Add to favourites

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Դավիթ Արմենի Մարտիրյանը (ծնվ.՝ 26.07.1995 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Էրեբունի փող. 34 շ. 61 բն.) 2008-2013թթ սովորել է Շ․Շահամիրյանի անվան կրթահամալիրում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2013-2017 թթ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում՝ <<Միջուկային ռեակտորների Ֆիզիկա>> մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ (կարմիր դիպլոմ), ստանալով բակալավրի աստիճան։

2017-2019 թթ շարունակել է սովորել  Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում  <<Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա>> մասնագիտությամբ, որն  նույնպես ավարտել է գերազանցությամբ (կարմիր դիպլոմ), ստանալով մագիստրոսի  աստիճան։

2019-2022 թթ  Դ. Մարտիրյանը սովորել է Ա․ Ի․  Ալիխանյաի անվան ազգային գիտական լաբորատորիայի ասպիրանտուրայում  Ա.04.16 «Միջուկի, տարրական մասնիկների և  տիեզերական ճառագայթների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 25․01․2022թ պաշտպանել է << J/Ѱ – ՖՈՏՈԾՆՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ CLAS12 ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ >> թեմայով ատենախոսությունը ԲՈԿ-ի Ֆիզիկա-024 մասնագիտական խորհրդում։  22․03․2022 թ․ ԲՈԿ-ի որոշմամբ ստացել է ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուի կոչում։

2019 թ․ –  առ այսօր Դ. Մարտիրյանը աշխատում է Ա․ Ի․ Ալիխանյաի անվան ազգային գիտական լաբորատորիայում  որպես գիտաշխատող։ Ունի հրապարակված 6 գիտական հոդված:

Ակնկալվող արդյունքը.

«Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Դ. Մարտիրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Դավիթ Արմենի Մարտիրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Discussed

    02.05.2022 - 18.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2524

Print