Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N  ՆՀ-37-Ն  հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար:

Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնց հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 30 հազար սովորող յուրաքանրյուր օր` մեկ անգամ  ստանում  է տաք սնունդ: Հանրապետության մյուս 6 մարզերում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի շրջանակում սնունդ է ստանում շուրջ 60 հազար  1-4-րդ դասարանների և նախակրթարանների սովորողներ:

  • Discussed

    02.10.2017 - 19.10.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12822

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: