Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ»  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»  հիմնադրամի վերակազմավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի ընդհանուր գաղափարախոսությունից, ըստ որի ներդրվելու և փորձարկվելու է հաստատությունների կառավարման նոր մոդելներ՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա, ինչը կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ընթացող կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում կարևորվում է մասնագիտական կրթության զարգացումը, որը  համահունչ է երկրում իրականացվող կրթական քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման ծրագրերին և գերակայություններին: Իրականացված միջոցառումների շնորհիվ  զգալի  ավելացել է երիտասարդների հոսքը դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ինչը հանրապետությունում կփոխի միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտների հարաբերակցությունը հօգուտ  առաջինի:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որտեղ ուսուցնվում են մարզին անհրաժեշտ նախնական և միջին մասնագիտական կրթությամբ կադրեր: ՀՀ Տավուշի մարզը հանդիսանալով նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեծ հնարավորություններ ունեցող մարզ՝ ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական ուղվածությամբ հիմնադրամի բացման անհրաժեշտությունը ծագել է ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում մեծ պահանջարկ ունեցող նախնական և միջին մասնագիտական կրթությամբ  արհեստավարժ մասնագետների  պակասը հաշվի առնելով:

 

Կարգավորման նպատակը

Նոր հիմնադրամի ստեղծման համար շարժառիթ է հանդիսացել նաև Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և իր ֆրանսիացի գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու հիմնադրամի բացման, կայացման և զարգացման ծրագրերում։

Հիմնադրամի ստեղծման վայրը ընտրվել է հաշվի առնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ 1 մասնագիտությամբ (Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում), նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Հիմնադրամում դասավանդելու են ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:

Կրթահամալիրում ուսուցումը իրականացվելու է համապատասխան ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչների, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել ներդրումներ ստորև նշված նպատակներով․

  1. դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով
  2. ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում
  3. շենքային պայմանների որոշակի բարելավում
  4. շենքի մշտական ջրամատակարարման ապահովում, խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ
  5. ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ
  6. հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում
  7. քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում
  8. ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում
  9. 25 տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում
  10. մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:

«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումից և հիմնադրամ դառնալուց հետո էլ կշարունակի ուսումնական հաստատությունում ուսուցանվող մասնագիտություններով ուսուցումը՝ ելնելով աշխատաշուկայի պահանջարկից:

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

     Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռնի փորձարկել և ներդնել ուսումնական  հաստատությունների կառավարման նոր մոդելներ՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա:

 

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»  հիմնադրամի վերակազմավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի ընդհանուր գաղափարախոսությունից, ըստ որի փորձարկվելու և ներդրվելու է հաստատության կառավարման նոր մոդել՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա:

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»  հիմնադրամի վերակազմավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

  • Discussed

    11.05.2022 - 26.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3591

Print