռ կողմն ով առարկել է վերջնական ցուցակի դեմ պահանջելու է զերծ մնալ գնահատման գործընթացից /հիշեցնեմ, որ գնահատման գործընթացը պահանջում է որոշակի ծախսեր և հայտնի չէ, թե առարկությունների գործընթացը որքան ժամանակ կպահանջի, որն իր հերթին կատարած գնահատումը կարող է դարձնել ժամանակավրեպ և ոչ իրական,/ որի համար երկու դեպքում էլ ողջ բացասական հետևանքների պատասխանատվությունը կնկնի կառավարչի վրա..... : Առաջարկվող նախագծով սահմանված է պարտատերերի մեծամասնության համաձայնությունը գնահատման ժամանակ՝ անհասկանալի է՝ այսինքն նախատեսվում է, որ պարտատերերը կարող են չհամաձայնվել՝ որն է այստեղ տրամաբանությունը: Բացի այդ սահմանված չէ համաձայնություն տալու ընթացակարգը, /ժողով հրավիրելու, թե ուղղակի գրավոր ձևով և թե բանավոր/ որքան ժամանակ պետք է սպասի կառավարիչը, որ իր առաջարկին տան համաձայնություն, թե պետք է սպասի, որ պարտատերերը <երբևէ բարեհաճեն> տալ նման համաձայնություն /հետո արի ապացուցի, որ նրանք տվել են կամ չեն տվել նման համաձայնություն/ ..... : Նշված նորմը իմաստազուրկ է, որովհետև գործող օրենքով պարտատերերը բոլոր դեպքերում հաստատում են վաճառքի ծրագիրը, որտեղ առկա է գույքի նկարագիր, գին, իրավասու գնահատող անձի տվյալներ և այլն, ուստի առաջարկվող նորմը ոչ թե համալրում է արդեն գործող նորմը, այլ որոշ դեպքերում դարձնում այն անիրականանալի, օրինակ՝ եթե նշված քանակի /5/ պարտատերերից մեկը չտա համաձայնություն: Միաժամանակ ոչ առաջարկվող նախագծով, ոչ էլ գործող օրենքով սահմանված չէ երրորդ անձ հանդիսացող գրավատուի գույքի վաճառքի ներկայացնելու հարցը, մասնավորապես որ կառավարիչը պետք է վաճառի, եթե սնանկ է և վարկառուն /վարկառուները/ և գրավատուն, քիչ չեն դեպքեր երբ գրավի առարկան հաջորդող գրավներով դրված է 2-ից ավելի վարկառուների վարկի կատարման ապահովման դիմաց: Այս տեսանկյունից կարևորում եմ և գտնում, որ անհրաժեշտ է ներմուծել այնպիսի նորմեր, որոնք խնդրահարույց իրավանորմերի մասով կարող է էականորեն կարգավորել դրանով պայմանավորված որոշակի իրավահարաբերություններ, մասնավորապես առավել հստակ կսահմանեն սնանկ ճանաչված պարտապանին պատկանող այն գույքի ծավալը, որը պետք է գույքագրի պարտապան ընկերության սնանկության գործով կառավարիչը, հստակ կսահմանի գույքի սկզբնական և հաջորդող գրավների պարագայում` հրապարակային սակարկությունների ներկայացնող անձի և որոշում կայացնող իրավասու դատարանի հարցը, մասնավորապես` - որ սնանկության վարույթը իրականացնեղ դատարանն է իրավասու որոշում կայացնել գույքի վաճառքը թույլատրելու մասին` գույքի սեփականատեր հանդիսացող անձի սնանկությունը քննող դատարանը, թե այն դատարանը որի վարույթում է գտնվում ոչ սեփականատեր հանդիսացող պարտապանի վարույթով, որի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված է երրորդ անձին պատկանող գույքը, - գույքի սկզբնական և հաջորդող գրավների պարագայում, որ սնանկության վարույթը իրականացնող դատարանն է իրավասու որոշում կայացնել գույքի վաճառքը թույլատրելու մասին, ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող պարտապանի սնանկության գործով կառավարիչը չպետք է գույքագրի, սնանկ ճանաչված իրավաբանական անձի գույքի զանգվածում չպետք է ներառի պարտապանին պատկանող այն գույքը, որը որպես հաջորդող գրավ գրավադրված է այլ անձի պարտավորությունների կատարման ապահովման համար: Ստացվում է մի իրավիճակ, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող սնանկ ճանաչված պարտապանը, պետք է սպասի անհայտ ժամանակահատված, /օրինակ վարկառուն ում պարտքի դիմաց որպես հարջորդող գրավ գրավադրված է սնանկ ճանաչված անձի գույքը կատարում է վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունը, որի կատարման ժամկետը օրինակ` 15 տարի է/ որպեսզի այդ անձը սահմանված ժամկետում կատարի պարտավորությունները, կամ պարտավորությունները չկատարելու համար վարկատուն հայց ներկայացնի դատարան կամ սնանկ ճանաչվի, որից հետո միայն այդ գործով հնարավոր կլինի վաճառել ավելի վաղ սնանկ ճանաչված պարտապան հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ գույքը, ինչը չի բխում սնանկության վարույթը ողջամիտ ժամկետներում իրականացնելու սկզբունքից, ինչը չի բխում սնանկության վարույթը ողջամիտ ժամկետներում իրականացնելու սկզբունքից: Չէ որ համաձայն Սնանկության մասին ՀՀ օրենքի 23.1 հոդվածի 4-րդ կետի սնանկության գործով կառավարիչը սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորությունները պարտավոր է իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում: Այսպիսով փոխարեն օրենքի փոփոխություններով սահմանվեն ավելի ժամանակակից գործիքներ արդեն իսկ հայտնի հակասությունները վերացնելու ուղղությամբ, էլ ավելի է խճճում այն, իսկ ինչպես արդեն հայտնի է բացասական հետևանքների ռիսկը կրում է կառավարիչը, որը ոչ մի հնարավորություն չունի կանխելու այն, առանց համապատասխան օրենսդրական կարգավորման գործիքների, որոնց շարքը համոզված եմ շատ ավելի կարևոր է առաջարկվող կարգավորումներից .....: 1.Ընդունվել է մասնակի 2.Ընդունվել է 1.Պարտապանի կողմից գույքի հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը կատարելու նկատմամբ հսկողություն պետք է իրականացնի կառավարիչը և վերջինս է կրում պարտապանի կողմից նշված պարտականությունը չկատարելու ռիսկերը։ 2.Փոփոխության է ենթարկվել Նախագծի 52-րդ հոդվածով սահմանված գույքագրման ժամկետը։ Միաժամանակ՝ նշված հոդվածի իմաստով կառավարիչը կազմակերպում է գույքի գնահատման համար անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ պետք է նշել, որ պարտատերերի պահանջների ցուցակի վերաբերյալ առարկությունները և ցուցակի կազմումից հետո իրականացվելիք գնահատումը չեն բացառում իրար: Նախագծի 52-րդ հոդվածով սահմանված՝ պարտատերերի համաձայնությունը ստանալու դրույթը ենթադրում է կառավարչի ակտիվ գործողություններ՝ պարտատերերի համաձայնությունը ցանկացած ձևով ստանալու ուղղությամբ:
8 Խաչատուր Ղահրամանյան 13.10.2017 20:32:25 Նախագծի՝53 հոդված Առաջարկվող փոփոխությամբ կառավարիչը պարտավոր է եզրակացություն տալ կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին. Այդ կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ և 194-րդ հոդվածները սահմանում են կանխամտածված սնանկության և կեղծ սնանկության հատկանիշները և միաժամանակ սահմանում պատասխանատվության չափերը նշված քրեորեն պատժելի արարքի համար, որոնց որակումը այլ ոլորտի խնդիր է և դրանց առկայության պայմաններում նախատեսված է քրեական պատասխանատվությունը, որի որակման և այդպիսին ճանաչման հարցը օրենքով և սահմանադրությամբ դրված է այլ մարմնի վրա, սակայն ոչ սնանկության և քաղաքացիական ոլորտի սուբյեկտների կամ այլ անձանց վրա: ՈՒստի առաջարկում եմ ի սպառ հանել այդ դրույթը /և ընդհանրապես այդ եզրույթը/ <Սնանկության մասին> ՀՀ օրենքից : ԱՄՓՈՓՈՒՄ Ամփոփելով առաջարկվող նախագիծը հնարավոր չէ ներկայացնել ամբողջական /սպառիչ/ առարկություն առաջարկվող նախագի մի շարք դրույթների, այն առումով որ որոշ դրույթներ սահմանված են հաշվի չառնելով, որ այն կիրառելու պայմաններում հնարավոր չի լինելու օրենքով ամրագրված մի շարք դրույթների կիրառումը, այն ուղակի հակասության մեջ է դնում միմիանց հետ: /Օրինակ՝ առաջարկվաղ նախագծի 54-րդ հոդված Օրենքի 75-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս. «2.1. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դատարանը որոշում չի կայացնում ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնելը թույլատրելու մասին, ապա գույքի գնահատումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կառավարիչը գույքը վաճառելու միջնորդությամբ դիմում է դատարան: Այսպես, խախտվում է <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որով պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, ինչու լուծարման՝ որովհետև <Սնանկության մասին> ՀՀ օրենքով ամրագրված են մի շարք կարևորագույն ինստիտուտներ ինչպիսիք են նախ՝ - ֆինանսական վիճակի վերլուծությունը, - զուգահեռ պարտատերերի պահանջների ներկայացման, դրանց առարկության հնարավորությունը, - գույքագրման ապահովման և որ շատ կարևոր է պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու հնարավորությունը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու հնարավորությունը սույն նախագծի պայմաններում անգամ քննարկելը անիմաստ կդառնա, իսկ դրա կատարման ճակատագիրը անհնար, ուստի որպես հետևություն նախագիծը կազմելուց կամ միտումնավոր անտեսվում են այդ ինստիտուտները կամ պարզապես դրանք չեն հաշվի առնվել: Առաջարկվող նախագծի հիմավորումները մասում հղում է կատարվում <Հայաստանի Հանրապետությունում սնանկության վարույթի մասին> Համաշխարհային բանկի դիտարկումներին, մինչդեռ իրականում Համաշխարհային բանկը մշտապես կարևորել է և ձգտել է կյանքի կոչել և զարգացնել այն գործիքները, որոնց մեծ մասը անհնարին են դարռնում այս նախագիծը կյանքի կոչելուց: Վերջնաբան՝ առաջարկվող նախագիծը կազմելիս պետք է հաշվի առնվեն այլ օրենքների և նույն օրենքի մյուս նորմերը, որոնք հակասություն չեն առաջացնի, պետք է նկատի ունենալ, որ այն կիրառվելու է ՀՀ ողջ տարածքում և անրադառնալու է բազնաթիվ անձանց գույքային շահերին անկախ իմ և մյուսների կամքից, ուստի կոչ եմ անում բոլորին նախագիծը վերջնական տեսքի բերելուց հաշվի առնել, որ ներկա ժամանակների հրամայականն է բացառել սնանկության վարույթի մասնակիցների որևէ կամայականություն և նորմ սահմանելիս կամ առաջարկելիս գուցե պատկերացնեն իրական և գործող օրենստրության շրջանակներոմ դրա իրականացման հնարավորության մասին, այլ ոչ թե սահմանվեն նորմեր, որի կատարումը հնարավոր չէ, անկախ կատարող անձի կամքից, առավել ևս որի համար վերջինս կրելու է /կամ սահմանված է, կամ էլ կարող է առաջացնել/ պատասխանատվություն, որը ոչ մի հնարավորություն չունի կանխելու այն, առանց համապատասխան օրենսդրական կարգավորման գործիքների, որոնց ներմուծումը համոզված եմ շատ ավելի կարեվոր է առաջարկվող նախագծի կարգավորումներից ../: Սնանկության գործերով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 1.Կառավարչի կողմից կանխամտածված սնանկության և կեղծ սնանկության հատկանիշների վերաբերյալ եզրակացություն տալը չի կարող դիտվել դրանց քրեաիրավական որակում: Ավելին՝ նշված եզրակացությունը հետագայում հիմք կարող է հանդիսանալ քրեական գործ հարուցելու և գործի քննության համար և կնպաստի այս հիմքերով քրեական գործերի քննությանը: 2. Օրենքի 75-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունների նպատակն է՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ այն դեպքում, երբ պահանջը պետք է բավարարվի ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին, կառավարիչը կաշկանդված չլինի գույքի վաճառքի ծրագրով, այլ հնարավորինս շուտ ձեռնամուխ լինի գույքի իրացմանը։
9 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:20:34 Նախագծի հոդված 2, մաս 42-րդ մասում նշված գործերը ուղղակի կապ ունեն սնանկության բուն գործի հետ, իսկ սնանկության գործի ավարտի դեպքում 2-րդ կետում նշված գործերը կարող են դառնալ ինքնանպատակ: Ավելին, եթե հայցվորը կառավարիչն է, իսկ պարտապանը` իրավաբանական անձ, ապա սնանկության գործի ավարտով այլևս դադարեցվում են կառավարչի լիազորությունները, իսկ պարտապանը դադարում է գոյություն ունենալուց: Այս տեսանկյունից, դրույթը լրամշակման կարիք ունի: Նախագծի հոդված 2 Նախագիծը լուծում չի տալիս այն հարցին, թե ինչ կարգով պետք է շարունակվեն մինչև այն ուժի մեջ մտնելը ներկայացված` նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հայցերը: Իհարկե կարելի է ենթադրություններ անել, սակայն կարծում ենք, որ առավել ընդունելի տարբերակը անցումային դրույթներում այդ մասին հստակ կանոնակարգում նախատեսելն է: Օրենքի 13-րդ և 19-րդ հոդվածներ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկացնում է նշված մարմիններին, սակայն կարգավորված չէ, թե այդ ներկայացման նպատակը որն է՝ այդ մարմինները ինչ պետք է անեն: Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետով նախատեսվում է պարտապանի սնանկության մասին մի շարք մարմինների տեղեկացում, իսկ 4-րդ մասով՝ այդ մարմինների կողմից որոշակի գործողությունների կատարում, սակայն բանկերի մասով պարտականությունը միայն տեղեկատվության տրամադրումն է: Կարծում ենք, որ սնանկ ճանաչվելու մասին տեղեկատվության ստացումը հիմք պետք է լինի դրամական միջոցների շարժը սահմանափակելու համար, ինչը պրակտիկայում /որոշ բանկերի կողմից/ չի իրականացվում, քանի որ օրենքի ուղղակի կարգավորում առկա չէ: Սահմանափակում է ենթադրում նաև օրենքի 47-րդ հոդվածը, սակայն կարծում ենք, որ ուղղակի կանոնակարգումն անհրաժեշտ է: Նախագծի հոդված 15 Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու դեպքում հոդվածի վերնագիրը պետք է փոփոխել` <և հարկադրված սնանկության դիմումների> բառերը փոխարինել <սնանկության դիմումի> բառով: Նախագծի հոդված 18, վերջին պարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հռետորաբանությամբ արտահայտվելու դեպքում գործի նյութերին կարող է ծանոթանալ գործի ցանկացած մասնակից: Կարծում եմ նշված փոփոխությունը պետք է լրամշակվի, քանի որ անձը գործի նյութերին ծանոթանալու իրավունք պետք է ստանա այդ գործով որպես կողմ ներգրավվելու դեպքում, ինչը սնանկության վարույթի առանձնահատկությունով պայմանավորված, ապագա հնարավոր պարտատերերի դեպքում` պահանջ ներկայացնելն է /անկախ այն բանից, պահանջը հաստատվել է թե ոչ: Նախագծի հոդված 20 Կարծում եմ, որ նոր լրացվող 20.2 հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված իմպերատիվ դրույթը, ըստ որի դատարանը վարույթ ընդունելու որոշմամբ նշում է վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին, տեղին չէ, քանի որ դրա նախորդ պարբերությունը սախատեսում է նաև բանավոր ընթացակարգ, որի դեպքում վճռի հրապարակման ժամկետը կանխատեսել դատարանը չի կարող, բացի այդ վարույթ ընդունելիս դատարանը չի կարող համոզված լինել, թե կարող է արդյոք դատավարության կողմերի համար ապահովել պատշաճ ծանուցում` իրենց դատավարական իրավունքներից /մասնավորապես` դիրքորոշում հայտնելուց/ օգտվելու համար: Այս և պրակտիկայում կիրառման այլ առանձնահատկությունների լույսի ներքո հոդվածը վերանայման կարիք ունի: Տե՛ս նախորդ մեկնաբանությունը
10 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:24:58 Նախագծի հոդված 2, մաս 42-րդ մասում նշված գործերը ուղղակի կապ ունեն սնանկության բուն գործի հետ, իսկ սնանկության գործի ավարտի դեպքում 2-րդ կետում նշված գործերը կարող են դառնալ ինքնանպատակ: Ավելին, եթե հայցվորը կառավարիչն է, իսկ պարտապանը` իրավաբանական անձ, ապա սնանկության գործի ավարտով այլևս դադարեցվում են կառավարչի լիազորությունները, իսկ պարտապանը դադարում է գոյություն ունենալուց: Այս տեսանկյունից, դրույթը լրամշակման կարիք ունի: Նախագծի հոդված 2 Նախագիծը լուծում չի տալիս այն հարցին, թե ինչ կարգով պետք է շարունակվեն մինչև այն ուժի մեջ մտնելը ներկայացված` նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հայցերը: Իհարկե կարելի է ենթադրություններ անել, սակայն կարծում ենք, որ առավել ընդունելի տարբերակը անցումային դրույթներում այդ մասին հստակ կանոնակարգում նախատեսելն է: Օրենքի 13-րդ և 19-րդ հոդվածներ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկացնում է նշված մարմիններին, սակայն կարգավորված չէ, թե այդ ներկայացման նպատակը որն է՝ այդ մարմինները ինչ պետք է անեն: Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետով նախատեսվում է պարտապանի սնանկության մասին մի շարք մարմինների տեղեկացում, իսկ 4-րդ մասով՝ այդ մարմինների կողմից որոշակի գործողությունների կատարում, սակայն բանկերի մասով պարտականությունը միայն տեղեկատվության տրամադրումն է: Կարծում ենք, որ սնանկ ճանաչվելու մասին տեղեկատվության ստացումը հիմք պետք է լինի դրամական միջոցների շարժը սահմանափակելու համար, ինչը պրակտիկայում /որոշ բանկերի կողմից/ չի իրականացվում, քանի որ օրենքի ուղղակի կարգավորում առկա չէ: Սահմանափակում է ենթադրում նաև օրենքի 47-րդ հոդվածը, սակայն կարծում ենք, որ ուղղակի կանոնակարգումն անհրաժեշտ է: Նախագծի հոդված 15 Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու դեպքում հոդվածի վերնագիրը պետք է փոփոխել` <և հարկադրված սնանկության դիմումների> բառերը փոխարինել <սնանկության դիմումի> բառով: Նախագծի հոդված 18, վերջին պարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հռետորաբանությամբ արտահայտվելու դեպքում գործի նյութերին կարող է ծանոթանալ գործի ցանկացած մասնակից: Կարծում եմ նշված փոփոխությունը պետք է լրամշակվի, քանի որ անձը գործի նյութերին ծանոթանալու իրավունք պետք է ստանա այդ գործով որպես կողմ ներգրավվելու դեպքում, ինչը սնանկության վարույթի առանձնահատկությունով պայմանավորված, ապագա հնարավոր պարտատերերի դեպքում` պահանջ ներկայացնելն է /անկախ այն բանից, պահանջը հաստատվել է թե ոչ: Նախագծի հոդված 20 Կարծում եմ, որ նոր լրացվող 20.2 հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված իմպերատիվ դրույթը, ըստ որի դատարանը վարույթ ընդունելու որոշմամբ նշում է վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին, տեղին չէ, քանի որ դրա նախորդ պարբերությունը սախատեսում է նաև բանավոր ընթացակարգ, որի դեպքում վճռի հրապարակման ժամկետը կանխատեսել դատարանը չի կարող, բացի այդ վարույթ ընդունելիս դատարանը չի կարող համոզված լինել, թե կարող է արդյոք դատավարության կողմերի համար ապահովել պատշաճ ծանուցում` իրենց դատավարական իրավունքներից /մասնավորապես` դիրքորոշում հայտնելուց/ օգտվելու համար: Այս և պրակտիկայում կիրառման այլ առանձնահատկությունների լույսի ներքո հոդվածը վերանայման կարիք ունի: 1.Ընդունվել է ի գիտություն 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է ի գիտությու 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է 6.Ընդունվել է ի գիտություն 7.Ընդունվել է ի գիտություն 1.Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: 2.Գործող օրենսդրությամբ նշված հայցերը նույնպես քննվել են նույն սնանկության վարույթի շրջանակներում։ 3.Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված ծանուցման նպատակը շահագրգիռ մարմիններին սնանկության վարույթի մասին տեղեկացնելն է։ 4.Սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո մորատորիումի շրջանակներում կարող են սահմանափակվել պարտապանի՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների շարժը։ 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 6.Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվել են փոփոխություններ։ 7.Նախագծի 20.2-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ։
