Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի շրջանակում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրամադրվող փաստաթղթերը: Նշված հաստատություններից ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ տեղեկություներ կամ իսկության հավաստող տեղեկություններ ստանալու նպատակով Արդարադատության նախարարությունը դիմում է պետական կառավարման այն մարմնին, որի ենթակայության ներքո գտնվում են ուսումնական կամ բժշկական հաստատությունները կամ փոխօգնության կարգով՝ համապատասխան գերատեսչությանը: Ստեղծված իրավիճակը արհեստականորեն երկարաձգում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը՝ հայցվող տեղեկությունների ստացմանը երկու և ավելի մարմիններ ներգրավվելու պատճառով:  Հարցումները կատարվում են փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային միասնական համակարգի, իսկ դրան համակցված չլինելու դեպքում՝ փոստային ծառայության միջոցով, որը նույնպես գործընթացի երկարաձգման պատճառ է հանդիսանում:

Նախագծով առաջարկվող լրացումները հնարավորություն կընձեռեն Արդարադատության նախարարությանը անմիջականորեն դիմել հայցվող մարմիններին կամ անձանց (ստորաբաժանումներին, իրավաբանական անձանց և այլն) չծանրաբեռնելով համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ, միջնորդավորված վարչարարությամբ: Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումներ կատարելը և պատասխաններ ստանալը երաշխավորելու է ապոստիլի վավերացման արագ գործընթացի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, որը բարենպաստ է անդրադառնալու պետության կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին:

  • Discussed

    12.05.2022 - 27.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Education and science, Territorial administration and development, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2863

Print