Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ հոդվածով.

«Հոդված 28.2. Վերաքննիչ դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումը

  1. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում են վերաքննիչ քրեական դատարանի առնվազն 3 թվակազմով առանձին դատավորներ:
  2. Բարձրագույն դատական խորհուրդը իր սահմանած կարգով վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից կարող է ընտրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործեր քննող առանձին դատավորների, որոնք, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, վերանայում են նաև սույն օրենսգրքով վերաքննիչ քրեական դատարանին վերապահված այլ գործեր:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.05.2022 - 14.06.2022

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2373

Print