11 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:24:58 Նախագծի հոդված 21 Կարծում ենք, որ օրենքի 21-րդ հոդվածի փոփոխություններում անհրաժեշտ է անդրադառնալ և լուծում տալ նաև հետևյալ հարցերին. - անհրաժեշտ է վերանայել ժ/կառավարչի` 2-րդ կետի ա/ և բ/ ենթակետերով սահմանված գործառույթները, քանի որ դրանք կրում են դեկլարատիվ բնույթ: Այսպես. բացի կամավոր սնանկության և սնանկության վտանգի դեպքերի, ժ/կառավարիչը պարտապանի գույքի մասին տեղեկություններ լավագույն դեպքում ստանում է պարտապանի կողմից սնանկ ճանաչվելուց հետո տասնօրյա ժամկետում` օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո, իսկ չստանալու դեպքում` ավելի ուշ /այսինքն, երբ արդեն հիմնական կառավարիչ է/: Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ կետը կրում է իմպերատիվ բնույթ, որը մեր կարծիքով սխալ է: Այսպես. դիմումի քննարկման փուլում դեռևս հայտնի չէ, չարտապանը սնանկ կճանաչվի, թե ոչ: Կստացվի, որ եթե պարտապանը սնանկ չճանաչվի, իսկ դիմումի քննարկում երկարաձգվի, ապա այդ ամբողջ ժամանակաշրջանում պարտապանի գույքը կգտնվի արգելանքի տակ և վերջինս հնարավոր է, որ սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում կրի վնասներ: Պրակտիկայում ժամանակավոր կառավարիչը պարտապանի գույքի մասին տեղեկատվություն գրեթե չի ստանում /բացառությամբ կամավոր սնանկության և սնանկության վտանգի դեպքերի/, հետևաբար ժամանակավոր կառավարիչ լինելու ընթացքում նման միջնորդություն անելը կարող է կրել խիստ սուբյեկտիվ բնույթ /ինչը մեր կարծիքով անթույլատրելի է/: Այս մասով մեր առաջարկությունը հետևյալն է, նախ` կարծում ենք, որ սնանկության դիմումի քննարկման ժամկետները առավելագույնս նվազեցնելու նկատառումով պետք է տալ կանոնակարգում, որ սնանկության մասին դիմումը /ինչպես օրինակ` քաղ.դատավարությունում` վերաքննիչ բողոքը/ վարույթ ընդունելուց հետո կարող է լրացվել միայն պարտապանի առարկություններն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում: Այս մեխանիզմը պարտապանին իրավունք կտա արագ արձագանքել դիմումին, ներկայացնել իր դիրքորոշումը և ապացույցները և ունենալ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք, հակառակ դեպքում դիմումատուն հնարավորություն է ունենում նոր ապացույցներ և հիմնավորումներ ներկայացնելով /կամ պրակտիկայում կիրառվող այլ տեխնոլոգիաներով, օր.` չծանուցվելը, փաստաբան փոխելը և այլ/ <կառավարել> դատական գործընթացի ժամկետը /առավել ևս, երբ արգելանքները կիրառված են/: Բացի այդ, որպեսզի արգելանք կիրառելու մասին միջնորդությունը չլինի սուբյեկտիվ, այն պետք է կարգավորվի օրենքով, այսպես. եթե բոլոր դեպքերում պետք է արգելանք կիրառել, ապա առավել արդյունավետ ձևը այդ իրավասությունը դատարանին տալն է, որը վարույթ ընդունելիս պարտավոր կլինի կիրառել նաև արգելանք և կատարողական թերթը ուղարկել ԴԱՀԿ /այստեղ ժամանակավոր կառավարիչը անելիք չունի/, կամ եթե բոլոր դեպքերում արգելանք չպետք է կիրառվի, ապա արգելանք կիրառելու հարցը պետք է որոշի դատարանը` իր նախաձեռնությամբ, դիմումատուի կամ ժ/կառավարչի` հիմնավորված միջնորդությամբ: Այս մասով որպես ամփոփում նշենք, որ եթե ժամանակավոր կառավարչի կողմից միջնորդություն ներկայացնելը պետք է լինի պարտադիր, ապա առավել նպատակահարմար ձևը դիմումը վարույթ ընդունելիս դատարանի կողմից արգելանք կիրառելն է /նման դեպքում ժ/կառավարիչը դառնում է ավելորդ օղակ/: Այս առումով առաջարկում ենք վերանայել օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ ենթակետը և 13-րդ հոդվածի 4-րդ մասը: Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրամշակման կարիք ունի: Կարծում ենք, որ առաջարկվող կարգավորմամբ կխախտվի արդարության սկզբունքը, այսպես` եթե առկա չեն սնանկության հատկանիշներ, և դիմումը մերժվում է, ապա անհասկանալի է, թե պարտապանը ինչում պետք է վճարի ժ/կառավարչի վարձատրությունը: Կարծում ենք տարանջատման և հստակեցման կարիք կա, և կարելի է կիառել քաղ. դատավարության` պետական տուրքի բռնագանձման սկզբունքը /վճարում է բավարավող պահանջներին համապատասխան/: Մեկ հարց ևս, այս մասով պետք է կարգավորել նաև ժամանակավոր կառավարչի կողմից կառարված /բնական է` հիմնավորված/ վաչական ծախսերի փոխհատուցման հարցը: Որպես ամփոփում նշենք, որ կարծում ենք, որ օրենքը պետք է սահմանի ժ/կառավարչի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման հնարավոր դեպքերը, այդ թվում` երբ դրանք պետք է փոխհատուցեն դիմումատուները, երբ` պարտապանը: Ավելին, կարծում ենք, որ օրենքով պետք է ամրագվի նաև դրույթ, որով եթե հ/ կառավարիչ է նշանակվում այլ անձ, ապա ժ/կառավարչի կատարած վարչական ծախսերը ընդհանուր վարչական ծախսերի թվում ենթակա են առաջնահերթ վճարման: Նման դրույթ չնխատեսելու դեպքում ժամանակավոր կառավարիչը շահագրգռված չի լինի կոնկրետ ակտիվ գործողություններ կատարելու /այդ թվում` գումար ծախսելու/ հարցում, քանի որ հ/կառավարիչ չնշանակվելու դեպքում անորոշ կլինի իր ծախսած գումարների /վարչական ծախսերի/ վերադարձի հարցը: Նախագծի 22-րդ հոդված 1. Նախագծով ներմուծվում է նոր հասկացություն` <խոշոր հարկ վճարող>: Առաջարկում ենք նախագծում ներառել նաև դրա մեկնաբանությունը /ենթադրում ենք, որ այդ հասկացությունը նույնացվում է հարկային ոլորտը կարգովորող իրավական ակտերով սահմանված համանուն հարկ վճարողների հետ: 2. Ըստ էության, առաջարկվող մոտեցմամբ ստացվում է, որ պարտապանի ժ/կառավարիչ կարող է նշանակվել մեկ կառավարիչ, հիմնական` մեկ այլ կառավարիչ, իսկ վերջնական ցուցակը հաստատվելուց հետո` մեկ այլ կառավարիչ: Քանի դեռ կառավարիչը վստահ չէ, որ ինքը մինչև վերջ վարելու է տվյալ պարտապանի սնանկության գործը, իր գործողությունները կլինեն ոչ վստահ, և վերջինս <ձեռնպահ կմնա> սնանկության գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ժամանակ և գումարներ ծախսելուց: Կարծում ենք, որ առաջարկվող 22-րդ հոդվածի 2-րդ պարբերության կարգավորումները պետք է վերաբերվեն միայն խոշոր հարկ վճարողներին /այսինքն` պետք է նախագծից հանել պարտատերերի 2/3-ի որոշմամբ կառավարիչ փոխելու հնարավորությունը: Արդարության սկզբունքը պահելու տեսնկյունից կարծում ենք, որ որ նման կարգավորում կարելի է տալ այն դեպքերի համար, երբ կառավարիչը իր գործառույթներն իրականացնում է ոչ բարեխիղճ /բնականաբար պետք է հստակ սահմանել ոչ բարեխղճության դեպքերը/: Մեկ հանգամանք ևս, գործող օրենքով կարգավորված չէ, և առաջարկովղ նախագիծը նույնպես չի նախատեսում գործի ընթացքում /որևէ պահի/ կառավարիչ փոխվելու դեպքում վարչական ծախսերի և կառավարչի վարձատրության հարցերը: Կառավարչի գործառույթը, ըստ էության բիզնեսի ձև է, և այս տեսանկյունից կարծում ենք, որ վերջինս պետք է իր կողմից կատարված ներդրումները /ժամանակ և գումար/ հետ ստանալու որոշակի երաշխիքներ ունենա: Այն դեպքում, երբ պարտապանը գույք չունի, այդ ռիսկը կառավարչինն է, իսկ այն դեպքում երբ գույք առկա է, բայց կառավարիչը ինչ որ փուլում փոխվում է, ապա պետք է ունենա մինչև իր գործառույթների դադարեցումը իր ներդրումների /ժամանակ և ծախսեր/ փոխհատուցման իրավունք: Սույն մասում ներառված դիրքորոշման տեսանկյունից վերանայման է ենթակա առաջարկվող ամբողջ` 22-րդ հոդվածը, 3. առաջարկվող հոդվածի 3-րդ պարբերությամբ դատարանին տրվել է կառավարիչ նշանակելու հայեցողական իրավասություն /<... դատարանը կարող է որոշում կայացնել...>/: Հետագա կարգավորումներում հստակեցված չէ, թե ինչ պետք է անի դատարանը, երբ առարկություններ չկան, և ինքը չի օգտվում իր հայեցողական իրավասությունից: Հստակեցման կարիք կա: 4. Ըստ էության, այս հոդվածով պետք է կարգավորվեն կառավարիչների ընտրությանն առնչվող որոշ էական հարցեր, որոնք, սակայն, կարգավորված չեն: Այսպես, կարծում ենք, որ հոդվածը պետք է նախատեսի դրույթ, որ կառավարիչների ընտրությունը կատարվում է տարածքային սկզբունքով, և յուրաքանչյուր կառավարիչ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այնուհետ` ոչ հաճախ, քան վեռամսյակը մեկ անգամ, համակարգչային ծրագիրը վարողին է ներկայացնում իր նախընտրած տարածքների ցանկը, որտեղ վերջինս ցանկանում է սնանկության գործեր ստանալ համակարգչային ծրագրի ընտրությամբ: 5. Հոդվածի վերջին պարբերությամբ առաջարկվող գումարը, ըստ էության համակարգչային ծրագիրը օգտագործելու համար վճարի հավաքագրման մեխանիզմն է: Համակարգչային ծրագրի գոյությունը և շահագործումը կառավարիչներին մատուցվող յուրատեսակ /օրենքով նախատեսված/ <ծառայության> տեսակ է: Կարծում ենք, որ դրա համար վճարումը կառավարչի եկամտի հետ կապելը արդարացի չէ, քանի որ բոլոր կառավարիչները դրանից օգտվելու են հավասարաչափ, ուստի վճարումը նույնպես պետք է լինի հավասարաչափ: Այս առումով, <ծառայությունը> պետք է ունենա հաստատագրված վճարի չափ: 1.Չի ընդունվել 2.Ընդունվել է ի գիտություն 3.Ընդունվել է 4.Ընդունվել է ի գիտություն 5.Չի ընդունվել 1. Օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> կետով կառավարիչը կանխարգելիչ միջոցառում՝ է ձեռնարկում, ինչպես օրինակ հայցի ապահովման միջոցը՝ հայցվորի կողմից։ Նույն տրամաբանությամբ անիմաստ կլիներ նաև հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդությունը քանի որ դեռևս հայտնի չէ հայցվորի հայցը կբավարարվի, թե ոչ: 2.Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու, ինչպես նաև պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթները Նախագծից հանվել են։ 3.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 4. Տարածքային սկզբունքով կառավարիչ ընտրելու հարցը հնարավոր է լուծել կառավարիչների նշանակման կարգով, որը սահմանելու է արդարադատության նախարարը։ 5. Նշված գումարն իրենից ներկայացնում է ծառայության վճար, որը պետք է գանձվի համաչափության սկզբունքի հիման վրա։
12 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:24:58 Նախագծի 24-րդ հոդված Առաջարկվող 24.2-րդ հովածով չեն կարգավորվում /բաց է մնում/ մինչև կառավարիչներին հաշվառելու կարգի հաստատումը` ըստ էության չհաշվառված կառավարիչների կարգավիճակի հարցը: Կարծում ենք, որ անցումային դրույթներում պետք է նախատեսել դրույթ, որ կառավարիչները, մինչև կարգին համապատասխան հաշվառվելը, շարունակում են իրենց գործառույթները: Նախագծի 25-րդ հոդված Առաջարկվող 25-րդ հովածով չեն կարգավորվում /բաց է մնում/ գործող կառավարիչների կողմից արդեն իսկ կատարված ապահովագրության հարցը: Կարծում ենք, որ անցումային դրույթներում պետք է նախատեսել կանոնակարգող դրույթ: Նախագծի 30-րդ և 33-րդ հոդվածներ Առաջարկվող 27.2-րդ հովածի 1-ին մասի ա/ ենթակետում նշված <խախտում թույլ տալը> ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Խախտում է համարվում ինչպես օրենքով սահմանված որևէ ժամկետի /կամ դրույթի/ ոչ էական /կամ թեկուզ էական/ խախտումը, որը այլ անձանց համար որևէ հետևանք չի առաջացնում, ինչպես նաև որևէ խախտում, որն առաջացնում է: Այս դրույթի հստակեցումը կարևոր է <խախտում> հասկացության` սուբյեկտիվ մեկնաբանության բացառման առումով: Չնայած առաջարկվող 27.5-րդ հոդվածի 4-րդ մասով անդրադարձ կատարվել է, այնուհանդերձ կարևոր հանգամանք է օրենքում խախտման, դրա հետևանքի և դրա արդյունքում կիրառվող պատասխանատվության ձևի փոխկապակցվածության մասին դրույթի` հնարավորինս հստակ շարադրանքը: Մասնավորապես, կարծում ենք, որ պետք է ձգտել առավելագույնս նվազեցնել ոչ էական /հետևանք չունեցող/ խախտումների առկայության դեպքում կարգապահական վարույթների հարուցումը: Նախագծի 35-րդ հոդված, Օրենքի 29-րդ հոդված 1. 1-ին մասի թ/ կետի վերաբերյալ. վերջին ժամանակաշրջանում ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ մեծացվեց բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը, րի արդյունքում բանկերը համալրեցին իրենց կապիտալները: Նշվածի հաշվառմամբ կարծում ենք, որ սնանկության հատուկ հաշվի բացման հարցը բանկի կապիտալի հետ կապելը աննպատակահարմար է: Մեր կարծիքով, դասական տնտեսագիտության տեսանկյունից, բանկի կողմից բարձր տոկոս վճարելը բանկ վստահելիության կամ ապահովության ցուցանիշ չէ /որոշ դեպքերում` նունիսկ ռիսկայնության ցուցանիշ է/: Այս հարցը բանկային տոկոսի մեծության հետ կապելն տրամաբանական չէ, քանի որ դա բանկերի միջև մցակցության վրա կառուցվող ցուցանիշ է, որը կարող է հաճախակի փոփոխվել: Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ-ում բանկային համակարգը կայացած համակարգերից մեկն է, որը ՀՀ ԿԲ հսկողության տակ է, ինչպես նաև այն, որ պարտապանի դրամական միջոցները, որպես կանոն, շատ կարճ են մնում սնանկության հատուկ հաշվի վրա /մուտքագրվելուց մինչև բաշխում/, և այդ ընթացքում տոկոսի էական ավելացում ակնկալելն իրատեսական չէ, առաջարկում ենք հանել այս առումով որևէ կանոնակարգում, կառավարչին հնարավորություն տալ իր ընտրությամբ, ՀՀ ցանկացած բանկում բացել սնանկության հատուկ հաշիվ: 2. 1-ին մասում լրացվող ժա.3)/ կետի վերաբերյալ Կարծում ենք, որ յուրաքանչյուր ամիս կառավարչին հաշվետվություն ներկայացնելով ծանրաբեռնելը աննպատակահարմար է, քանի որ սնանկության գործընթացն իրենից ներկայացնում է գործողությունների հաջորդական շղթա, որոնց մասին կառավարիչը տեղեկացնում է դատարանին: Այսպես` առաջին /սնանկության մասին/ հայտարարության հրապարակում, գույքագրման ակտ, ֆին.վերլուծություն, նախնական ցուցակ, գնահատման եզրակացություն, առաջին և հետագա ժողովների արձանագրություններ և նյութեր, լուծարման միջնորդություն, լուծարման մասին հրապարակվող հայտարարություն, վաճառքի ծրագիր, առաջին և հետագա աճուրդների հայտարարություններ շղթայի բոլոր նյութերը ուղարկվում են դատարանին: Այս առումով կրկին անգամ հաշվետվություն ներկայացնելը լրացուցիչ և չարդարացված ծանրաբեռնվածություն է թե կառավարչի և թե դատարանի համար: Կարծում ենք, որ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջանում է միայն դրամական մուտքերի /անկախ չափից/ և շարժի դեպքում: Մեր կարծիքով կառավարչի առաջին հաշվետվությունը պետք է լինի առաջին ժողովի արձանագրությունը /օրենքի համապատասխան մասում պետք է ներառել դրույթ, որ առաջին ժողովի ժամանակ կառավարիչը ներկայացնում է իր կողմից կատարված աշխատանքները և արձանագրության մեջ պետք է այդ աշխատանքների մասին տեղեկատվություն: Հետագա հաշվետվությունները պետք է ներկայացվեն ոչ թե ժամանակագրական /ամեն ամիս/, այլ օրենքով սահմանված գործողությունների /փուլերի/ տրամաբանությամբ, ինչպես նաև դրամական ցանկացած շարժի դեպքում` անկախ ժամանակագրությունից: Պրակտիկայում առկա է հետևյալ խնդիրը՝ սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքերի հայտնաբերման ուղղությամբ կառավարիչները կատարում են հարցում ՀՀ արդարադատության նախարարությանը կամ համապատասխան ՔԿԱԳ բաժիններին, սակայն տեղեկատվությունը տրամադրվում է ոչ միշտ, ոչ բոլոր բաժինների կողմից: Ստիպված կառավարիչը նշված տեղեկատվությունը ստանում է ավելորդ դատական ռեսուրս ծախսելով՝ ներկայացնում է միջնորդություն, որը միշտ բավարարվում է, քանի որ այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է գույքի մասին տեղեկատվության լիարժեքության համար Առաջարկում ենք օրենքի 29-րդ հոդվածը, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտը կարգավորող իրավական ակտերը լրացնել՝ կառավարիչներին տեղեկատվություն տալու հարցը կանոնակարգելու համար: ՀՀ օրենսդրության համաձայն արգելանք կիրառելու և հանելու իրավասություն ունի մաիյն ԴԱՀԿ ծառայությունը: Այս տեսանկյունից անհասկանալի է 29-րդ հոդվածի 1-ին մասի ժ/ կետի գոյությունը և նպատակը: Կարծում ենք, այն պետք է շարադրվի իրական նպատակին համապատասխան, կամ պարզապես հանվի: 1.Ընդունվել է 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Չի ընդունվել 5.Ընդունվել է ի գիտություն 1.Նախագծի անցումային դրույթներում կատարվել են լրացումներ՝ Նախագծի 24-րդ և 25-րդ հոդվածների կապակցությամբ։ 2.Օրենքով, ինչպես նաև նախագծով սահմանված է կառավարչի պատասխանատվությունը խախտման ծանրությանը համապատասխան լինելու սկզբունքը, ինչպես նշված է պատասխանատվության միջոցների շրջանակ, որը կարող է կիրառվել ըստ խախտման ծանրության: Այս սկզբունքի շրջանակներում էլ որոշվում է խախտման ծանրությունը՝ դրա էական կամ ոչ էական լինելու հիմքով: 3.Սնանկության հաշվին փոխանցված գումարները որպես ավանդ ներդնելու խնդրի կապակցությամբ պետք է նշել, որ հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 920-րդ հոդվածի վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, ընդ որում՝ տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով,որը, կախված բանկից, կարող է տարբերվել։ Բացի այդ նման իրավակարգավորումը կխթանի այս մասով բանկերի մրցակցությունը, որոնք կսահմանեն նոր պրոդուկտներ՝ սնանկության հաշվին մուտքագրված գումարները շահավետ պայմաններով ներդնելու ուղղությամբ: 4.Կառավարիչների հաշվետվողականության բարձրացման անհարժեշտությունը պայանավորված է նրանով, որ այն կառավարիչների գործունեության թափանցիկության և օբյեկտիվության ապահովման սկզբունքներից, ինչը Նախագծի հիմքում ընկած հիմնական դրույթներից է: 5.Նախագծում սահմանվել է կառավարչի լիազորությունը՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեղեկություններ ստանալու պետական մարմիններից, որոնց ցանկը և տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու է Կառավարությունը։
13 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:24:58 Նախագծի 37-րդ հոդված 1. Առաջարկում ենք հոդվածում ներառել նաև դրույթ կառավարչի որակավորումը կասեցնելու հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ առաջարկվող հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում նպատակահարմար է կասեցման կամ դադարեցման հարցը որոշել կառավարչի համաձայնությամբ՝ վերջինիս տալով, օրինակ, մինչև 3 տարի ժամկետով կասեցման հնարավորություն: 2. կարծում ենք, որ հոդվածում պետք է ներառել դրույթ այն մասին, որ գործերը այլ անձի հանձնելու ժամանակ կազմվում է նաև կառավարչի կողմից կատարված և չփոխհատուցված վարչական ծախսերի մասին ակտ /դրան կցելով հիմնավորող փաստաթղթերը/, որում ներառված վարչական ծախսը ենթակա են առաջնահերթ փոխհատուցման՝ վարչական ծախսերին ուղղվող միջոցներից: 3. կարծում ենք, որ օրենքը պետք է կարգավորի նաև կառավարչի մահվան դեպքում փաստաթղթերի գույքագրման և միակողմանի ընդունման հարցը, որի ժամանակ նույնպես պետք է կազմվի կառավարչի կողմից կատարված և չփոխհատուցված վարչական ծախսերի մասին ակտ /դրան կցելով հիմնավորող փաստաթղթերը/, որում ներառված վարչական ծախսը կներառվեն ժառանգության զանգվածի մեջ և ենթակա կլինեն առաջնահերթ փոխհատուցման՝ վարչական ծախսերին ուղղվող միջոցներից, 4. կարծում ենք, որ 2-րդ և 3-րդ կետերում նշված տրամաբանությունը պետք է գործի նաև կառավարչին հասանելիք աշխատավարձի նկատմամբ Նախագծի 38-րդ հոդված 1. Օրենքով սահմանված են նաև այլ դեպքեր, երբ կառավարչի վարձատրությունը գոյանում է ոչ միայն 30-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված աղբյուրներից, այլ ուրիշ աղբյուրից /տես հոդված 43-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ հոդվածները, 89-րդ հոդվածը և այլն/: Այս առումով առաջարկում ենք օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «գոյացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ» բառերը, 2. կարծում ենք, որ ֆինանսական առողջացման ծրագրի գործողության, դրա հաջողության պայմաններում կառավարչի ստանալիք գումարն ուղիղ կապի մեջ պետք է լինի այդ ծրագրի մշակման, ընթացքի և իրականացման հարցում կառավարչի ներդրած աշխատանքի հետ: Այս առումով առաջարկում ենք օրենքի քննարկվող հոդվածի 2-րդ մասում «առնվազն հինգ» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավել, քան տաս» բառերը, 3. քննարկվող հոդվածի 3-րդ մասն, ըստ էության, սնանկության գործերի մեծամասնության դեպքում կառավարչի վարձատրության ձևավորման հիմնական իրավական հիմքն է: Այս առումով սնանկության գործընթացի էությունն ու փուլերը, դրանցում կառավարչի շահագրգռված լինել-չլինելու հանգամանքները պետք է հանգամանալից վերլուծվեն: Կարծում ենք, որ առաջարկվող շարադրանքը իրավիճակն էականորեն լավացնելուն և դրական փոփոխություններ նախատեսելուն նպաստել չի կարող: Այսպես. ներկայացված նախագծով նկատվում է կառավարիչների նկատմամբ ներկայացվող պահանջների խստացում, նրանց գործունեության վերահսկողության մեխանիզմների ուժեղացում: Այդ նպատակի մասին շարադրված է նաև նախագծի հիմնավորումներում, սկայան մեր կարծիքով վարձատրության առաջարկվող մեխանիզմը չի կարող նպաստել բարձրակարգ մասնագետների ներգրավմանը: Ասվածի հիմնավորման համար պետք է վերլուծել սնանկության գործընթացի բոլոր փուլերը: Առաջ անցնելով նշեմ, որ միանշանակ կողմնակիցն ենք սնանկության