Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացերը լրացնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի պահանջների ապահովմամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 10․03․2011թ․ N 231-Ն որոշումը բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետից, սակայն որոշման մեջ լիազորող նորմը բացակայում է, ինչը չի ապահովում <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջները։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների ապահովման նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման կարգում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆների ոլորտի օրենսդրական բացերի լրացում, Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացում, որոշման ընդունման լիազորող նորմի սահմանում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 29-րդ կետերի կատարում:

  • Discussed

    11.05.2022 - 31.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2562

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով առաջարկվող <<վարորդ>> բառը <<ավտովարորդ>> բառով փոփոխելու դրույթը առաջարկում եմ հանել, այն բազմաթիվ տարաընթերցումների տեղիք կտա, ինչպես նաև անհրաժեշտ կլինի փոփոխել նաև վարորդի քարտի ձևը, որը կարող է միջազգայնորեն չճանաչվել։ Առաջարկում եմ վարորդի քարտի ձևը թողնել անփոփոխ, իսկ տրամադրման կարգում <<վարորդ>> բառը փոխարինել <<վարորդ (ավտովարորդ) >> բառերով։

See more