Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«.....» ………………… 2022 թվականի N…….-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետև­յալ փոփո­խությունները և լրացումներ­ը՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդ­վածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետը՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերու­թյուններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութա­բա­ժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապե­տության կառավարությունը որոշում է.».

2) որոշման 1-ին կետում «պետական» բառից հետո լրացնել «և տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.

3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով Հայաստանի Հանրապե­տու­թյան Հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված շահութահարկի հարկ­ման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցում­ների սահմանափակումների մասին հիմնական հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով:».

4) որոշման 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշ­վետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գոր­ծուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առա­վելա­գույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Կառավարության կողմից սահմանված գումարը չգերազան­ցող գումարի չափով.».

5) որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախ­սերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։

Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրա­պե­տության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերա­զանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը.».

6) որոշման 4-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.».

7) որոշման 4-րդ կետը լրացնել նոր՝ «ժ»-«ժդ» ենթակետերով.

«ժ) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշ­վարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա դեկտեմ­բերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բան­կային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները.

ժա) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։

Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացա­սական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտ­ներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկա­մտից չեն նվազեցվում.                     

 ժբ) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վար­կերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ՝ եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարները անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպությունների։

Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վար­կերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրա­մադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարնե­րից, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համա­խառն եկամտից չի նվազեցվում.

ժգ) ընկերության  կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառու­թյամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություն­ներին:

Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում.

ժդ) վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատար­վող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավել քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը:

8) որոշման 5-րդ կետում «պետական» բառից հետո լրացնել «և տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.

9) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշ­վարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.».

10) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացա­ռությամբ՝

ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշա­կութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավել քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տար­վա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրա­գումարի մեկ տոկոսը.

գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօ­թիկներին, ծերանոցներին, մանկատներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապա­հական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանա­գրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատ­վիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.».

11) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետում «պետական» բառից հետո լրացնել «և տարած­քային» բառերը.

12) որոշման 6-րդ կետը լրացնել նոր՝ «է» ենթակետով.

«է) Շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցու­թյան ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակա­րանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայ­մա­նագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխա­տանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճա­րողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հան­գա­մանքից, բացառությամբ երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզի­կական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախ­սերը։».

13) որոշման 8-րդ կետում «պետական» և «կառավարման» բառերի միջև լրացնել «և

տարած­քա­յին» բառերը.

14) որոշման 9-րդ կետում «պետական» և «կառավարման» բառերի միջև լրացնել «և

տարածքային» բառերը և հանել «և էկոնոմիկայի» բառերը.

15) որոշման 10-րդ կետում հանել «և էկոնոմիկայի» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվա­նից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունք­ներով առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րու­թյուններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութա­բա­ժինների՝ Հայաստանի Հանրապե­տության պետական բյուջե վճարման գործընթացների նկատմամբ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    17.05.2022 - 06.06.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2840

Print