գործընթացը ժամկետների առումով մաքսիմալ /ողջամտության սահմաններում/ կանոնակարգելուն /այս մասին առաջարկները ներկայացված են նախագծի և օրենքի համապատասխան հոդվածների վերլուծության ժամանակ/: Եթե օրենքը սահմանի հստակ գործողություններ՝ հստակ ընթացակարգերով և ժամկետներով, ապա կառավարիչը /իր թիկունքում զգալով որակավորման դադարեցման վտանգը/ չի կարող գիտակցված խախտել իր սահմանված կարգն ու ժամկետները: Այս պարագայում, կարծում ենք, որ պետք է սահմանվեն ոչ թէ պատժիչ /ինչպես նախատեսված է նախագծով/ այլ խրախուսիչ միջոցներ, ինչպես օրինակ որոշակի ժամկետում ավարտելու դեպքում պարգևավճարի նախատեսումը: Ներկայիս ընթացակարգերով պարտապանի գույքի վաճառքի նպատակով առաջին աճուրդը լավագույն դեպքում /երբ պարտապանը տրամադրում է անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն, ապահովում է գույքագրումը/ կարող է իրականացվել պարտատերերի առաջին ժողովից երկու ամիս հետո /ինչը նունն է՝ պարտապանին սնանկ ճանաչելու օրվանից մոտ 5 ամիս հետո/, քանի որ որևէ մեկը չի կարող իմանալ առաջին ժողովին ֆինանսական առողջացման ծրագիր կներկայացվի թե ոչ, կամ ներկայացվելու դեպքում կհաստատվի թե ոչ: Եթե ենթադրենք, որ առաջին աճուրդով ամբողջ գույքը վաճառվում է /որպիսի դեպք իմ պրակտիկայում չի եղել/, ապա սնանկության գործընթացը կավարտվի աճուրդից 2 ամիս հետո: Ստացվում է, որ լավագույն դեպքում գործընթացը կարող է ավարտվել սնանկ ճանաչելուց 7 ամիս հետո, մինչդեռ նախագծով նախատեսվել են կառավարչի ակնկալվող եկամտի նվազեցման մեխանիզմներ, որոնցից առաջինը սկսվում է 6 ամսից: Անհրաժեշտ է երևույթը դիտարկել բոլոր դեպքերի հաշվառմամբ: Ասել, որ սնանկության գործընթացը երկարաձգվում է միայն կառավարչի մեղքով արդարացի չէ: Այսպես, պարտապանի կողմից տեղեկություններ չտրամադրելը, գույքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում տարբեր պատճառներով գույքագրման իրականացման անհնարինությունը պատճառներ են, որոնց արդյունքում գործընթացը կարող է ձգվել ամիսներով: ևս մեկ դեպք՝ որևէ մեկի կողմից պարտատերերի վերջնական ցուցակի առարկման դեպքում գործընթացը պետք է անցնի վերաքննության, վճռաբեկության փուլերով: Դրան ավելացնենք, որ կողմերից որևէ մեկի չծանուցման դեպքում որևէ ատյանում կայացված ակտը բեկանման ենթակէ է, այսինքն՝ ծանուցումը պարտադիր: Եվսս մեկ դեպք, շարժական գույք առկա է, սակայն հայտնաբերել հնարավոր չէ, հայտարարվել է հետախուզում և էական մեծ արժեք ունեցող ավտոմեքենան չի հայտնաբերվում: Դեպքերը բազմաթիվ են, և կառավարչի համար ժամկետի երկարացմամբ պայմանավորված նվազեցվող սանդղակ սահմանելը անընդունելի է: Կարծում ենք, որ աճուրդների ժամկետների, սակարկությունների հարթակի հստակեցման դեպքում նման նվազեցումների սահմանումը ինքնանպատակ է: Արված առաջարկությունների ընդունման դեպքում կարող է հակառակ արդյունք ստացվել՝ տեղի ունենա կադրերի արտահոսք և բարձրակարգ մասնագետները, հաշվի առնելով իրենց հնարավոր ռիսկերը /ամենը կատարվում է կառավարչի ռիսկով/, աշխատանքների ծավալները, հրաժարվեն այս ոլորտից: Եվս մեկ հանգամանք, կարծում ենք, որ սույն առաջարկություններում հաշվի չեն առնվել այն մեծածավալ դեպքերը, երբ նույն կառավարչի վարույթում գտնվող տասնյակ գործերից ընդամենը մի քանիսն են, որ ունեն գույքային ապահովում /դրամական ակնկալիք/ և այդ գործերից ստացված գումարներով կառավարիչն ապահովում է այլ գործերով իր կատարելիք ծախսերը: Ակնհայտ է, որ պետբյուջեից փոխհատուցված գումարով կառավարչի կատարած ծախսերը չեն ծածկվում /չհաշված ծախսած ժամանակը/: Պետք է գիտակցել, որ նշված /առաջարկվող/ սանդղակի «կառավարման» հնարավորություն կունենան նաև պարտապանները և պարտատերերը, որոնք իրենց հասանելիքը մեծացնելու նպատակով կանեն օրենքով թույլատրված ցանկացած գործողություն՝ սնանկության գործընթացը մաքսիմալ ձգելու համար՝ նպատակ ունենալով կառավարչի վարձատրության նվազեցման հաշվին ավելացնել իրենց ակնկալիքը: Առաջարկվող սանդղակն անընդունելի է նաև կոռուպցիոն ռիսկերի ավելացման տեսանկյունից: Օրենքով երաշխավորված եկամուտների պայմաններում կառավարիչը հակված է գործընթացն իրավական դաշտում իրականացնելուն և օրենքով սահմանված վաստակը ստանալուն: Եկամուտների նվազման /մեր կարծիքով՝ անարդարացի և չտրամաբանված/ դեպքում կխթանվի կառավարիչների կողմից այլևայլ հարաբերությունների մեջ մտնելը՝ այդ հարաբերություններին բնորոշ կոռուպցիոն ռիսկերով: Որպես ամփոփում նշեմ, որ առաջարկը որևէ կերպ հիմնավորված չէ և արդարացված լինել չի կարող, այն ընդունվելու դեպքում տեղի կունենա համակարգի բարձրորակ կադրերի արտահոսք, իսկ իրական ակնկալվող արդյունքին /սնանկության ժամկետների կրճատմանը/ կարելի է հասնել կարևոր գործառույթների կանոնակարգմանբ, մասնավորապես՝ ժամկետների սահմանմամբ: Այս դեպքում կպահպանվի նաև ողջամիտ վարձատրությունը և համակարգը ժամանակի ընթացքում կունենա կադրերի որակի բարելավում: 1.Ընդունվել է 2.Ընդունվել է 3. Ընդունվել է 1.Նախագծում սահմանվել են կառավարչի որակավորումը կասեցնելու վերաբերյալ դրույթներ։ 2.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 3.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Միաժամանակ 30-րդ հոդվածում կատարվել են այլ փոփոխություններ, այդ թվում՝ վարձատրության գոյացման միջոցների մասով:
14 Տիգրան Սահակյան 14.10.2017 18:24:58 Նախագծի 39-րդ հոդված Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ խախտվում է կառավարչի՝ լսված լինելու իրավունքը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է լրամշակել՝ ներառելով բողոքի մասին կառավարչին տեղեկացնելու և վերջինիս կողմից կարծիք հայտնելու իրավունքի մասին դրույթներ: Նախագծի 40-րդ հոդված Առաջարկվող տեքստի վերջին պարբերության 1-ին նախադասությունում «կարող է» հայեցողական իրավասությունը նպատակահարմար է հանել, իսկ փոխարենը շարադրել այնպես, որ դատարանը թերությունը վերացնելու համար կառավարչին տրամադրի ողջամիտ ժամկետ: Կարծում ենք, որ սնանկության ողջ գործընթացը պետք է հիմնված լինի դատարանի, նախարարության, ինքնակարգավորող կազմակերպության և կառավարչի փոխօգնության, այլ ոչ թե կառավարչին պատժելու, կամ մահակը վերջինիս գլխին անընդհատ կախած պահելու սկզբունքի վրա: Նախագծի 41-րդ հոդված Առաջարկվող տեքստում «հարգելի պատճառով» հասկացությունը լրամշակման կարիք ունի: Ժողովը տեղի է ունենում կառավարչի մասնակցությամբ /ոչ դատարանի/: Ով պետք է որոշի բացակայությունը հարգելի է թե ոչ: Ընթացակարգը հստակեցված չէ՝ պարզ չէ, թե պրակտիկայում ինչ պետք է կատարվի: Օրենքի 33-րդ հոդված Կարծում ենք, որ այս հոդվածում պետք է նախատեսել նաև հեռակա կարգով ժողովի անցկացման հնարավորություն: Անհրաժեշտությունը նրանում է, որ կան դեպքեր, երբ պարտատերերը գույքի փոքր արժեքների կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն մասնակցում ժողովներին, սակայն ժողովի որոշումը կարևոր է հետագա քայլերի պլանավորման կամ իրականացման համար: Այս առումով առաջարկում ենք նաև սահմանել դրույթ, որ հեռակա կարգով քվերակության համար քվեաթերթիկն ուղարկելուց և ստացման մաին ապացույցն ունենալուց 10 օրվա /օրերի թիվը պայմանական է/ ընթացքում հետադրձ կարծիք չստանալու դեպքում համարվում է, որ պարտատերը կողմ է քվեարկել առաջարկին: Մեկ առաջարկ ևս, ներառել նաև դրույթ, որի համաձայն պարտատիրոջ հասցեն փոփոխվելու դեպքում վերջինս պարտավոր է այդ մասին տեղեկացնել դատարանին և կառավարչին: Օրենքի 34-րդ հոդված Հոդվածը վերնագրված է «Ժողովի մասին ծանուցումը»: Հոդվածի նման վերնագրի և տեքստի շարադրանքի դեպքում բաց է մնում օրենքով նախատեսված ծանուցումների ուղարկման և հասցեատիրոջ կողմից չստացման կանոնակարգումը: Առաջարկում ենք օրենքում /միգուցե հենց այս հոդվածում/ շարադրել դրույթ, որի համաձայն օրենքով նախատեսված ցանկացած դեպքում սնանկության վարույթի որևէ մասնակցին ուղղված ծանուցումը հասցեատիրոջ կողմից չստացվելու դեպքում /միգուցե՝ 2-րդ փորձից հետո/ վերջինիս համար պատշաճ ծանուցում կհամարվի www.azdarar.am կայքում տեղադրված ծանուցումը: Օրենքի 42-րդ հոդված Կարծում ենք, որ նպատակահարմար է, որ գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանի ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախագծի 50-րդ հոդված Առաջարկվող տեքստում «Կառավարիչը» բառից հետո ավելացնել «, ոչ ուշ, քան» բառերը: Նախագծի 51-րդ հոդված, Օրենքի 56-րդ հոդված Իրատեսական չէ նախագծով սահմանված՝ գույքագրման 20-օրյա, ինչպես նաև օրենքով սահմանված՝ 30-օրյա ժեմկետները: Հաճախ պրակտիկայում դրա իրականացումն անհնար է: Այսպես, պարտապանի սնանկ ճանաչման մասին վճիռը և իր՝ հ/կառավարիչ նշանակվելու մասին որոշումը կառավարիչն ստանում է վճռի հրապարակումից 10-15 օր հետո: Միայն այդ ժամանակ է կառավարիչը հրապարակում առաջին հայտարարությունը և իրականացնում պարտապանի գույքի հայտնաբերմանն ուղղված գործողություններ /կատարում հարցումներ/: Գույքի մասին տեղեկությունները կառավարիչը ստանում է երեք հիմնական աղբյուրներից՝ պարտապանից, ներկայացված պահանջներին կից փաստաթղթերից, իր կատարած հարցումների պատասխաններից: Վերջինիս դեպքում պարտապանի պարտավորությունների կատարման համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքը /որը նույնպես ենթակա է գույքագրման/ չի երևում: Ստացվում է, որ եթե պարտապանը տեղեկություն չի տալիս /իսկ հաճախ այդպես է/, ապա որպես տեղեկատվության աղբյուր մնում են վերջին երկուսը: Այդ տեղեկությունները կառավարիչը ստանում է պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում /երբեմն՝ ավելի ուշ/, իսկ իր հարցումների մասով՝ մոտավորապես հարցում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում: Տեղեկատվության բոլոր երեք աղբյուրների տվյալները հնարավոր է ամփոփել առաջին հայտարարությունը հրապարակելուց մոտ 30 օր հետո /խոսքն ամբողջական տեղեկատվության մասին է/: Այսինքն՝ պարտատերերի պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո միայն 15 օրյա ժամկետը բավարար կլինի ամբողջական տեղեկատվության հիման վրա գույքագրում նշանակելու և իրականացնելու համար: Եթե տեղեկատվությունն ամբողջական չէ, ապա հնարավոր է, որ նույն պարտապանի գույքի գույքագրման համար նշանակվեն մեկից ավելի գույքագրումներ, ինչը լրացուցիչ ռեսուրս և վարչական ծախսեր է պահանջում: Նախագծի 52-րդ հոդված Առաջարկվող տեքստի վերջին պարբերությունն ավելորդ է, քանի որ գործում է համապատասխան օրենք, իսկ կադաստրի պետական կոմիտեի կողմից արդեն իսկ կանոնակարգված է անշարժ գույքի գնահատման գործընթացը: Այս առումով բաց է մնում այլ /բացի անշարժ գույքից/ գույքերի գնահատման գործընթացի կանոնակարգումը: Եվս մեկ հարց, առաջարկվող տեքստում պարզաբանման և հստակեցման կարիք ունի «պարտատերերի համաձայնությամբ» հասկացությունը: Արդյոք այն ենթադրում է ժողովի հրավիրում, թե պետք է պարզապես տեղեկացնել՝ սպասելով արձագանքի: Վերջին դեպքում ինչ կնշանակի պարտատիրոջ լռությունը: Հարցերը բազմաթիվ են, իսկ առաջարկվող շարադրանքը պատասխան չի տալիս: Նախագծի 53-րդ հոդված Մեր խորին համոզմամբ համապարփակ և բազմակողմանի ֆինանսական վիճակի վերլուծության կարելի է իրականացնել միայն պարտապանի՝ օրենքով նախատեսված փաստաթղթերին տիրապետելու, ամբողջական գույքագրում և գույքի գնահատում իրականացնելուց հետո: Կարծում ենք, որ նշվածի հաշվառմամբ ժոմկետները պետք է տեղափոխվեն՝ սահմանելով գույքի գնահատումից առնվազն 15 օր հետո: Վերջին պարբերությունում «վերլուծության» բառից հետո լրացնել «տիպային» կամ «օրինակելի» բառերից մեկը: 1.Ընդունվել է 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է 6.Չի ընդունվել 7.Չի ընդունվել 8.Ընդունվել է ի գիտություն 9.Չի ընդունվել 1.Նախագծի 39-րդ հոդվածում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2.Նախագծի 40-րդ հոդվածում նշված հայեցողական լիազորությունը դատարանը կարող է իրականացնել կախված այն հանգամանքից, թե կառավարչի լիազորությունների ոչ պատշաճ իրականացումը ինչպես է դրսևորվում։ Դատարանին դրանով հնարավորություն է ընձեռվում որոշում կայացնելու՝ կախված գործի հանգամանքներից: Կառավարչի բացակայության հարգելիության հանգամանքը, բնականաբար, պետք է գնահատվի դատարանի կողմից: 3.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4.Սնանկության վարույթի մասնակիցների ծանուցման վերաբերյալ հարցերը, որոնք կարգավորված չեն Օրենքով, կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ այդ թվում՝ հրապարակային ծանուցումների մասով: 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6.«Երկու ամսվա ընթացքում» արտահայտությունն արդեն իսկ ենթադրում է այդ ժամկետում համապատասխան գործողությունները կատարելու անհրաժեշտությունը: 7.Գույքագրման ժամկետը սահմանվել է սնանկության վարույթի ժամկետների կրճատման նպատակով, ինչը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից շահերից: Միաժամանակ սահմանվել է գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանի կողմից գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով երկարաձգելու հնարավորություն: 8.Նախագծի 52-րդ հոդվածով սահմանված՝ պարտատերերի համաձայնությունը ստանալու դրույթը ենթադրում է կառավարչի ակտիվ գործողություններ՝ պարտատերերի համաձայնությունը ցանկացած ձևով ստանալու ուղղությամբ: Միաժամանակ նախագծից հանվել է 52-րդ հոդվածի 3-րդ մասը: 9.Սնանկության վարույթի սեղմ ժամկետների պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ նպատակահարմար է ֆինանսական վիճակի վերլուծությունը կատարել սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո:
15 Վահագն Ավագյան 15.10.2017 16:03:12 <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների առաջարկներ Նախատեսվող փոփոխությունները մեծամասամբ որոշակիացնում են կառավարիչների կողմից կատարվող որոշ գործողությունների ժամկետներ, որոնք սահմանված չեն գործող օրենքում:Իհարկե, դա կբերի այդ ժամկետների հստակեցման, սակայն դրանք իրատեսական չեն և չեն կարող կիրառվել պրակտիկ գործողության մեջ:Մասնավորապես դա վերաբերվում է գույքագրման, ֆինանսական վիճակի վերլուծության, գնահատման և պարտապանի գույքը վաճառքի ներկայացնելուն:Այդ կապակցությամբ ստորև ներկայացնեմ հետևյալ առաջարկները.Գլուխ 2.1Առաջարկվում է վերացնել սնանկության վտանգի վարույթ հասկացությունը, այն պատճառով, որ այն պրակտիկայում ընդհանրապես չի գործում, մասնավորապես օրենքի վերջին փոփոխություններից հետո, որոնցով կարգավորվում է սնանկության վտանգի վարույթը դատարաններում նմանատիպ դիմումներ չեն ստացվել: Նպատակը՝ սնանկության վարույթների ժամկետների կրճատումը:Հոդված 19 Առաջարկվում է հոդվածի 1-ին մասի ,,բ,, կետով նախատեսված բոլոր պահանջների բողոքարկման բացառությունը հանել, քանի որ պահանջների վերջնական ցուցակի հաստատման մասին որոշման ամբոջությամբ բողոքարկելը շատ անգամ օգտագործում է պարտապանի կամ որևէ պարտատիրոջ կողմից սնանկության վարույթը արհեստականորեն ձգձգելու նպատակով:Նպատակը՝ սնանկության գործի տևողության արագացման և սնանկության վարույթների ժամկետների կրճատումը:Հոդված 29Առաջարկվում է 2-րդ մասում ավելացնել նաև կառավարչի կողմից կատարվող հարցումների համար պետական տուրքերից ազատումը:Նպատակը՝ պարտապանի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման դաշտի ընդլայնումը:Հոդված 30Առաջարկվում է հոդվածի 3-րդ մասում հստակեցնել կառավարչի վարձատրության հաշվարկան կարգը:Նպատակը՝ օրենքին տարբեր բնույթի մեկնաբանությունների բացառումը:Հոդված 32Առաջարկվում է կառավարչի ազատման հարցը լուծել դատական նիստ հրավիրելու միջոցով:Նպատակը՝ արդարության սկզբունքի պահպանումը սնանկության վարույթի ընթացքում:Հոդվածներ 39.1 և 39.2Առաջարկվում է հանել այդ հոդվածները:Նպատակը՝ հոդվածները խոչընդոտում են ֆինանսական առողջացման ծրագրերի ներկայացմանը և ընդունմանը:Հոդված 42Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը հաստատված չեն կառավարության որոշմամբ:Հոդված 43Առաջարկվում է հոդվածի 6-րդ մասում հստակեցնել դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի սահմանումը:Նպատակը՝ չապահովված պահանջներով պարտատերերի շահերի պաշտպանությունը և օրենքին տարբեր բնույթի մեկնաբանությունների բացառումը:Հոդված 56 Առաջարկվում է հոդվածում նշված ժամկետների սկիզբ համարել ոչ թե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, այլ սնանկության մասին հայտարարության մասին հրապարակման օրը:Նպատակը՝ ժամկետների պահպանումը:Հոդված 58Առաջարկվում է հոդվածում վերլուծության ներկայացման ժամկետի սկիզբ համարել ոչ թե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, այլ սնանկության մասին հայտարարության մասին հրապարակման օրը:Ժամկետի 35 օրը փոխարինել 120 օրով կամ այդ ժամկետը կապել պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ներկայացման ժամկետի հետ: Ֆինանսական վերլուծության ներկայացման համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել մասնագիտացված կազմակերպություններ, ինչպես նաև մեծամասն դեպքերում պարտապանների կողմից չեն ներկայացվում օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կառավարիչը ստիպված է լինում միջնորդել դատարանին ստանալու կատարողական թերթ՝ դրանք պարտապանից ստանալու համար կամ էլ հայտարարելու դրանց հետախուզում, որը նույնպես տևում է որշակի ժամանակահատված:Նպատակը՝ ժամկետների պահպանումը:Հոդված 61Առաջարկվում է հանել հոդվածի 4-րդ մասը:Նպատակը՝ օրենքով սահմանված անձանց կողմից ֆինանսական առողջացման ծրագրերի ներկայացման հնարավորության բարձրացումը, դրանց իրագործումը:Հոդված 73Առաջարկվում է հոդվածում հստակեցնել 10-ից ավելի պարտատեր ունեցող սնանկության գործերում գործունեության վերսկսման մասին ծանուցման կարգը:Նպատակը՝ օրենքին տարբեր բնույթի մեկնաբանությունների բացառումը:Հոդված 75Առաջարկվում է հանել գույքի վաճառքի ծրագիր հասկացությունը, քանի որ այդ նույն բանը միջնորդության տեսքով կառավարչի կողմից ներկայացվում է 76-րդ հոդվածով սահմանված կարգով:Նպատակը՝ սնանկության վարույթների ժամկետների կրճատումը:Հոդված 80Առաջարկվում է տարանջատել ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարման համար նրա գրավի առարկայի առաջացած միջոցներից գոյացած միջոցների բաշխման ծրագրերի դեմ առարկություն ներկայնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:Նպատակը՝ ապահովված պարտատերերի շահերի պաշտպանությունը:Հոդված 89Առաջարկվում է կարգավորել պահանջներից հրաժարվելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրության հարցը:Նպատակը՝ սնանկության գործով կառավարիչների իրավունքների պաշտպանությունը:Հոդված 95Առաջարկվում է հստակեցնել արդյոք պարտատերերի պահանջների բավարարմանը պետք է ուղղվեն սնանկության վարույթի ընթացքում պարտապանի ստացած աշխատավարձը կամ դրա մի մասը:Նպատակը՝ օրենքին տարբեր բնույթի մեկնաբանությունների բացառումը:Հոդված 94Առաջարկվում է ֆիզիկական անձի դեպքում բացառել ապահովված պարտատիրոջ համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելիս:Նպատակը՝ պարտապանների իրավունքների պաշտպանությունը:Միևնույն ժամանակ, ներկայացնեմ հետևյալ նկատառումները.