Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ  4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սոցիալական պաշտպանության համակարգը կյանքի տարբեր փուլերում ապահովում է՝ սոցիալական ռիսկերի առաջացման կանխարգելումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և աղետների հետևանքով առաջացած ռիսկերը հաղթահարելու միջոցառումների իրականացումը։ Երևան քաղաքն առանձնանում է սոցիալական խնդիրների լուծման ծավալով, հրատապությամբ, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ։ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը նոր առաջնահերթություններ է նախանշել սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնք ուղղված են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը:

Կարևոր է ընդգծել, որ Երևան համայնքում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները տեղի են ունեցել միայն հատվածային, որպես առանձին նախաձեռնություններ, այլ ոչ թե թիրախային և ինտեգրված քաղաքականության մի մաս՝ առաջացնելով խնդիրներ յուրաքանչյուր քաղաքացուն հասցեական, ըստ կարիքի ձևավորված և արժանապատիվ սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

Ելնելով վերոգրյալից՝ Երևանի քաղաքապետարանը առաջնահերթություններից մեկն է դիտարկում աձի, ընտանիքի առաջնային կարիքի հիման վրա ձևավորվող սոցիալական աջակցության տրամադրումը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց/ընտանիքներին տրամադրվող աջակցության ձևերը փոխվել են և տրամադրվում են անհատական սոցիալական ծրագրի հիման վրա՝ ըստ գնահատված կարիքի, առաջնայնություն տալով սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը (օրինակ՝ սառնարան, մահճակալ և այլն):

Երևանի քաղաքապետարանը մի շարք սոցիալական ծախսային ծրագրեր իրականացնելիս հանդիպում է որոշակի խնդիրների, մասնավորապես խնդրի առարկա է հանդիսանում Երևան համայնքի բյուջեով իրականացվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց՝ ըստ մասնագետների կարիքի գնահատման, անհրաժեշտ գույքով ապահովումը: Համաձայն 2007 թվականի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի N 5-Ն հրամանով հաստատված մեթոդաբանության՝ գույքային ձեռքբերումները, մասնավորապես հիմնական միջոցների ձեռքբերումը, ինչպիսիք են՝ սառնարանը, կարի մեքենան, լվացքի մեքենան և այլն, համայնքային բյուջեների հաշվին իրականացվում են ֆոնդային բնույթ կրող տնտեսագիտական հոդվածներով և ըստ էության նվիրատվության նպատակով ձեռք բերվող գույքային միավորները ենթակա չեն համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառման: Ստացվում է այնպես, որ նշված պարագայում համայնքը իրականացնում է ֆոնդային ծախս, սակայն նվիրատվության պարագայում այն ենթակա չէ հաշվառման, որպես հիմնական միջոց, նշված պարագայում և ներկայիս իրավական կարգավորումներով ծրագրի իրականացման համար մնում է ընդամենը մեկ լուծում` իրականացնել ձեռքբերումները և համայնքի ավագանու որոշմամբ դրանք նվիրաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց/ ընտանիքներին: Սակայն հաշվի առնելով սոցիալական աջակցության բազմաշերտությունը և արագ արձագանքելու անհրաժեշտությունը՝ այս գործընթացով աջակցություն տրամադրելը բավական երկար ժամանակ և ծավալուն աշխատանք է պահանջում և ըստ էության արագ արձագանքելու համար ճկուն ու դինամիկ չէ: Միաժամանակ համայնքը ծրագիրը փորձել է նաև դիտարկել ծառայության մատուցման տեսանկյունից, սակայն համաձայն ՀՀ կառավարության N 526-Ն որոշման 23-րդ կետի 8-րդ ենթակետով՝ գնման ընթացակարգը որպես ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում որակելու համար հաշվի է առնվում կնքվելիք պայմանագրի գնի մեջ դրանցից որևէ մեկի մեծ տեսակարար կշիռ ունենալու հանգամանքը, բացառությամբ շինարարական աշխատանքների, ուստի այս մասով ևս սոցիալական ծրագրի իրականացումը հնարավոր չէ:

Հաշվի առնելով Երևան համայնքում նոր սոցիալական պաշտպանության համակարգի գործարկելը, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով մեխանիզմների ձևավորումը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 23-րդ կետի 8-րդ ենթակետում կատարել լրացում՝ սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

Առաջարկվող փոփոխությունների ենթատեքստում բացառություն կսահմանվի նաև սոցիալական ոլորտի ծրագրերը, որոնց նշանակությունը ֆինանսաբյուջետային առումով կարող է հաստատվել 2007 թվականի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի N 5-Ն հրամանով հաստատված բյուջետային գործառական դասակարգման մեթոդաբանությամբ:

Նախատեսվող լրացման արդյունքում կարող են իրականացվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի դրույթները, որը հնարավորություն կտա Երևան համայնքում իրականացնել տարաբնույթ սոցիալական ծրագրեր:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    06.05.2022 - 22.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2711

Print