Add to favourites

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի
5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․  Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«5․  Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ սխեմաներում փոփոխությունները  հաստատում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի առաջարկությամբ և մրցութային հանձնաժողովի համաձայնությամբ:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

  1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են օպերատորի կողմից, որն ընտրվում է մրցութային եղանակով կամ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը հանդիսանում է 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն:
  2. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի, թե գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումը ընդունվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից, որը չի կարող փոփոխվել մրցույթի կամ գնման պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
  3. Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

4․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները մրցութային եղանակով կազմակերպելու դեպքում, օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպում և անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

  1. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու, իսկ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով:
  2. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ ներհամայնքային երթուղիների, որոնց սպասարկումն օպերատորի կողմից իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:

7․ Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8․ Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն), մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ օպերատորի ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:

  1. Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:

10․ Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11․ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող օպերատոր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։

  1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող օպերատորի միջև կնքված պայմանագրով:

13․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝

1) օպերատորն իրականացնում է գնման գործընթացի տեխնիկական բնութագրով սահմանված ավտոբուսային կանոնավոր երթուղու սպասարկում՝ պահանջված չափորոշիչներին համապատասխան տրանսպորտային միջոցներով:  

2) համայնքի ղեկավարի կողմից հաստատված քանակով տրանսպորտային միջոցներով երթուղու սպասարկման յուրաքանչյուր կիլոմետրի գնման գինը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված նախահաշվային գինը:

3) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում
 5-10 տարի ժամկետով, օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

14․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձը գանձվում է համայնքի կողմից՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով և ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    04.05.2022 - 24.05.2022

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2836

Print

Suggestions

Վահան Սարգսյան

13.05.2022

Ավելացնել առանձին հոդված, որով իբրև վարորդների պարտականություն կսահմանվի հարմարեցված ավտոբուսներում հաշմանդամություն ունեցող անձանց նստեցումն ու իջեցումը ապահովող միջոցների օգտագործումը (տրամադրումը) և աջակցումը: Քիչ չեն դեպքերը, երբ հարմարեցված ավտոբուսների վարորդները տարբեր պատճառաբանություններով խուսափում են օգտագործել հատուկ հարմարեցումները՝ միտումնավոր խոչընդոտելով հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը ավտոբուս:

Վահան Սարգսյան

13.05.2022

4-րդ հոդվածում կետ ավելացնել ավտոկայարաններում, ավտոկայաններում և կանգառներում հաշմանդամություն ունեցող անձանց նստեցումն ու իջեցումը մատչելի դարձնող միջոցների ապահովման մասին:

Վահան Սարգսյան

13.05.2022

«EREO» անկախ կյանքիռեսորս կենտրոնի շահերի պաշտպանության համակարգող 4-րդ հոդվածի 10. կետում ավելացնել պարտադիր բառը (մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է պարտադիր ներառված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ .....): Ընդհանրապես՝ ձևակերպումը շատ թույլ է և չի զգացվում, որ մրցույթներում համընդհանուր դիզայնի սկզբունքը լինելու է պահանջ:

See more