ողջունելի է առանձին,մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը էականորեն կբարձրացնի քննվող վարույթների արդյունավետությունը, ինչպես նաև կկրճատվեն սնանկության վարույթների տևողությունները:Պետք է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ գործող օրենքում ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման կարգը և դրա իրագործման ժամկետները չեն նպաստում դրանց ներկայացմանը:Մասնավորապես, օրինակ ֆիզիկական անձանց դեպքում վերջիններիս պահանջի չափը հաշվի առնելիս շատ դեպքերում պահանջվում է , որ պարտապանը կատարի ամսեկան ժամանակացույցով մարումներ սկսած 200.000 ՀՀ դրամից,ինչը ելնելով այսօրվա տնտեսական վիճակից շատ քիչ դեպքերում է հնարավոր:Դրա համար, անհրաժեշտ է երկարացնել այդ ծրագրերի իրագործման ժամկետները, օրինակ 10,15 և ավելի տարիներ:Դա կնվազեցնի պարտապանների կողմից կատարվող մարումների չափը և կլինի իրագործելի:Մյուս նկատառումը կապված սնանկության գործով կառավարիչների վարձատրության իջեցման կամ սանկցիաների կիրառման հետ ոչ մի կերպ չի ապահովում սնանկության վարույթների արդյունավետությունը բարձացնելուն և ժամկետային առումով դրանց կրճատմանը:Ընդհակառակը, հասկանալի չէ առաջարկվող փոփոխությունները ինչ հաշվարկների հիման վրա են ներկայացվել և ինչպիսի ելակետային տվյալներ կամ չափորոշիչներ են օգտագործվել դրա համար:Սնանկության գործով կառավարիչը ինչքան բարձր վարձատրվի, այնքան էլ ազնիվ, արդար և պատասխանատվության մեծ զգացումով կկատարի իր պարտականությունները:Իսկ գույքի վաճառքի ժամկետների հետ կապված առաջարկվող սանկցիաների վերաբերյալ ընդամենը կարելի նշել այն հանգամանքը, որ առաջադեմ երկրներում կառավարիչը լքում է այն գույքը, որը հնարավոր չէ իրացնել, այլ ոչ թե կատարում ավելորդ և ոչ քիչ ծախսեր դրա ,,ձևական,, իրացման համար, այդպիսով վնաս հասցնելով պարտապանին և պարտատերերին:Եվ վերջինը, նախագծում մեջբերվել են տարբեր երկրներում կիրառվող փորձեր, սակայն հայտնի չէ այդ երկրներում սնանկության ոլորտի իրական փաստացի վիճակը և ինչու չօգտագործել, օրինակ աֆրիկյան կամ ասիական չզարգացած երկրների փորձը:Վերջում նշեմ, որ առաջարկվող նախագիծը լի է շատ թերություններով և բացթողումներով, որը ըստ իս օրենքի պրակտիկ գործողությանը ծանոթ չլինելն է:Ուստի, նախագիծը ենթակա է լրամշական, այդ աշխատանքներին ընդգրկելով սնանկության վարույթների փորձաոռւ դատավորներին, սնանկության գործով կառավարիչներին և բանկերին: 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է ի գիտություն 6.Չի ընդունվել 7.Չի ընդունվել 8.Ընդունվել է 9.Չի ընդունվել 10.Չի ընդունվել 11.Ընդունվել է ի գիտություն 12.Ընդունվել է ի գիտություն 13.Ընդունվել է ի գիտություն 1.Աննպատակահարմար կլիներ կանխարգելիչ բնույթ կրող՝ սնանկության վտանգի վարույթի ինստիտուտը վերացնել զուտ այն պատճառով, որ, ըստ նշված առարկության, այն դեռևս չի կիրառվել պրակտիկայում, առանց հաշվի առնելու դրա արդյունավետությունը և կիրառման հնարավորությունը: 2.Պահանջների բողոքարկումը սահմանափակելու առաջարկներին, ապա դա կհանգեցնի արդար դատաքաննության իրավունքի սահմանափակմանը: 3.Կառավարչի կողմից կատարվող հարցումների համար պետական տուրքերից ազատելու մասին դրույթը կարող է չարաշահումների տեղիք տալ և նպատակային չօգտագործվել, իսկ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելը գործանականում հնարավոր չէ: 4.Նախագծով առաջարկվել է վարձատրության հաշվարկման նոր կարգ։ 5.Օրենքի 39.1, 39.2, 43-րդ հոդվածների կապակցությամբ նշենք, որ լրամշակված նախագծում առաջարկվել է ապահովված իրավունքի առարկայի իրացման նոր մոդել և միաժամանակ հստակեցվել է համարժեք պաշտպանության ինստիտուտի դերը: Նախագծով սահմանվել է նաև, որ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանելու է արդարադատության նախարարը։ 6.Գույքագրումն անհրաժեշտ է իրականացնել հնարավորինս շուտ և սեղմ ժամկետներում, ուստի առավել նպատակահարմար է այն սկսել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։ 7.Օրենքի 58-րդ հոդվածում ֆինանսական վերլուծություն ներկայացնելու ժամկետի մասով Օրենքը տալիս է անհրաժեշտ դեպքերում Ժամկետի երկարաձգման հնարավորությունը ողջամիտ սահմաններում: 8.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 9. Հոդվածը սահմանում է պարտատերերին ծանուցելու ընդհանուր՝ պատշաճ ծանուցման անհրաժեշտությունը։ 10. Գույքի վաճառքի ծրագիրը և հրապարակային սակարկություններով գույքը վաճառելու միջնորդությունը բովանդակային և ծավալային առումով տարբեր կատեգորիաներ են։ 11.Կարգավորվել է նաև պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու դեպքում կառավարչի վարձատրության հարցը, ինչպես նաև բացառվել է ապահովված պարտատիրոջ համաձայնությունը ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելիս: Միաժամանակ Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Նախագծի կարգավորման առարկային չառնչվող մյուս կարծիքներն ընդունվել են ի գիտություն: 12.Օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ:Պարտապանի ստացած աշխատավարձը՝ օրենքով սահմանված՝ բռնագանձման ենթակա չափով մտնում է պարտապանի գույքի կազմի մեջ՝ օրենքի 47-րդ հոդվածի իմաստով: 13.Նախագծում կատարվել են փոփոխություններ
16 Գևորգ Ավագյան 17.10.2017 15:14:40 <<Սնանկության մասին>> օրենքը հանդիսանում է տնտեսության սանիտարը, որը կոչված է իրականացնել երկու առաքելություն` մեռնող օրգանիզմներին հեռացնել և բուժել հիվանդ օրգանիզմները, այսինքն լուծարային գործընթացների ընթացքում լուծարել այն պարտապաններին, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը և առողջացնել այն պարտապաններին, որոնք հայտնվել են ժամանակավոր դժվարությունների առջև: Օրենքի սուբյեկտներ են հանդիսանում ՀՀ-ում գործող տնտեսվարող ընկերությունները և ՀՀ քաղաքացիները, և առաջարկվող փոփոխությունները անմիջական, առարկայական ազդեցություն կարող են ունենալ մեր երկրի տնտեսության և մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սնանկության ինստիտուտը երիտասարդ ինստիտուտ է, ունի 20 տարվա պատմություն, որի ընթացքում օրենքը պարբերաբար փոփոխվել է, կախված մեր երկրում կատարվող փոփոխությունների և այդ ոլորտում կուտակված փորձի հետ, և օրենքի յուրաքանչյուր փոփոխությունը դիտարկվել է մեկ քայլ առաջ: Առաջարկվող օրենքի նախագիծը ամենավատագույն փոփոխությունն է, կարծես թե այն կոչված է քանդել, փոշիացնել այն ամենը, ինչը տարիների ընթացքում ստեղծվել է և անհասկանալի է, թե ինչ նպատակ և խնդիրներ են լուծում օրենքը մշակողները, քանի որ օրենքի հիմնավորումներ բաժնում կարդում էս ¦զեկուցագիր§ ՀՀ վարչապետին, այն մասին, որ Ձեր հանձնարարականը կատարված է, կառավարիչները վերահսկելի են Արդարադատության նախարարության կողմից, ընկերությունները ֆինանսապես կառողջանան, աճուրդները կկատարվեն էլեկտրոնային եղանակով և հաճախակի, կառավարիչները կաշխատեն առանց վարձատրության և կծառայեն պարտատերերին և այլն: Օրենք մշակողները չեն փորձել հավաքագրել այդ ոլորտում աշխատող սնանկության գործեր քննող 28 դատավորների, 109 սնանկության գործով կառավարիչների, բանկերի և ՊԵԿ-ի մասնագետների որևիցե մեկի կարծիք, արդյունքում մշակվել է շատ վատ օրենքի նախագիծ, կտրված իրականությունից, ըննդեմ սնանկության դաշտի, ընդդեմ կառավարիչների: Կարծես թե կառավարիչը գործում է օրենքներից դուրս և փորձ է կատարվում հնարավոր բոլոր եղանակներով ճնշել, սանձել, վերահսկել, ուղղորդել նրա գործունեությունը: Այս օրենքի նախագիծը պետք է հանվի շրջանառությունից, հիմնարար կերպով վերամշակվի, սահմանվի ներկա պահի խնդիրները, և օրենսդրական ճանապարհով մշակվեն լուծումներ այս դաշտի բարելավման և կատարելագործման ուղղությամբ: Միաժամանակ որպես պրակտիկ կառավարիչ ցանկանում եմ ընդհանուր դիրքորոշումները ներկայացնել նոր օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխությունների զգալի մասը վերաբերվում են կառավարիչի նշանակմանը, նրա ընտրությանը և այլն, այդ թվում սահմանվում է, որ մի վարույթի ընթացքում կարող է 3 կառավարիչ փոխվել պարտատիրոջ պահանջով: Դեռևս նախորդ օրենքում, երբ որ ընդունվեց, որ հարկադրված սնանկության դեպքում պարտատերը կարող է առաջադրել կառավարիչի իր թեկնածուին, շրջանառության մեջ դրվեց նոր տերմին` ¦այս կամ այն կազմակերպության կառավարիչ§, և չսահմանվեց որևե իրավական նորմ, թե ինչ սկզբունքներից ելնելով են առաջադրվում կառավարիչները: Արդյունքում ստացվեց մի պատկեր, որ առաջադրված կառավարիչը կատարում էր և ներկայումս էլ կատարում է իր պատվիրատուի` պարտատիրոջ պահանջը, քանի որ երաժշտություն պատվիրողն էլ պարտադրում է քեզ իր դուդուկի տակ պարել: Հետևաբար իմ կարծիքով հարկադրված սնանկության ժամանակ կառավարիչի թեկնածությունը պետք է պարտատերը և պարտապանը առաջադրեն համատեղ, այդ դեպքում կառավարիչը վարույթը կիրականացնի անաչառ կերպով: Ինչ վերաբերվում է կառավարիչ փոխելու առաջարկվող մեխանիզմին, ապա դա պետք է օրենքում բացառել, քանի որ այդ իրավահարաբերությունները արդեն իսկ կարգավորված են օրենքի 32-րդ հոդվածով: Սնանկության վարույթը դա պարտքի` փողի վերականգնման գործընթաց է, որը իրականացնում է կառավարիչը բնականաբար կողմերի`պարտատերեր, պարտապան, երրորդ անձիք, գրավատուներ պատշաճ հսկողության ներքո, ղեկավարվելով դատարանի կողմից տրված որոշումներով և այստեղ Արդարադատության նախարարությունը չի կարող որևիցե վերահսկող գործառույթ իրականացնել: Օրենքում պետք է բացառել վարույթների վրա նախարարության վերահսկողությունը սահմանելը, քանի որ դատական և գործադիր իշխանություների անկախ լինելու սկզբունքին է հակասում և պարզ չի թե ինչ նպատակ է հետապնդում: Առաջարկվող նախագծով կառավարիչների կազմակերպությանը թողնվում է ¦ծնողի§ ֆունկցիա, պատժել չարաճճի կառավարիչներին: Ակամայից ուզում եմ հետ գնալ 2005 թվականը, երբ որ քանդվեց Տնտեսական դատարանի մոդելը, որտեղ սնանկության գործերը քննվում էին միայն սնանկություն լսող դատավորների կողմից: 2017թ.-ին նորից առաջարկվում է ստեղծել նույն մոդելը, սնանկության դատարան անվան տակ: Նույն բանը կատարվում է կազմակերպության հետ, քանդվում է մի կառույց, որը իրականում կայացել է, անթերի շուրջ 6 տարի կազմակերպում և իրականացնում է վիճակահանությունները և չկա որևիցե մի դեպք, որ կազմակերպությանը մեղադրեն կողմնորոշված, կանխակալ վիճակահանություն կազմակերպելու մեջ: Եթե այս կազմակերպության գործունեությունը բավարար չէ, ապա օրենքով տվեք հնարավորություն նոր կազմակերպություններ գրանցելու, այլ ոչ թե կազմակերպության լիազորությունները սահմանափակել կամ փոխանցել նախարարությանը: Ինչ վերաբերվում է կառավարիչների աշխատավարձերի կրճատմանը, տոկոսային մեխանիզմների կիրարկմանը, զուգորդված օդից նկարված ժամկետների հետ, ուզում եմ նշել պարզագույն մի ճշմարտություն, որ բարեկեցիկ ապրելու և լավ աշխատելու միակ գրավականը բարձր վարձատրությունն է, եթե կառավարիչի ապրելաձևից դա հանվում է, ուրեմն հայելային արտացոլմամբ դա անդրադառնալու է վարվող գործերի որակին, հետևաբար փոխարենը խրախուսման մեխանիզմներով ավելացվի կառավարիչի վարձատրությունը, առաջարկվում է հակառակը: Միաժամանակ օրենքով կառավարիչներին պարտավորեցվում է 35 օրյա ժամկետում դատարան ներկայացնել ֆինանսական վերլուծություն, որը պետք է պարունակի եզրակացություն` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, ինչպես նաև սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու հնարավորության մասին: Այդ եզրակացությունը կազմելու համար անհրաժեշտ է լայն տեղեկատվական բազա, նեղ մասնագիտական եզրակացություններ հիմնված փորձաքննությունների արդյունքների վրա և այլն, իրականում այդ եզրակացությունը ունենալու համար մի ամբողջ ինստիտուտ պետք է աշխատի, ներառյալ այն ամբողջ ծախսերը, որ կառավարիչը պետք է կատարի, քանի որ յուրաքանչյուր փորձաքննություն դա վճարովի ծառայություն է, աուդիտորական եզրակացությունը վճարովի ծառայություն է, գնահատումը վճարովի ծառայություն է և այլն: Եվ այդ ամենը կառավարիչը իր սեփական միջոցներով պետք է կազմակերպի 35 օրյա ժամկետում, աբսուրդ, նույնիսկ ՊԵԿ–ի քննչական մարմիններում քննվող կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների հիմքով հարուցված քրեական գործերում նշանակված փորձաքննություններ կատարվում են ամիսների ընթացքում, այդ ինչ ռեսուրսներով կառավարիչները պետք է կազմակերպեն այդ աշխատանքները, նախագծի հեղինակները որևիցե ուղղություն և ճանապարհ ցույց չեն տվել: Ինչ վերաբերվում է ֆինանսական առողջացման ծրագրերի ընդունմանը, ապա նախ ուզում եմ նշել, որ համաշխարհային պրակտիկայում սնանկության գործերի գերակշիռ մասը ավարտվում է լուծարումներով/ 90-ից 95տոկոս/: Եթե ուսումնասիրվեր մեր պրակտիկան, ապա ֆինանսական առողջացումներով ավարտված վարույթները չեն գերազանցի 1 տոկոսը, և դա օբյեկտիվ է, կախված է մեր տնտեսությունից, հարկային դաշտից, բանկային օրենսդրությամբ մայր գումարների վրա հաշվարկվող տոկոսադրույքներից և բազմաթիվ այլ գործոններից: Գործող օրենքով ծրագիրը հաստատվում է ապահովված պարտատիրոջ և պարտատերերի կողմից, կառավարիչի վրա դրվում է ծրագրի անցկացման կամ վերահսկման գործառույթ: Նոր նախագծում այդ իրավունքը կրկին թողնված է անփոփոխ, որևիցե անդրադարձ չկա դատարան ներկայացվող պահանջների մայր գումարներին հավելագրված տոկոսներին, որի չվերանայելու կամ չսահմանափակելու պարագայում որևիցե ֆինանսականան առողջացման ծրագիր ենթակա չէ կատարման, առանց հիմնարար փոփոխությունների պետք չի պատրանք ստեղծել, թե անհրաժեշտ է ընկերությունները առողջացնել, քանի որ եթե պարտատերը պատրաստ չի հաշվեգրված տոկոսներից, տույժերից և այլն որևիցե գումար զիճել, եթե հարկային դաշտում այդ ընկերություններին արտոնություններ չեն տրվում, ապա անիրատեսական է այդ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով գույքի օտարումներին և առաջարկվող ժամկետներին, փաստում եմ, որ կառավարիչը դատավարական ժամկետների վրա ազդեցության լծակ երբեք չի ունեցել, հավասարություն է դրվել սնանկության կառավարիչի և հարկադիր կատարողի միջև, բայց դրանք տարբեր լիազորություններ և գործառույթներ իրականացնող մարմիններ են, հաշվի չեն առել, որ գույքը պետք է օտարվի միայն լուծարային վարույթում, ուղղակի գործարքով կամ աճուրդային եղանակով: Չկայացած աճուրդից հետո կառավարիչը պետք է ունենա ժամանակ ավելի բարձր գնով, քան հրավիրվող աճուրդը գույք օտարի ուղղակի գործարքով: Հաջորդ աճուրդ անցկացնելու ժամկետը կարելի է սահմանել գույքի վաճառքի ծրագրով, կամ էլ օրենքից հարկավոր է հանել 77-րդ հոդվածը: Իսկ գույքը շուտ կամ ուշ, կամ թանգ և էժան վաճառելը պայմանավորված է միմիայն գնորդների գնողունակության հետ, պատահական չէ, որ ներկա պահին գնորդների գերակշիռ մասը բանկերն են, որոնք կամ իրենք են գնում գույքը կամ գույքը օտարվում է իրենց մատնանշված մարդկանց և կապել կառավարիչի վարձատրությունը գույք օտարելու արագության հետ, առանց փակագծեր բացելու, դա ուղղակի պայման է կոռուպցիոն ռիսկեր ստեղծելու: Անհրաժեշտ է մշակել ընդամենը աճուրդների անցկացման պարտադիր և հստակ կանոնակարգ, որի մեջ կսահմանվեն և ժամկետները, և չկայացած աճուրդների դեպքում լոտի նվազման տոկոսները և այն: Չանդրադառնալով նախագծում առկա մնացած բազմաթիվ բացերին գտնում եմ որ, այս նախագիծը պետք է հանվի շրջանառությունից, կազմակերպվի շահագրգիռ կողմերի հետ լայն քննարկումներ, վերամշակվի և նոր ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և ընդունմանը: Նպատակը առաջարկվող նախագծի 15-րդ հոդվածն է, որը նախարարության համակարգում ստեղծվող նոր կառույցին կառավարիչների և պետության հաշվին կապահովի փափուկ աշխատատեղեր, ենթադրվում է բարձր աշխատավարձերով, այլ բացատրություն, թե ստեղծված կառույցը ինչու է քանդվում նախագծի հեղինակները չեն տվել, իհարկե այդ քայլով կառավարիչների նշանակումը դառնում է կառավարելի, որը ՍԳԿ ԻԿԿ-ում բացառվում է: <<ՍԳԿԿ>> ԻԿԿ դիտորդ խորհրդի անդամ Գևորգ Ավագյան Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ:
17 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 17.10.2017 17:38:34 Սնանկության վարույթը հատուկ վարույթի տեսակ է, որն իրենից ներկայացնում է որոշակի գործողություններ և դրանց կատարման ապահովում, որոնց կարգավորումները այլ օրենսդրական ակտերով համարյա չեն անդրադառնում և այդ առուումով անհրաժեշտ և կարևոր պայման է սնանկության մասին կատարելագործված /մանրամասն/ օրենսդրական կարգավորումներ: Գործող <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքն ընդունվել է 25.12.2006թ., ուժի մեջ է մտել 10.02.2007թ. և իր բնույթով ավելի առաջընթած էր նախորդ օրենքի նկատմամբ: Մինչ օրս կատարվել են նաև բազմաթիվ փոփոխություններ, որոնք որոշ առումով հստակեցրել են օրենքի կարգավորման ոլորտները, որոշ առումով ավելի խճճել /նույն գործողության վերաբերյալ տրվել է տարբեր կարգավորումներ/: Ներկայացված օրենքի նախագիծն ըստ էության առաջընթաց է գործող օրենքի նկատմամբ, սակայն կան որոշակի հանգամանքներ, որոնց ընդգրկումն ավելի նպատակահարմար և գործնականորեն կդարձնեն դատարաններում արդյունավետ, բազմակողմանի և ողջամիտ ժամկետներում գործերի քննության կարգը և պայմանները: Գործող օրենքում կատարված և նախագծում ներկայացված փոփոխությունները համադրելով իմ կարծիքով ավելի նպատակահարմար է ընդունել նոր օրենք կամ ամբողջ օրենքը փոփոխել և ընդունել նոր խմբագրությամբ /ինչպես Քաղաքացիական դատավարության ՀՀ օրենսգիրքը/: Այս առումով մանրամասն շարադրել սնանկության վարույթի ցանկացած գործողություն: Բացի այդ սնանկության վարույթի կոնկրետ առանձնահատկություններից ելնելով, հաշվի առնելով սնանկության վարույթում կատարվող կոնկրետ փուլերն՝ օրնեքը բաժանել տարբեր բաժինների, ենթաբաժինների և գլուխների: Այսպես, սնանկության վարույթն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը. Դիմումի ներկայացում և վարույթ ընդունում Սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելը մերժելու հարցի լուծում Պարտապանի լուծարում, գործնեության դադարեցում Պահանջների ներկայացում և հաստատում, այդ թվում մորատորիումի կիրառում Պարտապանին պատկանող և նրա պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի գույքագրում և իրացում Հավաքագրված գումարների բաշխում Սնանկության վարույթի ավարտ: Բացի այդ, անհրաժեշտ է օրենքի սկզբում սահմանել սնանկության վարույթին վերաբերող որոշակի սկզբունքներ, նախատեսելով դատավարության մասնակիցների կազմը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, դատավարական ընդդատությունները, գործողությունների կատարման ժամկետները և այլն: Օրինակ՝ և վարչական դատավարության օրենսգրքում, և քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում սահմանվում է օրերով սահմանվող ժակետները հաշվել աշխատանքային օրերով, որը որ նախաընտրելի է կիրառել սնանկության մասին օրենքում: Չի ընդունվել Առանձին հոդվածներով ընդհանուր սկզբունքներ, դատավարության մասնակիցների կազմ, նրանց իրավունքներն ու պարտականությունները և ժամկետներ սահմանելը ներկա փուլում չի հանգեցնի որևէ բովանդակային փոփոխությունների, հատկապես հաշվի առնելով, որ նշված կարգավորումները սնանկության վարույթի տարբեր ընթացակարգերում աչքի են ընկնում առանձնահատկություններով:
