Add to favourites

The draft has been accepted

«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային՝ հատկապես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը մշակվել է «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ՄԱԿ-ի զարգացման հաշվի նախագծի» շրջանակում մշակված «Պաշտոնական վիճակագրության մասին» մոդելային օրենքի հիման վրա (մոդելային օրենքը մշակվել է ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի՝ Նյու-Յորք, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Ժնև, Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ)՝ Լյուքսեմբուրգ, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի՝ Լյուքսեմբուրգ, փորձագետներից կազմավորված խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ներառվել էին մեկական ներկայացուցիչներ Ուկրաինայից և Հայաստանից: Մոդելային օրենքը հավանության է արժանացել Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի կողմից (27-29 ապրիլի 2016թ. Փարիզ), (Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի զեկույց, ՄԱԿ, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, փաստաթուղթ՝ ECE/CEC/91, բաժին VIII, էջ 18-19, Ժնև, 30.06.2016թ.)): Նախագծի նպատակն այնպիսի իրավական հիմքի ապահովումն է, որը հնարավորություն կտա պաշտոնական վիճակագրության արտադողներին  տարածել բարձր որակի վիճակագրական տվյալներ:

Նախագծի ընդունման դեպքում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:

  • Discussed

    26.09.2017 - 26.10.2017

  • Type

    Law

  • Area

    Economical

  • Ministry

    Statistical Committee of RA

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11613

Print