Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

    Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի  թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի  թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։ 08.12.2021 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-393-Ն օրենքը, որն  ուժի մեջ է մտնելու 25.06.2022 թվականից, դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել նշված օրենքին առնչվող ենթաօրենսդրական ակտերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության 30.08.2007թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին» թիվ 1040-Ն որոշման մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս ՀՀ կառավարության 23.11.2007թվականի թիվ 1390-Ն որոշման մեջ նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի «հարցաթերթիկ» բառը փոխարինվում է «դիմում-հարցաթերթ» բառերով՝ վարչարարությունը պարզեցնելու և մեկ միասնական փաստաթուղթ սահմանելու համար, ինչով պայմանավորված ևս անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի  թիվ 1040-Ն որոշման մեջ:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները համապատասխանեցնել միմյանց։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։

 

  • Discussed

    03.06.2022 - 18.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3116

Print