18 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 17.10.2017 17:41:14 Սնանկության վարույթը հատուկ վարույթի տեսակ է, որն իրենից ներկայացնում է որոշակի գործողություններ և դրանց կատարման ապահովում, որոնց կարգավորումները այլ օրենսդրական ակտերով համարյա չեն անդրադառնում և այդ առուումով անհրաժեշտ և կարևոր պայման է սնանկության մասին կատարելագործված /մանրամասն/ օրենսդրական կարգավորումներ: Գործող <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքն ընդունվել է 25.12.2006թ., ուժի մեջ է մտել 10.02.2007թ. և իր բնույթով ավելի առաջընթած էր նախորդ օրենքի նկատմամբ: Մինչ օրս կատարվել են նաև բազմաթիվ փոփոխություններ, որոնք որոշ առումով հստակեցրել են օրենքի կարգավորման ոլորտները, որոշ առումով ավելի խճճել /նույն գործողության վերաբերյալ տրվել է տարբեր կարգավորումներ/: Ներկայացված օրենքի նախագիծն ըստ էության առաջընթաց է գործող օրենքի նկատմամբ, սակայն կան որոշակի հանգամանքներ, որոնց ընդգրկումն ավելի նպատակահարմար և գործնականորեն կդարձնեն դատարաններում արդյունավետ, բազմակողմանի և ողջամիտ ժամկետներում գործերի քննության կարգը և պայմանները: Գործող օրենքում կատարված և նախագծում ներկայացված փոփոխությունները համադրելով իմ կարծիքով ավելի նպատակահարմար է ընդունել նոր օրենք կամ ամբողջ օրենքը փոփոխել և ընդունել նոր խմբագրությամբ /ինչպես Քաղաքացիական դատավարության ՀՀ օրենսգիրքը/: Այս առումով մանրամասն շարադրել սնանկության վարույթի ցանկացած գործողություն: Բացի այդ սնանկության վարույթի կոնկրետ առանձնահատկություններից ելնելով, հաշվի առնելով սնանկության վարույթում կատարվող կոնկրետ փուլերն՝ օրնեքը բաժանել տարբեր բաժինների, ենթաբաժինների և գլուխների: Այսպես, սնանկության վարույթն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը. Դիմումի ներկայացում և վարույթ ընդունում Սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելը մերժելու հարցի լուծում Պարտապանի լուծարում, գործնեության դադարեցում Պահանջների ներկայացում և հաստատում, այդ թվում մորատորիումի կիրառում Պարտապանին պատկանող և նրա պարտավորությունների կատարման համար գրավադրված գույքի գույքագրում և իրացում Հավաքագրված գումարների բաշխում Սնանկության վարույթի ավարտ: Բացի այդ, անհրաժեշտ է օրենքի սկզբում սահմանել սնանկության վարույթին վերաբերող որոշակի սկզբունքներ, նախատեսելով դատավարության մասնակիցների կազմը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, դատավարական ընդդատությունները, գործողությունների կատարման ժամկետները և այլն: Օրինակ՝ և վարչական դատավարության օրենսգրքում, և քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում սահմանվում է օրերով սահմանվող ժակետները հաշվել աշխատանքային օրերով, որը որ նախաընտրելի է կիրառել սնանկության մասին օրենքում: Խրախուսելի է, որ օրենքի նախագծում ներդրվել է սնանկության մասնագիտացված դատարանի ինստիտուտը: Հաշվի առնելով, որ 2008թ-ից սկսած մեծ աճ է կազմել սնանկության գործերը, ինչպես նաև սննակության վարույթին առնչվող այլ քաղաքացիական գործերը, հետևաբար արդիական է և այդ առումով, իրոք անհրաժեշտ է ունենալ սնանկության մասնագիտացված դատարաններ և դատավորներ, ովքեր կքննեն միայն սնանկության վարույթի վերաբերյալ գործեր: Դրանով իսկ կապահվվի միասնական դատական պրակտիկա և հնարավոր լինի ավելի բազմակողմանի, օբյեկտիվ և ողջամիտ ժամկետներում սնանկության գործերի քննությունը և սնանկության գործեր քննող դատավորներին զերծ պահեն այլ գործերի քննությունից /քաղաքացիական, քրեական, այդ թվում մինչդատական վարույթի/: Մասնագիտացված սնանկության դատարանի ստեղծման դեպքում հնարավոր է նույն քանակի սնանկության գործերը քննել ավելի քիչ դատավորների կազմով, քան ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորներն են, ովքեր քննում են նաև քաղաքացիական գործեր: Այս պահինյուրաքանչյուր առաջին ատյանի դատարանում սնանկության գործեր են քննում երկու և ավել դատավորներ: Սակայն, եթե այդ դատավորները քննեն միայն սնանկության վարույթին առնչվող գործեր, ապա հնարավոր է մեկ դատարանում քննվող գործերը քննել մեկ դատավորի կողմից: Այս առումով առաջարկում եմ Երևան քաղաքի վարչական շրջանների՝յոթ, ինչպես նաև մարզերի՝ ինը ընդհանուր իրավասության դատարաններից պակասեցնել մեկական դատավորներ և ընդհանուր՝ տասնվեց դատավորի կազմով ստեղծել սնանկության գործեր քննող դատարան, որի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է /վարչական դատարանների նման՝ ունենալով նստավայրեր մարզերում/: Սնանկության գործեր քննող դատարանների իրավասությանը կարելի է հանձնել ոչ միայն սնանկ ճանաչելու վերաբերյալ, այլ նաև սնանկության վարույթին առնչվող ցանկացած այլ քաղաքացիաիրավական և վարչաիրավական վեճի քննություն, որը առնչվում է պարտապանի գույքային և այլ իրավունքներին, որոշակի բացառություններով: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 1-ին հոդվածում ավելացնել նաև <<Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք>> բառերը: Քանի որ սնանկության վարույթի շրջանակներում հանդիպում են որոշակի հանգամանքներ, որտեղ որ վիճարկվում են պարտապանի գույքային և այլ իրավունքներին առնչվող քաղաքացաիրավական և վարչաիրավական հարցեր, որոնք նպատակահարմար են հենց քննել սնանկության վարույթի շրջանակներում: Այսպես, սնանկության վարույթի շրջանակներում անհրաժեշտ է քննել պարտապանին վերաբերող ցանկացած գույքային պահանջ, ժառանգության ընդունման և բաժնեմասի առանձնացման հետ կապված հարցեր, ինչպես նաև պարտապանին վարչական կարգով տուգանելու և այդ տուգանքներն անվավեր ճանաչելու հարցերը: Իսկ բացառությունը պետք է սահմանել միայն ամուսնաընտանեկան վեճերին, որտեղ որպես կողմ մասնակցում է պարտապանը: Նման վեճերի /ամուսնալուծություն, ալիմենտ, երեխայի բնակության վայրի, տեսակցության կարգի որոշում, որդեգրում և այլն/ քննությունը պետք է իրականացվի քաղաքացիական դատավարության կարգով ընդհանուր հիմունքներով, քանի որ դրանց արդյունքում կայացվող դատական ակտեր չեն կարող որևէ առնչություն ունենալ սնանկության վարույթին: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում <<քաղաքացիաիրավական>> բառից հետո ավելացնել նաև <<վարչաիրավական>> բառը, իսկ վերջում ավելացնել <<բացառությամբ ամուսնաընտանեկան վեճերի>> բառերը: Նախագծում առաջարկվել է այդ տիպի գործերը սնանկության գործի շրջանակներում առանձին քաղաքացիական գործի տեսքով քննելու կարգ: Սակայն որևէ ձևով չի պարզաբանված այդ գործերի հարուցման, կազմման, հաշվառման, մակագրման, վարույթ ընդունելու և քննման կարգը: Պարզ չէ, թե ում պետք է ներկայացվի այդ հայցադիմումները /դիմումները/, ինչ կարգով պետք է բաշխվի և այդ գործերը, որպես առանձին քաղաքացիական գործեր ինչ հաշվառում և համարակալում պետք է ունենա: Այս ամենը դատավարական խոչընդոտ է կոնկրետ գործը պրակտիկայում քննելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այս պահին շրջանառվող նախագծով առաջարկվում է գործերի քննության տարբեր ընթացակարգեր և լուծումներ: Այս առումով, առաջարկում եմ օրենքի մեջ առանձնացնել բաժին կամ գլուխ, որտեղ կկարգավորվի առանձին քաղաքացիաիրավական և վարչաիրավական գործերի քննության կարգը և պայմանները: Ինչ վերաբերում է նախագծում առաջադրված օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի լրացմանն, ըստ որով նախատեսում է գործերի առարկայական ընդդատություն, ապա գտնում եմ, որ այն նպատակահարմար չէ, քանի որ պետք է լինի օրենքի միասնական կիրառում ինչպես քաղաքացիրավական և վարչաիրավական հարցերում, այնպես էլ սնանկության վարույթի շրջանակներում: Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում /և նախագծում/, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում չի նախատեսվում առարակայական ընդդատության ինստիտուտը: Բացի այդ գործող <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերը հստակ կարգավորում են նմանատիպ գործերի հարուցման արգելքը, իսկ հարուցված լինելու դեպքում այդ գործերի կարճումը: Հետևաբար հետագա շահարկումներից և սնանկության վարույթի առանձնահատկություններից ելնելով չպետք է թույլատրվի առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունում և այն առարկայական ընդդատությամբ հանձնելու կարգ: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը հանել և այդտեղ սահմանել առարկայական ընդդատության արգելք: Գործող օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է պարտապանի սեփական սնանկության ճանաչման դիմումով դատարան դիմելու երկամսյա ժամկետ: Սակայն իր բնույթով այն թերի է: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ընդհանրապես հանել, կամ ավելացնել արգելք սամմանված ժամկետից հետո նման դիմում ներկայացնելու համար կամ սահմանել բաց թողած ժամկետը հարգելի համարելու պայմաններ: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա/ և բ/ կետերում նույնպես սահմանվում են պարտատիրոջ կամ այլ անձանց դատարան դիմելու պարտականության վեցամսյա ժամկետ, որը 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նույնպես թերի է: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ և բ/ կետերից ընդհանրապես հանել, կամ ավելացնել արգելք սամմանված ժամկետից հետո նման դիմում ներկայացնելու համար կամ սահմանել բաց թողած ժամկետը հարգելի համարելու պայմաններ: Օրենքի 8-րդ հոդվածը կարգավորում է կանխամտածված սնանկության հատկանիշները, սակայն այն վերաբերում է միայն իրավաբանական անձանց: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման գործողություններին ավելի հաճախ դիմում են ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, և իրենց գործողություններով և անգործությամբ վնաս են պատճառում պարտատերերին և խաթարում են հանրային իրավահարաբերությունները: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 8-րդ հոդվածում, որպես կանխամտածված սնանկության սուբյեկտ ներառել նաև ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին, բացի այդ համապատասխան փոփոխություններ նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքով սահմաված համապատասխան հոդվածում: 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 1.Առարկայական ընդդատության վերաբերյալ առաջարկվող փոփոխությամբ կկանխվի ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործերի ճակատագրի հնարավոր անորոշությունը: Իսկ դատական համակարգի կառուցվածքին և գործավարությանը վերաբերող առաջարկները դուրս են գտնվում <<Սնանկության մասին օրենքի>> նախագծի կարգավորման ոլորտից: Ինչ վերաբերում է սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին վերաբերող ցանկացած գույքային պահանջ, ժառանգության ընդունման և բաժնեմասի առանձնացման հետ կապված հարցեր, ինչպես նաև պարտապանին վարչական կարգով տուգանելու և այդ տուգանքներն անվավեր ճանաչելու հարցերը քննելու հնարավորություն սահմանելու առաջարկին, պետք է նշել, որ իսկ դրանց հետ չկապված այլ, այդ թվում՝ վարչական գործերը առարկայական առումով և բխում են այլ, այդ թվում՝ հանրային իրավահարաբերություններից, ուստի անընդունելի կլիներ դրանք սնանկության գործի շրջանակներում: 2. 5-րդ հոդվածում նշված ժամկետը խախտելու իրավական հետևանքները սահմանված են օրենքի 7-րդ հոդվածում, ըստ որի՝ հոդվածում անձինք սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտատերերի առջև՝ սահմանված ժամկետում դիմում չներկայացնելու համար: 3.Օրենքի 8-րդ հոդվածը կարգավորում է պարտապան իրավաբանական անձին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի համապարտ պատասխանատվությանը, որը կիրառելի է միայն իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում արդեն իսկ նախատեսված են եղել համապատասխան փոփոխություններ։
19 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 17.10.2017 17:41:51 Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ <<դիմումը կարող է հետ վերցվել մինչև վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը>>: Գործող քաղաքացիադատավարական օրենսդրության մեջ <<խորհրդակցական սենյակ>> տերմինը հանված է հետևաբար այն պետք է հանվի նաև նշված նորմից: Քանի որ նախ սնանկության մասին օրենսդրությունը նախատեսում է առանց դատական նիստ հրավիրելու դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 16-րդ օրը սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու կարգ, և այդ առումով պետք է սահմանվի դիմումը հետ վերցնելու ժամկետ, որը չպետք է ավել լինի, քան վճիռ կայացնելու նախորդող երեք օրը: Իսկ եթե ներկայացվել են առարկություններ և հրավիրվել է դատական նիստ, ապա պետք է սահմանել դիմումից հրաժարվելու ժամկետ մինչև դատաքննության ավարտը: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ <<դիմումը կարող է հետ վերցվել մինչև դատաքննության ավարտը կամ առանց դատական նիստ հրավիրելու մասին վճիռ կայացնելուց երեք օր առաջ>>: Բացի այդ, չի կարգավորվում, թե առարկություն չլինելու դեպքում առանց դատական նիստ հրավիրելու վճիռ կայացնելիս՝ դիմումից հրաժարվելու ժամանակ ինչ դատավարական կարգ է նախատեսում. առանց դատական նիստ հրավիրելու վճիռ կայացնել, թե հրավիրել նիստ՝ դիմումը քննարկելու համար: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել առանձին պարբերությամբ և նշել. <<դիմումից հրաժարվելու կամ դիմումը հետ վերցնելու դեպքում 7-օրյա ժամկետում հրավիրվում է դատական նիստ այն քննարկելու համար>>: Օրենքի 11-րդ հոդվածը շարադրում է սնանկ ճանաչելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը, որի 1-ին մասը սահմանում է, որ դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ, իսկ 2-րդ մասում սահմանվում է, թե դիմումում նաև ինչ պետք է նշվեն: Քանի որ սնանկության վարույթ հատուկ վարույթ է, որտեղ նախատեսում է որոշակի դատավարության մասնակիցներ /դիմող, պարտապան, պարտատեր, սնանկության գործով կառավարիչ/, իսկ քաղաքացիական դատավարույան օրենսգիրքը նախատեսում դատավարության մասնակիցների այլ կազմ /հայցվոր, պատասպանող, երրորդ անձ, դիմող/, որտեղ դիմողը ունի դատավարական այլ կարգավիճակ, հետևաբար նպատակահարմար է սնանկության օրենքի շրջանակներում հստակեցնել սնակության վարույթի մասնակցների կազմը, ինչպես նաև 11-րդ հոդվածի 2-րդ մասի առանձնահատկությունները ներառելով՝ հստակ սահամնել սնանկության վարույթի շրջանակներում ներկայացվող դիմումի ձևը և բովանդակությունը՝ առանձնացնլելով նաև հարկադիր և կամավոր սնանկությունները: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում հստակեցնել սնանկության վարույթի մասնակիցներին և սահմանել դիմումի ներկայացման ձևը և բովանդակությունը: Իսկ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը և դրանց ներկայացման ձևը: Գործով վարչական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով տրվել է կարգավորում, որ դիմումին և կից փաստաթղթերի պատճենները պետք է դիմողները նախօրոք ներկայացնեն դատավարության մյուս մասնակիցներին: Այս առումով նպատակահարմար է, որ սնանկության վարույթի շրջանակներում նախատեսվի նման կարգավորումներ: Ինչ վերաբերում է սնանկության գործով կառավարչին տրամադրելուն, ապա անհրաժեշտ է նշել, որ կցվում են նաև դիմումի և կից փաստաթղթերի պատճեննրը: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ավելացնել պարբերություն հետևյալ բովանդակությամբ <<Դիմումը և կից փաստաթղթերը նախօրոք ուղարկվում են գործով հայտնի բոլոր պարտատերերին և պարտապանին, իսկ դրանց մեկական օրինակ ներակացվում է դատարան՝ սնանկության գործով կառավարչին հանձնելու համսր>>: Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը սահմանում է, որ դիմումը դատավորն ընդունում է վարույթը՝ դիմումը ստանալու օրը: Այս առումով, օրենքի միատեսակ կիրառման նպատակներից ելնելով քաղաքացիական և վարչական դատավարություններում սահմանվում են ավելի երկար ժամկետներ՝ եռօրյա, յոթօրյա, տասնօրյա: Հաշվի առնելով գործերի բազմաքանակ լինելուց, բացի այդ, դատարանի գրասենյակում դիմումը ստանալու, մուտքագրելու, մակագրելու և դատավորին հանձնելու ժամանակահատվածները, անհրաժեշտ է այդ մասը հստակեցնել և սահմանել ավելի երկար ժամանակահատված: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում <<դիմումը ստանալու օրը>> բառերը փոխարինել <<դատավորի կողմից դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում>> բառերով: Նույն հոդվածի 3-րդ մասը սահամնում է, թե ում պետք է ուղարկվի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և թվարկում այն մարմինները, որոնք որ կարող են առնչություն ունենալ պարտապանի հետ: Սակայն որևէ ձևով չի նշում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը սնանկության վարույթի մասնակիցներին ուղարկելու կարգ: Գտնում եմ, որ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պետք է ուղարկվի պարտապանին, տվյալ պահին հայտնի պարտատերերին, սնանկության կառավարչին, նրանց պարզաբանելով իրենց հետագա գործողություններ կատարելու կարգը և պայմանները: Իսկ օրենքում նշված այդ մարմիններին ոչ թե ուղարկել այդ որոշումը, այլ գրավոր տեղեկացնել դիմումը վարույթ ընդունելու որոշման մասին և նշել համապատասխան պահանջները: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը հստակեցնել և նշել, որ դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը եռօրա ժամկետում ուղարկում է պարտապանին, տվյալ պահին հայտնի պարտատերերին, սնանկության կառավարչին,նրանց պարզաբանելով իրենց հետագա գործողություններ կատարելու կարգը և պայմանները: Բացի այդ դատարանը գրավոր տեղեկացնում է օրենքում նշված մարմիններին: Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում և 15-րդ հոդվածի 4-րդ մասում, նշված է, որ որոշումը կարող է բողոքարկվել հայցվորի կողմից: Քանի որ սնանկության վարույթում հայցվոր հասկացություն չկա, անհրաժեշտ է փոխել <<դիմողը>> տերմինով: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում և 15-րդ հոդվածի 4-րդ մասում <<հայցվորի>> բառը փոխարինել <<դիմողի>> բառով: Օրենքի 2.1 գլուխը /սնանկության վտանգի վարույթը/ լրացվել է 17.06.2016թ. փոփոխությամբ, սակայն այս շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում դատական պրակտիկայում համարյա չեն եղել նման բնույթի դիմումներ, քանի որ ներկայացված պահանջներն ընդլայնված են և հնարավոր չէ ապահովել: Այդ գործողությունները ավելի արդյունավետ և նպատակահարմար է իրականացնել ընդհանուր սնանկության վարույթի շրջանակներում կամ փոփոխել՝ ավելի պարզեցնելով սնանկության վտանգի վարույթի ընթացակարգը: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 2.1 գլուխը /սնանկության վտանգի վարույթը/ կամ ընդհանրապես հանել, կամ փոփոխել՝ ավելի հստակեցնելով և պարզեցնելով սնանկության վտանգի վարույթի ընթացակարգը: 1.Ընդունվել է 2.Չի ընդունվել 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է 5.Ընդունվել է 6. Չի ընդունվել 7,8. Ընդունվել է ի գիտություն 1.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 2.Սնանկության մասին վճիռ կայացնելու հարցը դատարանը դատական նիստում քննարկում է այն դեպքում, երբ առկա է առարկություն պարտապանի կողմից։ 3.Սնանկության դիմումի ձևին և բովանդակությանը վերաբերող առանձնահատկությունները սահմանված են Օրենքի 11-րդ հոդվածով, որոնցից դուրս՝ մյուս դիմումի ձևին և բովանդակությանը վերաբերող մյուս կարգավորումները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: 4.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պարտապանին, տվյալ պահին հայտնի պարտատերերին և սնանկության ժամանակավոր կառավարչին ուղարկելու մասին դրույթը: 5.Դիմումի և կից փաստաթղթերի պատճենները դատավարության մասնակիցներին տրամադրելու դրույթը նպատակահարմար չէ սահմանել, քանի որ մինչև սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելը, իսկ ապա նաև՝ վճիռ կայացնելը դեռ նշանակված չեն ժամանակավոր և սնանկության կառավարիչները, հայտնի չեն նաև մյուս պարտատերերը: Նույնը նաև վերաբերում է սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պարտատերերին ուղարկելու մասին առաջարկին, այնինչ դիմումը ընդունելու պահին բացի դիմում ներկայացրած պարտատերերից /եթե խոսքը գնում է հարկադրված սնանկության մասին/ այլ պարտատերեր հայտնի չեն: 6.Դիմումը վարույթ ընդունելու մեկօրյա ժամանակահատվածը սնանկության դատարանների կամ սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորների առկայության պարագայում իրատեսական է թվում և ուղղված է գործի արագ քննությունը կազմակերպելուն: Ինչ վերաբերում է Օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմիններին դիմումը վարույթ ընդունելու որոշումը ուղարկելու փոխարեն միայն տեղեկացնելու առաջարկին, պետք է նշել, որ այդ մարմիններին գրավոր տեղեկացնելու կամ որոշումն ուղարկելու միջև էական խնդիր հարուցող տարբերություն առկա չէ: 7, Օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներում <<հայցվոր>> բառը նախագծում փոխարինվել է <<դիմող>> բառով: 8. Սնանկության վտանգի վարույթի ինստիտուտի փոփոխությունների մասով կոնկրետ առաջարկություն արված չէ:
20 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 17.10.2017 17:42:30 Օրենքի 16-րդ հոդվածը նախատեսում է սնանկ ճանաչելը կամավոր և հարկադրված սնանկության դիմումների հիման վրա, իսկ 17-րդ հոդվածը նախատեսում է պարտապանին սնանկ ճանաչելը պարտատիրոջ /պարտատերերի/ դիմումի հիմա վրա: Փաստորեն հարկադիր սնանկությունը նախատեսվում է երկու հոդվածներով, որոնց նորմերն ըստ էության նույնիսկ հակասում են: Նպատակահարմար եմ գտնում, որ 16-րդ հոդվածը կարգավորվի կամավոր սնանկությունը, 17-րդ հոդվածը՝ հարկադիր սնանկությունը: հետևաբար նաև հստակեցվի և մանրամասնվի կամավոր սնանկ ճանաչելու և հարկադիր սնանկ ճանաչելու կարգը, պայմանները և ժամկետները: Կամավոր սնանկության դեպքում նախատեսում է, որ դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին: Նշված ժամկետը կարճ է, քանի որ նախ այդ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանն ուղարկում է տվյալ պահին հայտնի բոլոր պարատատերերին և այս առումով անհրաժեշտ է նրանց կարծիքի ճշտումը, հետևաբար այդ ժամկետը պետք է սահմանել առնվազն 15-օրյա ժամկետ: Բացի այդ, չի կարգավորված թե որ դեպքում և ժամկետներում է դատարանը հրավիրում դատական նիստ կամավոր սնանկության վերաբերյալ դիմումը քննարկելու համար: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 16-րդ հոդվածով սահմանել կամավոր դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու կարգը, պայմաները և ժամկետները, բացի այդ մանրամասն շարադրել պարտատերերի կողմից կարծիք ներկայացնելու կարգը և ժամկետները, բացի այդ դատական նիստ հրավիրելու կարգը, պայմաները և ժամկետները: Օրենքի հոդված 17-ի 3-րդ մասը սահմանում է ժամակավոր կառավարչի վարձատրություն դիմումը մերժելու դեպքում, սակայն հնարավոր են դեպքեր, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով կամ կողմերի պայմանավորվածությամբ կարող են դիմումից հրաժարվել կամ կնքել հաշտության համաձայնություն, հետևաբար անհրաժեշտ է ժամանակավոր կառավարչի վարձատրություն սահմանել նաև գործի վարույթը կարճելու դեպքում: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում <<մերժելու>> բառից հետո ավելացել <<կամ գործի վարույթը կարճելու>> բառերով: Օրենքի 17.1 հոդվածը սահմանում է դատարանի սնանկության գործով ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը, որտեղ ըստ էության լուծող դատական ակտերի մեջ նշված են որոշումները և վճիռները: Իսկ օրենքի հոդված 20-ը կարգավորում է սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկամն կարգը և պայամանները: Ըստ էության սնանկության վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույն գործի շրջանակներում հիմնականում կայացվում են երկու վճիռ՝ սնանկ ճանաչելու մասին և սնանկության գործն ավարտելու մասին և բազմաթիվ այլ որոշումներ /վարույթ ընդունել, կառավարիչ և առաջին ժողով նշանակում, պահանջների հաստատում, գույքի իրացում, հետախուզում, լուծարում և այլն/: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե այդ դատական ակտերից որոնք են ըստ էության լուծող դատական ակտեր, և սահմանել այդ ակտերի ուժի մեջ մտնելու և բողոքարկելու կարգը, պայմանները և ժամկետները: Հստակ չեն նաև, թե գործի վարույթը կարճելու դեպքում ինչ դատական ակտ է կայացվելու՝ վճիռ, թե որոշում: Իմ կարծիքով նպատակահարամար է, որ սնանկության վարույթի շրջանակներում վճիռը կայացվի միայն սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժելու դեպքում: Գործի վարույթը կարճելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի դրույթների նման կայացնել որոշում: Սնանկության վարույթն ավարտելու դեպքում նույնպես կայացնել որոշում: Բացի այդ, սահմանել սնանկության վարույթում կայացվող ըստ էության լուծող դատական ակտերի կազմը, որոնց մեջ ներառել սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը, սնանկ ճանաչելու մասին վճիռը, գործի վարույթը կարճելու մասին որոշումը, պահանջների ցուցակը հաստատելու մասին որոշումը, բաշխման ծրագիրը հաստատելու կամ փոփոխելու մասին որոշումը, սնանկության վարույթն ավարտելու մասին որոշումը: Դրանով իսկ սահմանել, որ ըստ էության լուծող դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15-օրյա ժամկետում և կարող են բողոքարկվել այդ ժամանակահատվածում, իսկ մնացած որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 17.1-րդ և 20-րդհոդվածներումհստակեցնել և առանձնացնել սնանկության գործով ըստ էության լուծող դատական ակտերը, մասնավորապես սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռը, սնանկ ճանաչելու մասին վճիռը, գործի վարույթը կարճելու մասին որոշումը, պահանջների ցուցակը հաստատելու մասին որոշումը, բաշխման ծրագիրը հաստատելու կամ փոփոխելու մասին որոշումը, սնանկության վարույթն ավարտելու մասին որոշումը և սահմանել դատական ակտերի բողոքարկման և ուժի մեջ մտնելու կարգը և ժամկետները: Սահմանել, որ ըստ էության կայացվող դատական ակտերի բողոքարկումը կասեցնում է սնանկության գործի վարույթը՝ մինչև այդ ակտի ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ կասեցումը կխոչընդոտի սնանկության վարույթի հետագա ընթացքին: Օրենքի նախագծի 20.2 հոդվածով ավելացվել է սնանկության գործով առանձին քաղաքացիաիրավական գործերի քննությունը և լուծումը: Սակայն որևէ ձևով չի հստակեցված, թե ինչ բնույթի գործեր պետք է քննվեն սնանկության վարույթի շրջանակներում և այդ գործերը ինչ առանձնահատկությամբ և ինչ ժակետներում պետք է քննվեն: Հղում է կատարված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, սակայն հաշվի չի առնված սնանկության վարույթի առանձնահատկությունները: Պարզ չէ, թե որ գործերը պետք է քննվեն գրավոր ընթացակարգով, որը՝ նախնական դատական նիստով: Այս առումով հստակ չէ նաև ինչ կարգով պետք է պահպանվի գործերի քննության մեկ ամսյա ժամկետը: Այս առումով, առաջարկում եմ օրենքի նախագծում ավելացնել առանձին գլուխ, որում հստակ շարադրել, թե սնանկության վարույթի շրջանակներում ինչ բնույթի քաղաքացիական գործեր կարող են քննվել, սահմանել այդ գործերի հարուցման կարգը, հստակեցնել այդ գործերի՝ գրասենյակում մուտքագրման, համարակալման, մակագրման, դատավորին հանձնելու, վարույթ ընդունելու հարցը լուծելու, գրավոր ընթացակարգով քննելու կամ դատական նիստեր հրավիրելու կարգը, պայմաննեը և ժամկետները: Օրենքի 22-րդ հոդվածի 2.1 հոդվածում և առաջարկվող նախագծի 3-րդ և 4-րդ մասերում, նշում է, որ պարապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է սնանկության կառավարիչ: Նախ նշված ժամկետը քիչ է, գտնում եմ, որ պետք է սահամնել ուժի մեջ մտնելու 15-օրյա ժամկետ և ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում նշանակել սնանկության գործով կառավարիչ: Այս առումով, առաջարկում եմ օրենքի 22-րդ հոդվածի և 2.1 հոդվածում և առաջարկվող նախագծի 3-րդ և 4-րդ մասերումհստակեցնել և նշել, որ <<պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 7 օրվա ընթացքում ...... նշանակել կառավարիչ>>: Բացի այդ, նախագծով ներմուծվել է նոր տերմին սնանկության վարույթում <<խոշոր հարկ վճարող>> պարտապան:Հստակ չէ այդ սահմանումը, պարզ չէ, թե ովքեր են համարվելու խոշոր հարկ վճարողներ և ինչով պետք է որոշվեն դրանք: Այս առումով, առաջարկում եմ կամ ընդհանրապես հանել <<խոշոր հարկ վճարող>>տերմինը, կամ հստակեցնել թե ովքեր կարող են լինել: Օրենքի նախագծի 27.5 հոդվածում սահմանվել է կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժեր՝ նախազգուշացում, նկատողություն և խիստ նկատողություն: Նախագծի 28 հոդվածի 1-ին մասում սահմանում է, որ կառավարչին կարող են հեռացնել ինքնակարգավորվող կազմակերպությունից, եթե կառավարչի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվել է նկատողություն: Որևէ ձևով չի անդրադարձվել <<խիստ նկատողությանը>>: Այս առումով, առաջարկում եմ նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերջում ավելացնել <<կամ խիստ նկատողություն>> բառը, կամ <<սահմանել, որ խիստ նկատողություն ստանալու դեպքում անմիջապես կարող է հեռացվել>>: Նույն հոդվածի 2-րդ մասի վերջում ավելացնել. <<որոշումն ուղարկվում է նաև սնանկության դատարան>>: Օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասում նշվել է, որ կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ: Պարզ չէ, թե որոշման մեջ ինչ պետք է նշվի, եթե այդ ամենը արդեն իսկ կարգավորված է օրենքով: Բացի այդ նախօրոք որոշում կայացնելով պարզ չէ, թե կառավարիչը ինչ չափի աշխատավարձ պետք է ստանա, երբ պետք է ստանա: Այս ամենը հստակ կարգավորվելու է օրենքով սահմանված աշխատավարձի չափով և որոշվելու է բաշխման ծրագրով: Այս առումով, առաջարկում եմ նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասից հանել <<կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ >>բառերը: Ինչ վերաբերվում է նույն հոդվածի 2-րդ նախադասությունում նշված<<գործը 6 ամսվա ընթացքում ավարտելու դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանելուն>>, ապա նշված ժամկետը անիմաստ և անտրամաբանական է, քանի որ այդ ժամանակահատվածում հազիվ հասցվի սնանկ ճանաչվի, հաստատվի պահանջները, կատարվեն գույքագրում, գնահատում և ֆինանսական վերլուծություն և գույքը ներկայացվի իրացման: Հավաքագրած գումարների բաշխումը պետք է կատարվի գույքի իրացումից հետո, որի համար հստակ ժամկետ չի կարող նշվել: Հետևաբար սահմանել ժամկետ վարձատրության ժամկետ կառավարչի վարձատրության չափի առումով սխալ է: Ինչ վերաբերում է վարույթի տևողությունն ավելի երկար լինելու ժամանակ կառավարչի վարձատրությունը նվազեցնելուն, ապա այն նույնպես նպատակահարմար չէ, քանի որ այդ ընթացքում կառավարիչները կատարում են ավելի շատ աշխատանք: Սնանկության վարույթն արագ ավարտելու համար կարելիէ նաև սահմանել խրախուսանք: Այս առումով, առաջարկում եմ նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասից հանել կառավարչի վարձատրություն սահմանելու համար գործի ավարտի ժամկետները: Իսկ արագ ավարտելու դեպքում՝ նույնիսկ սահմանել խրախուսում: ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՝ հաջորդ մասում 1.Ընդունվել է 2.Ընդունվել է մասնակի 3.Ընդունվել է 4.Չի ընդունվել: 5.Չի ընդունվել 6.Ընդունվել է ի գիտություն 7.Չի ընդունվել։ 8.Ընդունվել է ի գիտություն 9.Ընդունվել է 10.Չի ընդունվել 1.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2.Կամավոր սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը կայացնում է սնանկ ճանաչելու մասին վճիռ, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը, իսկ պարտատերերի կարծիքը ճշտելու որևէ պահանջ օրենքը չի սահմանում: Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում Օրենքի 16-րդ հոդվածում եռօրյա ժամկետը փոխարինվել է 7 օրով: 3. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4. Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածում նշված «սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը» բառերի փոխարինվել են «սնանկության գործով վճիռները» բառերով: Այսինքն Նախագծով կատարված փոփոխություններով նախատեսվում է հրաժարվել սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտեր հասկացությունից: Միաժամանակ Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից բխում է, որ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ: 5.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհիմն բողոքարկումներով կարող է անհարկի կասեցվել սնանկության վարույթի ընթացքը, նախագծով կատարված փոփոխություններով սահմանվել է առավել ընդունելի կարգավորում, մասնավորապես՝ որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներով սահմանված գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանը իր որոշմամբ կասեցնում է նշված գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատերերի համար: 6.Նախագծի 2-րդ հոդվածը սահմանում է, որ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտապանի գույքային զանգվածի վրա ազդող բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի անունից հարուցվող հայցերը քննվում են նույն սնանկության գործի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր: Միաժամանակ Նախագծի 20.2-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ և հստակեցվել է քաղաքացիական գործերի քննության կարգը: 7. Դատարանի կողմից ժամանակավոր կառավարչին տվյալ գործով որպես կառավարիչ նշանակելու եռօրյա ժամկետը՝ ժամանակավոր կառավարչի թեկնածության վերաբերյալ առարկությունների բացակայության դեպքում, ողջամիտ ժամկետ է: 8.Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են նախագծից: 9. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 10. Տվյալ դեպքում խոսքը վարձատրության կոնկրետ չափի մասին է, որը սահմանվում է դատարանի որոշմամբ՝ բավարարված պահանջների չափին համամասնորեն:
21 Տիգրան Հարությունյան 17.10.2017 18:09:50 ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ուսումնասիրելով օրենքի փոփոխությունների նախագիծը ստանում ես տպավորություն որ նախագծի հեղինակները <<Սնանկության>> դաշտը շփոթում են հարկադիր կատարման դաշտի հետ և առանց հաշվի առնելու յուրահատկությունները առաջարկում են իրենց ընդհանուր առմամբ անիմաստ,ինքնանպատակ,հետադեմ և հակասահմանադրական փոփոխությունները,որոնք օրենքի ուժ ստանալու դեպքում կբերան անբողջ դաշտի փլուզման և ռեգրեսին: Վերոգրյալի հիմքով ստիպված ենք, կատարել ընդհանրապես սնանկության դաշտի սնանկության օրենքի դրանց նպատակների վերլուծություն ըստ հոդվածների իմաստային բացատրության և դրանց կարգավորման դաշտի անհրաժեշտությամբ, մասնավորոպես` 1.Սնանկության վարույթը դա դատական վարույթ է և քաղաքացիական դատավարության մի առանձնահատուկ տարատեսակ,որտեղ գոյության ունեն վարույթին մասնակից,կողմեր` ա/Պարտապան, բ/Պարտատեր/եր/, գ/սնանկության գործով կառավարիչ,ով իրավունք ունի հանդես գալ պարտապանի անունից,առանց լիազորագրի,բայց իր պատասխասնատվությամբ: <<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի կազմվածքը հիմված է ներքին հակասությունների վրա ա/Պարտապան և Պարտատեր/եր/ բ/Պարտատերեր և պարտատերեր որոնց հակասությունների հիմով և կարգավորվում է դատարանի գործողությունները և մյուս մասնակցի`սնանկության գործով կառավարչի գործողությունները և նրանց վերահսկողությունը:Օրենքը վարույթի սկցբից մինչև վերջ,օգտագործելով այդ հակասությունները կառոցված է `գործողություն,քննարկում,միջնորդություն,որոշում հերդականությամբ,որը ըստ էության կրկնվում է մի քանի անգամ,որոնց ընթացքում վարույթի մասնկիցները ունենալով օրենքով սահմանված իրավունքներ և պարտականու- թյուններ և դրանց կատարման և իրացման շնորհիվ,իրականացվում է արդարադատություն որի նպատակներն են` ա/Քաղաքակիրթ շուկային համապատասխան բնականոն գույքային շրջանառության կայացման և զարգացման ապահովվում: բ/Տնտեսական գործունեության մասնակիցների իրավունքների պաշպանություն և հետագա գործընթացների իրավական հիմքերի ապահովվում: գ/Ֆինանսական անվճարունակության մեջ հայտնված տնտեվարող սուբեկների օրենքով սահմանված կարգով պաշպանության,նրանց առողջացման միջոցով տնտեսության մեջ կրկին ներգարվվելը կամ առողջանալու հնարավորություններ չունեցողների,որպես տնտեսությանը խանգարող հանգամանք,նրանց շուկայից հանելը,վերակառուցման, մանրացնելու,խոշորացնելու և լուծարման միջոցով: դ/Պարտատերերի պահանջների բավարարում,այդ թվում փողային,գույքային,հաշվանցման և այլ կարգով: ե/Պետության ներքին պարտքի մարում,պարտապանին պարտավորությունների կատարումից ազատելու միջոցով,չկորցնելով բիզնես մտածողության պոտենցիալը հետագայում նպատակաուղղված օգտագործելու հնարավորությունը: զ/Վերոգրյալից բխող այլ նպատակներ: Նշյալ նպատակներին հասնելու համար ներկա պահին աշխարի զարգացած և զարգացող երկրներում գործում է սնանկության երկու մոդել,դրանք են` 1.Անգլո-ամերիկյան`որը կոչում են<<Թարմ սկիզբ>>,որի միտքը այն է,որ<<Յորաքանչուրը կարող է սնանկանալ,իսկ պարտքերի փրկությունը հասարակ է>>: 2.Աշխարամասա-Եվրոպական`որը կոչում են <<Թարմ սկզբով աշխատելը>>,որի միտքը այն է,որ <<սնանկություն և պարտքերի փրկություն միայն վտանգված պարտաճանաչ պարտապաների համար>> Տարբեր պետություններում վերոգրյալ մոդելներով որդեգրել են տարբեր մոտեցումներ և գործում են տարբեր օրենքներ,տարբեր կարգավորումներով որոնք բաժանվում են հիմնականում երեք մասի 1.Խիստ և կոնսերվատիվ/Չինաստան,Թուրքիա,Եգիպտոս,Բուլղարիա,Չեխիա,Իտալիա, Բրազիլիա,Մեքսիկա,Արգենտինա/: 2.Միջին խստությամբ /Հնդկաստան,Ճապոնիա,Սկանդինավիա,Գերմանիա,Ֆրանսիա, Իսպանիա,Իսրայել,Կենիա/ 3.Լիբերալ մոտեցումներով /ԱՄՆ,Անգլիա,Կանադա,Ավստրալիա,Հոնկոնգ,Թայվան, Ռուսաստան,Նիդեռլանդներ/ Պետք է նշել նաև որ նշված պետություններում և պետությունների միավորումներում գործում են ֆիզիկական անձի սնանկության,անվճարունակության և իրավաբանական անձանց սնանկության տարբեր օրենքներ,որոշ երկրներում գործում են նաև առանձին վերակառուցման,անվճարունակության և սնանկության օրենքներ: Ինչպես գիտեք Սնանկությանը վերաբերվող օրենսդրությունը ՀՀ-ում ընդունվել է 1996թ-ից,որը գործել է մինչև 17.12.2013թ-ը,որից հետո ընդունված<<Անվճարունակության/ սնակության/մասին>>ՀՀ օրենքը գործել է մինչև 25.12.2006թ-ը,որից հետո ընդունվել է<<Սնանկության մասին>>ՀՀ ներկա գործող օրենքը,որը այս տարիների ընթացքում, փոխվել և լրացվել է 20 անգամ:Ներկա գործող օրենքի նախատիպը հանդիսացել է ԱՄՆ-ի սնանկության դաշտը կարգավորող օրենքները,ուստի գործողության մեջ է դրվել ԱՄՆ-ի մոդելի <<Սնանկության մասին>> ՀՀ օրենք, բայց ՀՀ-ի առանձնահատկությունները հաշվի առնելով: Օրենքի փոփոխությունները և լրացումները ուղղված են եղել նրան,որպեզի կատարելա- գործվեն և ներմուծվեն այնպիսի դրույթներ,որոնք հնարավորություն կտան սնանկության վարույթի մասնակիցներին իրենց իրավունքները և պարտականությունները իրագործեն բարեխճորեն,կամայական դրսևորումներից զերծ և անկախ, պահպանվելով վերոգրյալ սնանկության նպատակները: Այս կոնտեքստում փորձենք անդրադառնալ առաջարկվող նախագծի դրույթներին, որոնք մտահոգության առիթ են տալիս` 1.Առաջարկվող փոփոխություններում գործող օրենքի 22-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ,ըստ որի 2-րդ,4-րդ և 5-րդ մասերով ներմուծում է`Խոշոր հարկ վճարող համարվող,իսկ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատվելուց հետո պարտատերեի 2/3-ի առաջարկությամբ իրավաբանական այլ անձանց և սնանկության վտանգի վերաբերյալ գործերով,սնանկության գործով կառավարիչ է նշանակվում աուդիտորական կազմակերպությունը:9-րդ մասով սահմանում է,որ <<Պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանը նշանակում է նոր կառավարիչ>>:Այսինքն օրենսդիրը սահմանում է,որ մեկ վարույթի ընթացքում կարող են երեք անգամ կառավարիչները փոխվել և այդ բոլոր փոփոխությունները կարող են կատարել պարտատերերը,արդյոք նպատակահարմար է կառավարչի աշխատանքը կախման մեջ դնել պարտատերերից,դրանով կառավարչին չեն դարձնում պարտատիրոջ կամ պարտատերերի կամակատար և գործիք,թե ընդհակառկը օրենքի նպատակաը պետք է լինի տալ այնպիսի կարգավորումներ,որոնք կապահովվեն կառավարչի անկախությունը և իրականում կտան հնարավորություններ կառավաչին իր լիազորությունների իրականացման համար: Աուդիտրական կազմակերպությունների ներգրավումը սնանկության վարույթին նորություն չէ քանի որ գործող օրենքը թույլատրում է կառավարչին պարտատերերի համաձայնությամբ գործին ներգրավել մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններ,որը և կիրառվում է պրակտիկայում,բայց ոչ մասայական,քանի որ ծառայությունների համար պետք է վճարել,իսկ սնանկության վարույթում դրամական միջոցները միշտ էլ անբավարար են և դրանց օգտագործումը այդ ծառայությունների վրա,ոչ միշտ է բավարարում գտնում պարտատերերի մոտ,իսկ աուդիտորական ծառայությունը թանկ ծառայություն է,իսկ նրանց ներգրավումը վարույթին որպես կառավարիչ և սահմանել, որ նրանց աուդիտրական որակավորումը ինքնին բավարար է սնանկության գործով կառավարիչ աշխատելու համար և ավելին խոշոր գործերը միանշանակ հանձնել նրանց կատարմանը,կտրելով գործող կառավարիչներին այդ գործերը վարելու հնարավորությունների,ուղղակի սխալ մոտեցում և հնարավորությունների ճիշտ գնահատում չէ,քանի որ այդ կազմակերպությունները մասնագիտացված են հաշվապահական հաշվառման և ֆինանսական գործունեության բնագավառում և չունեն կառավարչական փորձ ու գիտելիքներ,իսկ գործող կառավարիչները ունեն տարիների փորձ և գիտելիքներ,որոնց նույնպես հնարավորություն պետք է տալ մրցակցային պայմանններում մասնակցել և վիճակահանությանը և նշանակվել խոշոր գործերով կառավարիչ:Առաջարկված նախագիծը չի տալիս մի շարք հարցերի պատասխաններ`աուդրական կազմակերպությունների որպես կառավարիչ նշանակման կարգի վերաբերյալ,կազմակերպության և նրա անդամների փոխկապացվածության որոշման մեխանիզմների մասին,կազմակերպության պատասխանատվության/գույքային և այն/, կառավարչի վարքագծի կանոնների խախտման մասով:Այսինքն օրենքի նախագիծը պետք է լրամշակվի և տա վերոգրյալ մեխանիզմները,ինչ վերաբերվում է նորամուծությանը ապա նշեմ, որ ուսումնասիրելով այլ երկրների փորձը,մասնավորապես Լիտվայի`ապա այնտեղ աուդիտորական ընկերությունները ներգրավված են անվճարունակության և ընկերությունների վերակառուցման գործընթացներին և վարում են միայն իրավաբանական անձանց գործեր ,բայց հավասար մրցակցային դաշտում,ֆիզիկական անձ կառավարիչների հետ,բացի դրանից այդ երկրում սնանկությունը,անվճարունակությունը և վերակառուցումը կատարվում են առանձին օրենքներով և առանձին է նաև ֆիզիկական անձանց անվճարունակության օրենքը,իսկ մեզ մոտ և սնանկությունը և անվճարունակությունը և ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործում մեկ օրենք և չկա բաժանում սնանկության և անվճարունակության միջև:Վերոնշյալի հիմքով կարելի է պնդել,որ աուդիտորական կազմակերպությունների այս կարգով մուտքը սնանկության դաշտ դեռ ժամանակավրեպ է և ոչ նախապատրաստված ու իր հետևից կբերի շատ ավելի առաջացող խնդիրներ քան կլուծի և դեռ շատ մեծ հարց է արդյոք այդ կազմակերպությունները կցանկանան աշխատել դաշտում,նախագծի 38-րդ հոդվածով առաջարկվող`կառավարչի վարձատրությամբ: Ընդունվել է ի գիտություն Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու, պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են նախագծից:
