Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ:

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը:

Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը:

  • Discussed

    08.05.2022 - 23.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption, Property trust management, Public service, Administrative Offenses

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4754

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

23.05.2022

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ ենք համարում ընդգծել հետևյալ խնդիրը։ Նախագծի համաձայն՝ "իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվել" է համարվում պաշտոն զբաղեցնող անձի՝ իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, եթե դա հանգեցնում է համապատասխան սուբյեկտների գույքային կամ իրավական կարգավիճակի բարելավմանը։ Հարկ է նշել, որ նշված հետևանքները կարող են վրա հասնել նաև պաշտոն զբաղեցնող անձի անգործության հետևանքով, որը կրկին կարող է ինքնին անօրինական չլինել։ Այս խնդիրը կարող է ի հայտ գալ հատկապես պաշտոն զբաղեցնող անձանց կողմից որոշակի հայեցողական լիազորությունների կիրառման շրջանակում։ Հետևապես առաջարկում ենք համապատասխան իրավակարգավորումները լրամշակել՝ հիմք ընդունելով նշված դիտարկումը։

Արա Սաղումյան

16.05.2022

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «փորձագիտական» բառով լրացնելը չի բխում ՀՀ Սահմանադրության 95-րդ, հոդվածի, 148-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 6-րդ մասի, 174-րդ հոդվածի 5-րդ մասի, 193-րդ հոդվածի 2-րդ մասի, 195-րդ հոդվածի 4-րդ մասի, 197-րդ հոդվածի 4-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 201-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից: 2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի առաջարկվող նոր խմբագրությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 957-րդ հոդվածի 2-րդ մասին: 3. «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի առաջարկվող նոր՝12.1-րդ մասը խնդրահարույց է և գործնականում անվերահսկելի, քանի որ սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված սեփականատիրոջ իրավունքները, մասնավորապես, բաժնեմասի տնօրինման իրավունքը (այն օտարելու ցանկության դեպքում հավատարմագրային կառավարչին բաժնեմասն օտարելու գործարք կնքելու վերաբերյալ ցուցում տալը): Հետևաբար, առաջարկում եմ օրենքի 31-րդ հոդվածի 12.1-րդ մասը «գործընթացին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով. «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ հավատարմագրային կառավարման պայմանագրով»: 4. Քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով առաջարկվում է, որ «բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել սույն հոդվածի 11.1-րդ մասի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերը և առևտրային կազմակերպությունը», ապա «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող նոր՝ 40.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները և պետական հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության դեպքում.»:

See more