Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 32.3 ենթակետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման համար պահանջվող աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետությունում թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման արդյունքում կունենանք արդի թվային հեռուստատեսություն, որը կապահովի ինտերնետ հեռարձակման առավելությունների տեղափոխումը հեռուստացույցի էկրան, ինչպես նաև ժամանակակից հեռուստալսարանի պահանջներին համապատասխան կոնտենտի ստեղծումով կբավարարի հեռուստադիտողի պահանջները:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստատեսության զարգացումը կարելի է բաժանել երեք հիմնական փուլի՝ սև-սպիտակ հեռուստատեսություն, գունավոր հեռուստատեսություն և թվային հեռուստատեսություն: Զարգացման յուրաքանչյուր փուլում հեռուստադիտողին առաջարկվել է կոնտենտի մատուցման նոր ձևաչափ՝ նախորդի համեմատ իր ունեցած առավելություններով: Սկսած 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է հեռուստատեսային ալիքների թվային հեռարձակում, սակայն անալոգայինի համեմատ ունեցած իր որակական առավելություններով հանդերձ, այն դասվում է ավանդական գծային հեռուստատեսության շարքին, որն ադապտիվ չէ և չունի ինտերակտիվություն: Հիմնականում այդ պատճառով էլ թվային եթերային
հեռուստատեսությունը, հատկապես երիտասարդության շրջանում, ներկայումս զիջում է
հեռարձակման այլ հարթակներին, ինչպիսիք են IP TV-ն և OTT-ն: Փորձը ցույց է տալիս, որ հեռուստադիտողը ցանկանում է դիտել իր նախըտրած կոնտենտը՝ իր համար նախընտրելի ժամանակահատվածում:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ներկայիս գործող թվային հեռուստատեսության ինտերակտիվության բաղադրիչի բացակայությունը հնարավոր է լրացնել հիբրիդ հեռարձակման լայնաշերտ հեռուստատեսային համակարգի ներդրմամբ՝ HBBTV (Hybrid Broadcasting and Broadband Television):

HBBTV համակարգի ներդրման արդյունքում հեռուստաընկերությունները հնարավորություն են ստանում ձևավորել և հեռուստադիտողին մատուցել լսարանի ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ կոնտենտ, համալրված հետևյալ հավելվածներով՝ Catch-Up և Time Shift, օպերատիվ լրատվություն, Rich EPG, լրացուցիչ տեղեկատվություն (եղանակի տեսություն, տարադրամի փոխարժեք և այլն), տեսավարձույթ (VoD), սոցիալական ցանցերի մատչելիություն, կոմունալ վճարումներ, հարցումների անցկացում, E-Gov, E-Health, EDram, e-school.am կրթական և ուսուցողական ծրագրեր, վիրտուալ տուրիզմ և այլն:

  1. Կարգավորման առարկան

Սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի և ծրագրով նախատեսված թվային ինտերակտիվ հեռուստատեսության HBBTV համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման իրավական հիմքը։

Թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրմամբ հեռուստադիտողին մատուցվելու է նաև նոր տիպի կոնտենտ՝ գծային հեռուստատեսության հաղորդումներին զուգահեռ։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Թվային ինտերակտիվ հեռուստատեսության HBBTV համակարգի ներդնումը էականորեն կբարձրացնի եթերային հեռուստատեսության գրավչությունը, հնարավորություն կստեղծի ինտերնետ հեռարձակման առավելությունները տեղափոխել հեռուստացույցի էկրան, ստեղծել ժամանակակից հեռուստալսարանի պահանջներին համապատասխան կոնտենտ, հեռուստաընկերությունների համար կհանդիսանա լրացուցիչ եկամտի աղբյուր:

Համակարգի ներդրումը նոր հնարավորությունների կստեղծի նաև տեղական IT ընկերությունների համար, որոնք կարող են մշակել ինչպես առանձին HBBTV հավելվածներ, այնպես էլ հետագայում դառնալ HBBTV օպերատորներ և գործունեություն ծավալեն Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում:

  1. 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ռազմավարությունը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 32-րդ կետի 32.1-ին ենթակետի պահանջներից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Թվային ինտերակտիվ հեռուստատեսության փորձնական ներդրման համար ֆինանսական միջոցներ կպահանջվեն միայն HBBTV հավելվածների մշակման, համակարգի ներդրման և համակարգի սպասարկման համար, որի արժեքը կկազմի 28 300 եվրո (առանց ԱԱՀ-ի)՝ hավելվածների մշակում, համակարգի ներդրում՝ 21 100 եվրո և համակարգի սպասարկում (1 տարվա համար)՝ 7 200 եվրո։ Ֆինանսական ներդրումները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունների կողմից իրականացվելիք աշխատանքները հիմնականում կկատարվեն ընկերությունների ուժերով և տեխնիկական պարկում առկա ռեսուրսներով։ Համակարգի գործարկման ժամանակ հնարավոր է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տեխնիկական պարկում մասնակի վերազինում իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, որի ծախսերը ներառված չեն վերոհիշյալ հաշվարկում։

  • Discussed

    03.06.2022 - 19.06.2022

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2704

Print