22 Տիգրան Հարությունյան 17.10.2017 18:09:50 Նախագծի մի շարք հոդվածներով 22-րդ,23-րդ,26-րդ,27-րդ,28-րդ,29-րդ,30-րդ,31-րդ,33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանվող ընթացակարգերով,ավելացվում է կառավարչի,կառավարիչների ինքնակառավարվող կազմակերպության,վերասկողություն,ամբողջությամբ կախման մեջ դնելով կառավարչին և հասարակական կազմակերպությանը գործադիր իշխանությունից` ՀՀ Արդարադատության Նախարարությունից և ՀՀ Արդարադատության Նախարարից,չնայած այն փաստին,որ ներկա գործող օրենքով կառավարչի վերասկողությունը իրականացվում է` ա/Դատարանի կողմից բ/Ինքնակարգավորվող կազմակերպության ԻԿԿ-ի կողմից գ/Պարտատերերի/մշտական բախվող շահերի պարագայում/ կողմից դ/Պարտապանի կողմից ե/Արդարադատության Նախարարության կողմից և ընդհանուր հիմունքներով օրենքների կատարման դաշտում`Իրավապահ մարմինների կողմից: Վերահսկողությունը ավելացնելով ՀՀ Գործադիր իշնության կողմից,հանձինս Արդարադատության նախարարության,որը պետք է հասարակական կազմակերպության փոխարեն կատարի կառավարչի սնանկության գործում առաջարկելու գործառույթը,ընդ որում խոշոր գործերի համար <<օբեկտիվ և հանրությանը հասանելի միջոցով>> միանձնյա որոշու- մով, առանց ընդհանուր կարգով վիճակահանության, խախտելով հավասարության սկզբունքը, դնելով խտրականություն,անհավասար մրցակցություն կառավարիչների միջև և ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր: Առաջարկվող <<վերահսկողությանը>> ուղղված փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարությունը ոչ թե վերասկում է այլ ըստ էության տոտալ կառա- վարում է /իր բոլոր օտրիբուտներով`նշանակում,հսկողություն,տուժերի կիրառում,հեռացում և այլ/ անհատ ձեռնարկատեր կառավարիչներին և Հասարակական կազմակերպությանը ընդ որում կառավարիչները դառնում են դատական գործերով հաշվետու,որով և փաստացի դատական իշխանությունը նույնպես դառնում է հաշվետու գործադիր իշխանության առջև,որը ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է և անթույլատրելի: Անհասկանալի և անընդունելի է այն,որ ՍԳԿ ինքնակառավարվող հասարակական կազմակերպությանը ստեղվել է որպես նորամուծություն, <<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի ընդունման ժամանակ 2007թ-ին և նպատակ է հետապնդվել`Արդարադատության Նախարարությունում հաշվառված և օրենքի ընդունմամբ արդեն անհատ ձեռնարկատեր դարձաց սնանկության գործով կառավարիչներին միավորելու և նրանց աշխատանքները համակարգելու համար,քանի որ նույն Արդարադատության Նախարարությունը գտավ որ սնանկության գործերով կառավարելը դա բիզնես է և կառավարիչները պետք է դառնան Ա/Ձ և վերացրեց կառավարիչների նկատմամբ իր հաշվառումը և այլ կարգի վերահսկողությունը: Հասարակական կազմակերպության լիազորությունները ավելացվել են օրենքի տարբեր փոփոխությունների ընթացքում,մասնվորոպես`2010թ-ի փոփոխություններով,իսկ այդ բոլոր օրենքի փոփոխությունները կատարվել են Արդարադատության Նախարարության գիտությամբ և վերասկողության տակ,մինչև անգամ դա ամրագրված է ներկա գործող օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում,որը վերաբերվում է կառավարչի թեկնածույի ընտրության կարգին և չափանիշներին:Իր գոյության տարիների ընթացքում կազմակերպությունը կատարել է իր վրա դրաված բոլոր պարտականությունները,հանդիսացել է կառավարիչների աշխատանքների կազմակերպող և վերահսկող,կառավարիչի թեկնածու առաջադրող` վիճակահանության մեթոդով,հասարակական կազմակերպության աշխատանքները բարձր են գնահատել նաև Համաշխարային բանկի ներկայացուցիչները ինչպես իրենց ցեկույցներում, այնպես էլ անձնական հանդիպումներում:Բացի դրանից այս տարիների ընթացքում չի ստացվել ոչ մի բողոք կամ մտահոգություն կազմակերպության աշխատանքների վերաբերյալ այդ թվում նաև դատարաններից կամ Արդարադատության նախարարությունից և անհասկանալի է այս փոփոխությունների անհրաժեշտությունը նաև այն առումով,որ ինքնակառավարվող կազմակերպությունը կատարելով վիճակահանություն,կառավարիչների վերասկողություն,ստանալով հաշվետվություններ կառավարիչների չի խաթարում գործոդիր իշխանության և դատական համակարգի արդարադատության անկախ իրականացմանը,քանի որ հանդիսնում է ոչ պետական և հասարակական կազմակերպություն: Առաջարկվող փոփոխությունները խաթարում են այդ երկու իշխանությունների անկախությունը մեկ մեկուց և դատական համակարգը գցում են կախյալ իրավիճակի մեջ Արդարադատության Նախարարությունից,որը ինչպես նշեցի ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է և անթույլատրելի: Առաջարկում եմ վերանայել վերոնշյալ հոդվածների փոփոխությունները և հասարակական կազմակերպության և կառավարիչների վերաբերյալ վերասկողությունը սահմանել այլ կարգերով,օրինակ միայն հաշվառումով և կազմակերպության կողմից տարեկան հաշվետվությամբ,խստցնելով կարգապահական վարույթների հսկողությունը,ընդհուպ մինչև ներկայացուցչի միջոցով վերահսկումը:Սնանկության գործերով կառավարիչ`Տ.Հարությունյան Չի ընդունվել Սնանկության կառավարիչները դատական իշխանության մաս չեն կազմում, ուստի սնանկության կառավարիչների ինստտուտի նկատմամբ գործադիր մարմնի վերահսկողությունը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես միջամտություն դատական իշխանությանը։ Նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության նպատակներից և խնդիրներից են նաև հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության ապահովումը, ինչը կիրառելի է ինքնակարգավորվող կազմակերպության նկատմամբ։ Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն):
23 Վարազդատ Ասատրյան 18.10.2017 10:22:36 Վարազդատ Ասատրյան «Սնանկության մասին» ՀՀ օրենքում /այսուհետ՝ Օրենք/ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի /այսւհետ՝ Նախագիծ/ մասով դիտողություններ և առաջարկություններ. 1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նախադասությունը անհրաժեշտ է հաստակեցնել, քանի որ նշված է . «....ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում պարտպանի անունից հարուցվող հայցերը քննվում են սնանկության գործի շրջանակներում ...», այսինքն՝ ստացվում է, որ ի թիվս այլ դեպքերի տվյալ դատարանը պետք է քննի օրինակ կառավարչի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի դեմ հարուցված որևէ հայց։ Առաջարկ՝վերը նշված նախադասությունում ավելացնել «քաղաքացիական» բառը։ 2. Նախագծի 8-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել Օրնեքի 15.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, ինչի ուժով դատարանը պետք է օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակի սնանկության կառավարիչ։ Առաջարկվող Նախագծով ակնհայտ տարբերակված, խտրական, ոչնչով չպատճառաբանված և չհիմնավորված մոտացեում է ցուցաբերված սնանկության կառավարիչ ֆիզիական անձի և սնանկության կառավարիչ աուդիտորական կազմակերպության միջև։ Սույն նորմի կիրառման իմաստով առնվազն անհասկանալի է, թե ինչու է նախատեսված սնանկության վտանգի գործով որպես կառավարիչ բացառապես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորոական կազմակերպության նշանակումը։ Հատկանշական է, որ Նախագծով սովորական սնանկության վարույթներով նախատեսված է ինչպես ֆիզ. անձի, այնպես էլ աուդիտորական կազմակերպության, որպես կառավարիչ նշանակումը: Սույն դեպքում անհասկանլի պատճառներով այն վերապահված է միայն վերջինիս։ Զարմանալի է, օրինակ՝ ֆիզիկական անձի սնանկության վտանգի վարույթում ինչու պետք է նշանակվի աուդիտորական կազմակերպություն։ Առաջարկ։ Նախատեսել նաև ֆիզ. անձ սնանկութան կառավարչի ներգարվվումը սնանկության վտանգի վարույթներին։ 3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 15.3 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը» բառերը։ Այդ փոփոխության մասով պետք է կարևորել այն հանգամանքը, որ եթե տվյալ վարույթը իրագործելու համար այլևս չի պահանջվում կառավարչի դրական եզրակացություն, ինչը իր հերթին ենթադարում էր, որ պետք է լինի փաստարկված /կատարված գույքագրման և ֆին. Վերլուծություն հիման վրա/, ապա ինչու է նախատեսվում աուդիտորական կազմակերպության ներգարվվում առհասարակ, չէ որ վերջինիս մասնագիտական որակները դրսևորելու կարիքը չկա։ Օրենքի 15.3 հոդվածի 4-րդ մասի փոփոխությամբ ապահովված պարտատիրոջ համաձայնությունը դառնում է պարտադիր, ինչը գրեթե անհանր է դարձնում սնանկության վտանգի վարույթով առողջացման ծրագրի հաստատումը։ Այսինքն՝ այս դեպքում խոսել Նախագծում, որպես ակնկալվող արդյունք, արձանագրված ֆինանսկան առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելն նախնտրելի դարձնելու մասին անիմաստ է ։ Առաջարկ։ Պետք է ամեն դեպքում պարտապնի համար հնարավորութույուն նախատեսլ համարժեք պաշտպանության պարագայում առանց ապահովված պարտատիրոջ համաձայնութան առողջացման ծրագրի հաստատումը։ 4. Հոդված 12-ով նախատեսվում է Օրենքի 15.6 հոդվածի 1-ին մասը փոփոխել հետևյալ կերպ. «1. Եթե սնակության վտանգի դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ պարտապանի մոտ առկա են սույն օրենքին համաատասխան պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, ապա դատարանը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին»։ Սնանկ ճանաչելու հիմքերը սահմանված են Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում ։ Նման ձևակերպման պայմաններում ստացվում է, որ անգամ հարկադրված սնանկության հատկանիշների առկայությունն է բավարար պարտապանին սնանկ ճանաչելու համար։ Հատկանշական է, որ թե Նախագծով և թե Օրենքով հստակ սահմանված չեն Սնանկության վտանգի հատկանիշները, ինչի պայմաններում ստացվում է, որ ցանկացած դեպքում պարտապանը այդ վարույթում կարող է ճանաչվել սնանկ։ Առաջարկ։ Հստակեցնել վերը նշված ձևակերպումը կամ հանել ընդհանարպես։ 5. Նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված են առանձին քաղաքացիական գործերի քննությունը և լուծումը գրավոր և բանավոր ընթացակարգերով։ Երկու դեպքում էլ առկա են իրավական անորոշություններ, մասնավորապես՝ սահմանաված չեն գրավոր և բանավոր ընթացակրագերի հասկացությունը, կիրառման կարգը և սահմանները: Բացի այդ՝ բանավոր ընթացակագի դեպքում սահմանված է «....անհրաժեշտության այլ դեպքերում դատարանը կայացնում է ....» եզրույթը, ինչը ևս անորոշություն է կողմերի համար այն իմաստով, թե այդ, որ «այլ դեպքերում» է դատարանը անցնում բնավոր ընթացակարգով գործի քննության,. Առաջարկ։ Հաստակեցնել բանավոր և գրավոր ընթացակարգերի հասկացությունները, սահմանները, ժամկետները, կիրառման կարգը։ 6. Նախագծի 22-րդ հոդվածի պահանջները ուղղակի հակասում են թե ՀՀ ԱՆ նպատակներին, խնդիրներին և թե հենց նույն Նախագծով ակնլավող արդյունքին, այն է՝ - Սնանկության կառավարիչների գործունեության առավել արդյունավետ դարձնելը. - ՀՀ -ում սնանկության ինստիտուստի արդյունավետության նպատաստումը. - Օրենքի անհստակությունների վերացումը. - ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրել դառնալը. - Սնանկության վարույթի տևողության կրճատումը, հետևյալ պատճառաբանությամբ. ա/ Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները ակնհայտ և չհիմնավորված տարբերակված մոտեցում են ցուցաբերում սնանկության կառվարիչ հաշվառված ֆիզիկական անձի և սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպութան միջև։ Այսպես՝ խոշոր հարկ վճարող համարվող, պարատերերի վերջնական ցուցակը հաստատվելու պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ, սնանկության վտնագի վերաբերյալ գործերով նշանակվում է բացառապես աուդիտորական կազմակերպություն։ Նման տարբերակաված մոտեցումը առնվազն անտրամաբանական է՝ Նախ՝ ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունները սնանկության վարույթի կամ առավել ևս սնանկության վտանգի վարույթի մասնակցության փորձ չունեն ընդհանրպես, Երկրորդ՝ սնանկության վարույթում, ինչը իր մեջ ներառում է նաև ֆինանսկան առողջացման հնարավորություն, թույլատրվում է ֆիզ. անձ կառավարչի ներգարվվումը, այնինչ՝ սնանկության վտնագի վարույթով, ինչը նույն առողջացման ծրագիրն է՝ չի թույլատրվում, Երրորդ՝ վերջնական ցուցակը հաստավելուց հետո պարտատերերի 2/3-ին թույլատրվում է ֆիզ. անձ կառավարիչն փոխարինել աուդիատորական կազմակերպությունով, իսկ աուդիտորական կազմակերպությանը՝ ոչ։ Ըստ էության նախագծի հեղինակները աուդիատրական կազմակերպութան նման գերակա դիրք շնորհել են՝ հաշվի առնելով վերջիններիս միակ գործառույթը, այն է՝ ստուգել ֆինանսկան հաշվետվությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրութանը՝ նույնացնելով այն ֆին. վերլուծութան հետ, այնինչ՝ վերը նշված դեպքում, այսինքն՝ մինչև պահանջների վերջնական ցուցակը հաստատվելը ֆիզ. անձ կառավարիչն արդեն իսկ կատարում է պարտապանի ֆինանական վիճակի վերլուծություն։ Ստացվում է, որ ֆիզ անձ կառավարիչը իրականացնում է սնանկության վարույթի դժվար, ծախասատար գրեթե բոլոր գործառույթները, ինչից հետո վերջինիս կարող են զուտ կամայականության սկզբունքով փոխարինել, այն էլ այն դեպքում, երբ անգամ Նախագծով սահմանում են կառավարիչն ամենաքիչը 3 մարմինների կողմից վերահսկողության /դատարանի, ՀՀ ԱՆ-ի, ԻԿԿ կողմից/, կարգապահական պատասխանատվության, կարգապահական պատասխանատվության հարուցման, կարգապահական տույժերի կիրառման, ԻԿԿ-ից հեռացման, որակավորման դադարեցման, վարձատրութան էական նավազեցման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մեխանիզմներ։ Փաստորեն կարելի է արձանագրել, որ նման լիազորությամբ նախ՝ կառավարչին ակնհայտ կախվածության մեջ են գցում պարտատերերից, երկրորդ՝ պրոցսեը դարձնում ավելի տևական, մեծացնում՝ կոռուպցիոն դրսևորումները։ 1.Չի ընդունվել 2,3,4. Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է 6.Ընդունվել է ի գիտություն 1. Խոսքը գնում է «Սնանկության մասին օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի անունից հարուցվող հայցերին, հետևաբար հոդվածն արդեն իսկ կանխորոշել է այդ հայցերի հնարավոր շրջանակը: 2,3,4, Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու և սնանկության վտանգի վարույթի վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են նախագծից: 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6. Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու, պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են նախագծից:
24 Վարազդատ Ասատրյան 18.10.2017 10:22:36 Չորրորդ՝ աուդիտորական կազմակերպությունների փորձը սնանկության վարույթ և սնանկության վտանգի վարույթ իրականացնելու համար որևիցէ կերպ ուսումնասիրված չէ, իսկ իմ խորհին համոզմամբ նախագծի հեղինակների կողմից անգամ ուսումնասիրված չէ սնակության վտանգի վարույթի փորձը: Հիգերորդ՝ ի տարբերություն ֆիզ. անձ կառավարչի, գրեթե սահմանված չէ աուդիտորական կազմակերպութան պատասխանատվությունը, պատասխանատվություն կրող անձնաց շրջանակը. Վեցերորդ՝ չկան սահմանված մեխանիզմներ աուդիտորական կազմակերպության՝ պարտատերերի, պարտապանի կամ ինչը պակաս կարևոր չէ նաև սնանկութան վարույթը վերահսող սուբյեկտների հետ փոխկապակցված լինելու հանգամանքը պարզելու մասով: Յոթերորոդ՝ ֆիզ անձ կառավարիչների համար առկա են մի շարք սահմանափակումներ, օրինակ 65 տարին լրանալը, այնինչ՝ նույն աուդիտորական կազմակերպությունում չի բացառվում 65 տարին լարացած մասնագետի առկայությունը։ Նշվածները առնվազն խոսում են Նախագծով ակնկալվող արդյունքի՝ դեկլարատիվ բնույթ կրելու մասին։ Առաջարկ։ Աուդիտրոկան կազմակերոպություններին չհաշվառել որպես կառավարիչը, այլ վերջիններիս մասնակցությունը, որպես մասնագիտական եզրակացություն տվող կազմակրեպություն, սնանկության գործերում դարձնել պարտադիր կամ հավասարության նշան դնել նույնաբնույթ գործառույթ իրականացնող երկու կառավարիչների միջև։ բ/ Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ հոդվածն իր մեջ պարունկում է հակասական դրույթներ, դրա խորքային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրինակ՝ խոշր հարկ վճարող համարվող իրավաբական անձի սնանկության ժամանակավոր կառավարիչ կարող է դառնալ ֆիզ. անձ կառավարիչ, իսկ սնանկ ճանավելու դեպքում պետք է փոխարիվի աուդիտորական կազմակերպությունով։ Բացի այդ, հետաքրքիր է, թե ինչ չափորոշիչներով է ՀՀ ԱՆ-ն պարզելու, թե այս կամ այն իրավաբական անձը խոշոր հարկ վճարող է թե՝ ոչ, այն էլ այն պայմաններում, երբ Օրենքի 11 և 12 հոդվածներով նման պահանջ դրված չէ պարտատիրոջ կամ պարտապանի կողմից առաջարկվող թեկանծուի մասով, այսինքն՝ այս նորմը ևս հստակեցման կարիք ունի։ գ/ 22-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով Նախագծով չկա որևէ կարգավորում, թե դատարանը ինչպես պետք է պարզի, թե տվյալ ընկերությունը խոշոր հարկ վճարող է, թե՝ ոչ։ դ/ 22-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ սնանկության վտնագի վերաբերյալ գործով դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության կառավարիչ աուդիտորական կազմակերպություն։ Այս կարգավորման իմաստով անհասկանալի է, թե մինչև դիմումը բավարերլու մասին վճիռ կայացնելը արդյոք դատարանը պետք է նշանակի կառավարիչ, թե՝ ոչ։ Հատկանշական է, որ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 15.2 կետը ենթարկվում է փոփոխության և սնանկության վտանգի վարույթով կառավարիչ նշանակում է 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այսինքն՝ վճիռ կայացնելուց հետո։ Այս դեպքում հարց է առաջանում արդյոք պետք է կառավարիչ ընդհանրապես այդ վարույթով, թե՝ ոչ, քանի որ Նախագծով չի պահանջվում վերջինիս դրական եզրակացությունը, մատնանշված չեն վերջինիս գործառույթերը, այլ՝ սահմանված է խտրական տարբերություն ֆիզ. անձ կառավարիչի մասով։ ե/ 22-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով անհասկանալի է, թե ինչպես դատարանը պետք է ստուգի օրինակ աուդիտորական կազմակերպության կամ ֆիզ. անձ կառավարչի փոխկապակցվածությունը կամ պարտապանի նկատմամբ պահանջ կամ պարտավորություն ունենալը։ Բացի այդ, անհասկանալի է, թե դատարանը սահմանված մեկ աշխատանքային օրվա հաշվարկը երբվանից պետք է սկսի, դիմումը վարույթ ընդունելուց, թե՝ 10-րդ հոդվածով սահմանված հիմքեր հայտնաբերելուց հետո։ զ/ 22-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ ԱՆ-ն անհապաղ տեղյակ պահելու կառավարչին, ինչպես նաև առավել անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ ԱՆ-ն իր հերթին ստուգում 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայութունը։ է/ 22-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով նախատեսված է կառավարչի համար հայեցողական լիազորության /իր թեկանածության մասով/ սահմափակում, որոնց վրա չեն տարածվում ֆորս մաժորային հանգամանքները կամ 10-րդ մասի հատկանիշների առկայության փաստը։ Նման կարգավորումն ուղղակի հակասում է նույն հոդվածի 10-րդ մասի պահանջներին, այն իմաստով, որ 8-րդ մասով կառավարիչը կարող է առարկել իր թեկնածության մասով 10-րդ մասի հատկանիշներ ունենալու դեպքում, իսկ 10-րդ մասում իմպերատիվ ձևով է սահմանված է այդ հատկանիշներ ունեցող կառավարչի ազատումը։ ը/ 22-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների ոչ իրավաչափ լինելու մասին հիմնավորումները արդեն իսկ ներկայացվել են «ա» կետում։ Այդ մասով ուղղակի կարելի է ավելացնել այն, որ նման կարգավորումը առնվազն ակնհայտ խտարական վերաբերմունք է ֆիզ. անձի մասով, մեծանում է կոռուպցիոն դրսևորումները, նման կերպ ֆիզ. անձ կառավարիչը ուղղակի կախվածության մեջ է ընկնում պարտատերերից։ Այս իմաստով պետք է վկայակոչել ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի կարգավորումները մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտման մասով, ինչն առաջացնում է քերական պատասխանատվություն։ թ/ 22-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետը նախատեսում է կառավարչի փոխկապակցվածություն պարատերերի կամ պարտապանի հետ, այնինչ՝ տեղին կլիներ ավելացնել այդ երկուսի շարքում փոխկապակցվածությունը նաև վերահսկող սուբյեկտների հետ: 2-րդ կետի իմաստով, նախ՝ կառավարիչը, տվյալ վարույթում նշանակվելով, արդեն իսկ դառանում է պարտապանի նկատմամբ պարտատեր՝ իր վարձատրության մասով, այսինքն՝ ստացվում է, որ կառավարիչը իր վարձատրություն ստանալու պահանջով պայմանավորված չի կարող նաշանակվել կառավարիչ։ Այս տեսանկյունից այս նորմը հստակեցման և լրամշակման կարիք է զգում։ Բացի պարտապանից, պարտատերերի մասով պահանջ կամ պարտավորություն ունենալը ևս այդքան ողջունելի չէ կառավարչի համար, ուստի՝ 2-րդ մասում կարելի ավելացնել նաև պարտատերերի մասով նշանակման սահմանափակում, քանի որ Նախագծով առնվազն նախատեսվում է 3 անգամ կառավարչի փոփոխություն։ ժ/ 22-րդ հոդվածի 11-րդ մասը կառավարչի ընտրության կարգի մանրամասների սահմանումը թողնում է ՀՀ արդարադատության նախարարի վրա։ Այդ մասով պետք է նշել, որ տվյալ դաշտի սուբյեկտիվ ընկալման տեսանկյունից յուրաքնաչյուր նախարար կարող է սահմանել կառավարչի՝ ընտրության իր կարգը։ Նման ձևակերպումը կառավարիչների ընտրությունը դարձնում է անհասկանալի, թողնում զուտ հայեցողական կամահայնտութան վրա և պայմանովրում նախարարի անձով, ինչը ևս խոսում է կառավարիչներին անուղղակի կախվածության մեջ դնելու փաստի մասին։ զ/ 22-րդ հոդվածի 12-րդ մասի կարգավորումը ևս պարունակում է անհասկանալի պայմաններ, նախ՝ ինչու է գումար փոխանցվում ՀՀ ԱՆ արտաբյուջետային հաշվին, այն դեպքում, երբ կառավարիչն արդեն իսկ կատարում է հարկային պարտավորություններ, վճարում է ԻԿԿ-ին, և ինչու պետք է ինչ-որ համակարգչային ծրագրի սպասարկման համար նախատեսվի առանձին վճար, կամ այդ գումարը ինչ նպատակների իրագործմանն է ուղղավելու, քանի որ ԻԿԿ-ի դեպքում հավքագրվող գումարի նպատակը իր անդամների համար գոնե հասկանալի էր։ Բացի այդ, այս նորմով չի սահմանափկվում կառավարիչներից այլ վճարներ ՀՀ ԱՆ-ի կողմից գանձելու հնարավորույթյունը։ 7. Նախագծի 23-րդ հոդվածը և Նախագծի մյուս նորմերը նախատեսում են որակավորման, հաշվառման, հաշվառումից հանելու, պատասխանտվության դրույթներ միայն ֆիզ. անձ կառավարչի մասով, ինչն առնվազն խոսում է, այն մասին, որ Նախագծի հեղինակները իրենք չեն պատկերացնում, թե ինչպես աուդիտորական կազմակերպությունը պետք է հարմարեցվի սնանկության կամ սնանկության վտնագի վարույթին։ Բացի այդ, առկա է հակասություն 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի միջև։ 8. Նախագծի 25-րդ հոդվածը նախատեսում է կառավարչի համար գույքային պատասխանատվություն՝ պարտավորեցնելով միայն ֆիզ. անձ կառավարչին ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձնաց պատճառված վնասի համար իր պատասխանատվությունը, այնինչ՝ համանման պահանջ չկա աուդիտորական կազմակերպության համար։ 9. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2.1 մասով, ինչի հիմքով ինքնակարգավորվող կազմակերպութունը վճարի չափը համաձայնեցնում է ՀՀ ԱՆ-ի հետ։ Նման կարգավորումը առնվազն հակասում է ինքնակարգավորվող կազմակերպություն հասկացությունը, բացի այդ, չի բացառվում, որ նման լծակներով օժտված պետական մարմինը կարող է կամայական վճարներ պարտադրել ԻԿԿ-ին՝ կառավարիչների մասով այդ վճարները սահմանելու հարցում։ Հետևաբար, այս նորմը ևս պետք է ենթարկել փոփոխության։ 1.Ընդունվել է ի գիտություն 2.Ընդունվել է ի գիտություն 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է ի գիտություն 5.Չի ընդունվել 6.Ընդունվել է ի գիտություն 7,8. Ընդունվել է 9.Չի ընդունվել 1.Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու և սնանկության վտանգի վարույթի վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են: 2.Նախագծի 22-րդ հոդվածով սահմանված՝ կառավարչի ընտրության կարգի մանրամասները դուրս են Նախագծի կարգավորումից և սահմանվելու են Արդարադատության նախարարի կողմից: Ընդ որում՝ կարգը սահմանվելու է Նախագծով և գործող օրենքով սահմանված կարգավորումների հիման վրա: 3. Նախագծի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերի միջև հակասություն առկա չէ, այլ դրանք փոխլրացնում են միմյանց: 4.Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթը հանվել է նախագծից: 5.Պարտապանի և պարտատիրոջ փոխկապակցվածության առումով անհրաժեշտ է նշել, որ նրանց կապը օրենքի իմաստով չի դիտվում որպես փոխկապակվածության հիմք: 6.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարիչների հաշվառումը, նրանց նշանակումը իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությանը, ուստի վերջինս է այսուհետ վարելու գործող կառավարիչների ցանկը և սպասարկելու ծրագիրը, որի համար սահմանվել է ծառայության վճար։ 7, 8. Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ բոլոր դրույթները հանվել են նախագծից: 9. Նշված դրույթի ամրագրումը նպատակ ունի բացառելու այնպիսի պրակտիկան, ինչպիսին է, օրինակ, որպես ԻԿԿ մուտքի վճար 5 մլն դրամ սահմանելը, ինչը կարող է սահմանափակել ոլորտը նոր սնանկության կառավարիչներով համալրելու հնարավորությունը:
25 Վարազդատ Ասատրյան 18.10.2017 10:24:13 10. Նախագծի 29-րդ հոդվածով սահմանված է ՀՀ ԱՆ ուղղակի վերահսկողություն կառավարիչների և կառավարիչների ինքանկարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի, ինքանկարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման մասով։ Ստացվում է, որ թե դատական իշխանությունը և թե գործադիր իշխանությունը միառժամանակ հսկողություն են իրականացնում սնանկության կառավարիչների կողմից օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ։ Նման վերահսկողությանը բնականաբար հետևում է կառավարիչների անկախության լիազրժեք կորուստը, ինչը իր հերթին բացառում է սնանկության վարույթի օբյեկտիվությունն առնվազն կառավարչի մասով, չէ, որ պրակտիկայում նույն կառավարիչը պարտապանի անունից շատ հաճախ հայցեր է հարուցում պետական մարմինների դեմ, իսկ նման կարգավորման պարագայում կառավարիչը, լիենլով կախված գործադիր մարմնի վերահսոկությունից ամբողջությամբ չի կարող իրականացնել սնանկության վարույթն։ Այս մասով միջազագին փորձը ևս փաստում է հակառակի մասին, չկա զարգացած որևէ պետություն, որտեղ սնանկության կառավարիչները միառժամանակ կգտնվեն թե գործադիր, թե դատական իշխանության մարմինների և թե ինքնակարգավորվող կազմակերպության և թե սնանկության վարույթի մասնակիցների վերահսկողության ներքո։ Միջազագային փորձը այս առումով նման վերահոսկողությունը սահմափակում է լոկ մեկ օղակով, օրինակ՝ Գերմանիայում սնակության գործերով դատարանն է իրականացնում վերահսոկողություն կառավարչի գործունեության նկատմամբ /հիմք՝ «Սնանկության մասին» օրենք, 58-րդ գլուխ/։ Անգլիայում խիստ որոշակի դեպքերում այն իրականցվում է Առևտրի և Արդյունաբերության քարտուղարի կողմից, իսկ Ֆրանսիայում դատախազության կողմից։ Նման կարգավորմամբ ՀՀԱՆ-ն ըստ էության վերահսկող սուբյեկտ է դառնում նաև դատարանի մասով, ինչը իր հերթին բերելու է դատվորի անկախության սահմանփակմանը: Նախագծով սահմանվում է «հաշվետվություն» եզրույթը, սակայն այնտեղ նշված չէ այդ հաշվետվության բովանդակությունը, նշված չէ թե ինչ կերպ, ինչի շուրջ, ինչ թույլատրելի սահմաններում պետք է այն ներկայացվի: Այստեղ պետք է կարևորել նաև առևտրային գաղտնքիք և բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցման խնդիրը, ինչը հաշվի չի առնվել։ 11. Առկա է նաև այլ խնդիր այն իմաստով, որ ՀՀ ԱՆ-ի կողմից տոտալ վերահսկողություն սահմանվելու պարագայում խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ-ն, հանդիսանալով հանրային իշխանություն կրող սուբյեկտ՝ վարչական մարմին, իրականացնում է գործողություն, ինչը իր հերթին պետք է ունենա արտաքին ներգործություն և եզրափակվի իրավական ակտով կամ փաստական հետևանքներ առաջացնող որևէ գործողութամբ կամ անգործությամբ, այսինքն՝ իրականցնում է վարչարարություն, այնինչ՝ սնանկության իրավահարաբերություն գտնվում է զուտ քաղաքացիական իրավահարաբերության տիրույթում, ուստի՝ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջները չեն կարող կիրառելի լինել։ 12. Նախագծի 30-րդ հոդվածով Օրենքը լրացվում է 27.2 հոդվածով, որտեղ սահմանվում են կառավարչի կարգապահական պատասխանատվությունը։ Տվյալ կարգավորման իմաստով պատասխանատվության հիմքերից է օրինակ «իր լիազորություններն իրականցնելիս օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների խախտում թույլ տալը»։ Նախագծով առկա ժամկատները թույլ են տալիս հիմնավոր կերպով պնդելու, որ ցանկացած գործով ցանկացած կառավարիչ թույլ է տալու որևէ խախտում, հետևաբար, այդ կարգավորման իմաստով, պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության։ Այս իմաստով պետք է պատասխանատվության ենթարկելու չափորոշիչները վերանայել, օրինակ՝ պատասխանատվությունը հստակեցնել։ Հատկանշական է, որ նման կարգավորուման հիմքում որևէ վերլուծություն չկա, այն իմաստով, որ եթե ուսումնասիրվեր սնանկութան գործերն առհասարակ, ապա պարզ կդառնար, որ անգամ գործող օրենքով չկա որևէ սնանկության գործ որտեղ կառավարիչը տեսականորեն կարող էր պահպանել օրենքի կամ իրավական այլ ակտերի բոլոր պահանջները։ Նման կարգավորումն ուղղակի անթույատրելի է, քանի որ կառավարիչը շատ հաճախ նման խախտումներ թույլ է տալիս իր կամքից անկախ պատճառներով։ Նման պայմաններում խոսել «Համաշխարհային բանկի արդյունավետ սնանկութան և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների D8 կետի մասին, որտեղ սահմանաված է. «...ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ, ՈՐ՝ 1/ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԼԻՆԵՆ ՕԲՅԵԿՏԻՎ, ՀՍՏԱԿ և ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԵՆԼԻ, ...3/ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԳՈՐԾԵՆ ԱՆԿԱԽ, ԱՆԿՈՂՄԱՆԱԿԱԼ և ԱԶՆԻՎ։», դառնում է անիմաստ։ Բացի այդ, ամեն խախտում չպետք է հիմք հանդիսանա կառավարչին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու համար, օրինակ՝ դատավորների անկախության սկզնունքն ապահովվում է նաև վերջիններիս կարգապահական պատասխանատվություն ենթարկելու դեպքերի սպառիչ թվարկմամբ, իսկ կառավարիչների դեպքում պատասխանատվության հիմք կարող է լինել ցանկացած ժամկետի չնչին խախտում, որը անգամ կարող է պայմանավորված չլինել կառավարչի գործոնով։ Ասվածից հետևում է, որ պատասխանատվության հիմքերը պետք է թվարկված լինեն սպառիչ և հստակ։ 13. Նախագծի 38-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվում նաև Օրենքի 30-րդ հոդվածը, որով մի քանի անգամ անհիմն կերպով պակասեցվում է կառավարչի վարձատրութունը, ինչը վերջինիս անկախության կարևորագույն երաշխիքներից է։ Հատկանշական է, որ Նախագծի Հիմնավորման բաժանում Նախագծի հեղինակները Օրենքում առկա խնդիրները ըստ էության պայմանավորել են կառավարչի բարձր վարձատրության խնդրով, մասնավորապես նշվել է. «Սնանկության կառավարիչների վարձատրութան հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, որը, ըստ պահանջների բավարարման չափի, սահմանում է վարձատրության տարբեր տոկոսադրույքներ: Այդ տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկելսնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ: Օրենքի 30-րդ հոդվածում սահմանված տոկոսադրույքները անփոփոխ են անկախ սնանկության վարույթի տևողությունից, ինչը ևս չի խրախուսում սնանկության կառավարիչներին կրճատելու սնանկության վարույթի տևողությունը: Միաժամանակ, Օրենքի 89-րդ հոդվածը՝ որպես խրախուսական նորմ, ամրագրում է այն դրույթը, որ ֆինանսական առողջացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման դեպքում սնանկության կառավարիչն ստանում է պարգևավճար՝ բավարարված պահանջների 5 տոկոսի չափով: Այլ կերպ ասած՝ ֆինանսական առողջացման ուղին ընտրելու գրավչությունը գործող կանոնակարգումները կապում են ընդամենը լրացուցիչ 5 տոկոս վարձատրության հետ՝ մոռացության մատնելով ֆինանսական առողջացման դեպքում կատարվելիք գործողությունների համար պահանջվող անհամեմատ մեծ ջանքերի ահրաժեշտությունը:»։ Նշված հիմնավորումն առարկայազուրկ է հետևյալ պատճառաբանությամբ. Նախ՝ վարձատրության տարբեր տոկոսադրույնքեր սահմանված է նաև սույն Նախագծի 3-րդ մասով, այսինքն՝ Նախագծի հեղինակները Օրենքով սահմանված տարբեր տոկոսադրույնքերին վերագրում են սնանկության վարույթի գրեթե բոլոր խնդիրները, այնինչ՝ նույն Նախագծով վարձատրությունը նորից պայմանովրված է տարբեր տոկոսադրույքներով։ Ընդ որում առկա տոկոսներով էականորեն նվազեցված է կառավարչի վարձատրությունը, այդպիսով կարելի է արձանագրել, որ Նախագիծը ուղղակի խթանում է այլ դրսևորումներին /կոռուպցիա/, ինչպես նաև սպառում է կառավարչի անկախությունը, անկողմանակալությունը, ուստի՝ նման կարգավորումը պետք է որակել որպես մի քանի քայլ հետընթաց։ Երկրորդ՝ Նախագծի վերը նշված Հիմնավորմամբ կառավարչի բարձր վարձատրությունը ֆին. առողջացմամբ գործերը ավարտելու համար լուրջ խոչնդոտ են դիտարկել։ Նման միտքն արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս այն իմաստով, որ Նախագիծ մշակողները խորապես չեն տիրապետում սնանկության վարույթին առհասարակ, քանի որ կառավարիչը ներկա Օրենքի կարգավորման համաձայն ֆին. առողջացման դեպքում ստանում է վարձատրություն առնվազն պահանջների բավարարման 5 տոկոսի չափով, իսկ սնանկության վտանգի դեպքում առողջացման ծրագիրը բարեհաջող ավարտելու դեպքում ստանում է նաև պարգևավճար։ Ստացվում է, որ անգամ ամենապարզ հաշվարկի դեպքում կառավարչին զուտ ֆինանսական առումով ձեռնտու է պարտապանի ֆինանսական առողջացումը։ Ֆինանսկան առողջացումը ցանկացած իմաստով շահեկան է կառավաչի համար նաև այն իմաստով, որ կողմերի միջև չկա վեճ, իսկ ինքը ստանում է բարձր վարձատրություն ։ Հետևաբար նշված հիմքն առնվազն արդար չէ։ Բացի այդ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում առկա սնանկության վարույթներում ֆինանսկան առողջացման ծրագրերը գերակշռող դեպքերում չեն հաստավում գրավով ապահովված պարտատերերի պատճառով, որոնք կամ չեն տալիս իրեն համաձայնոթյունը առողջացման ծրագրին, կամ էլ նախընտրում են գույքի իրացման արտադատական եղանակը, այնինչ՝ կառավարիչներն առողջացման ծրագրի ջատագով են, ամեն դեպքում հակառակը վկայող որևէ փաստ չկա։ Գործող Օրենքով անգամ չկան բավարար օրենսդրական հիմքեր սնանկության վարույթներն առողջացմամբ ավարտելու համար, իսկ առաջարկվող Նախագծով անիրական է դառնում առողջացման ծրագրերի հաստումն առհասրակ, քանի որ այն պայմանավորել են բացառապես ապահովված պարտատիրոջ կամահայտնությամբ։ Այսինք՝ ստացվում է, որ Նախագծով նվազեցվում է կառավարիչների վարձատրությունը, քանի որ վերջիններս իբրև թե մոտիվացված չեն գործերը ֆին. առողջացմամբ ավարտելով, այնինչ՝ նույն Նախագծով սնանկության վարույթով ֆին. առողջացում հաստատելը դարձնում են անիրատեսական։ Այսպիսով, ստացվում է, որ կառավարչի վարձատրությունը նվազեցնելու մասով մատնանշված հիմքը զուրկ է որևէ տրամաբանոթյունից, մինչդեռ՝ այդ փաստրակով մի քանի անգամ նվազեցվել է կառավարիչ վարձատրությունը։ 10.Չի ընդունվել 11.Չի ընդունվել 12.Չի ընդունվել 13.Չի ընդունվել 10. Սնանկության կառավարիչների ինստիտուտը դատական իշխանության մաս չի կազմում, ուստի սնանկության կառավարիչների ինստիտուտի նկատմամբ գործադիր մարմնի վերահսկողությունը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես միջամտություն դատական իշխանությանը։ Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության (Լիտվա, Ֆրանսիա, Լեհաստան և այլն): Միաժամանակ Արդարադատության նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության նպատակներից և խնդիրներից են նաև հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության ապահովումը, ինչը կիրառելի է ինքնակարգավորվող կազմակերպության նկատմամբ: 11. Կառավարիչ—վերահսկող հարաբերությունները դուրս են սնանկության վարույթից, ուստի դրանց նկատմամբ կարող են կիրառվել վարչարարության վերաբերյալ նորմերը: Արդարադատության նախարարությանը տարեկան հաշվետվություն ներկայացնելն էլ չի բացառում դատարաններին տրվող ամենամսյա հաշվետվությունների ներկայացումը, բացի այդ՝ տարբեր են լինելու նաև դատարանին և Արդադատության նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունը. Վերջինիս բովանդակությունը հստակեցնելու առումով Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 12. Oրենքով սահմանված է կառավարչի պատասխանատվությունը խախտման ծանրությանը համապատասխան լինելու սկզբունքը, նշված է պատասխանատվության միջոցների շրջանակ, որը կարող է կիրառվել ըստ խախտման ծանրության: 13. Միաժամանակ Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Փոփոխություններ են կատարվել նաև ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը և հաստատմանը վերաբերող դրույթներում: